ՈՏՔԵՐՈՎ ՀԱՐՎԱԾՆԵՐ Է ՀԱՍՑՐԵԼ ՀՂԻ ՀԱՐԵՎԱՆՈՒՀՈՒՆ
Արխիվ 12-16ՀՂԻ ՀԱՐԵՎԱՆՈՒՀՈՒՆ
Նախօրեին Լոռու մարզի Օձուն գյուղում հարեւանների միջեւ վիճաբանությունը ավարտվել է ծեծկռտուքով: Օձուն գյուղի բնակիչ 38-ամյա Տիգրանը վիճաբանել է աշխատանքի բերումով երկու օր առաջ կողքի Արդվին գյուղից տեղափոխված իրենց հարեւան 33-ամյա Կարենի հետ: Թե ինչի շուրջ են վիճաբանել, գյուղապետ Արսեն Տիտանյանին թերեւս հայտնի չէ. "Բայց ինչպես երեւում է, վեճը երկու օրվա ծանոթացած հարեւանների միջեւ այնքան է թեժացել, որ խառնվել է Կարենի կինը` Սուսաննան: Սակայն Տիգրանը ձեռքերով ու ոտքերով հարվածներ է հասցրել կնոջը, ով, ի դեպ, հղի էր",- մեզ հետ զրույցում պատմեց գյուղապետը:
Հավելենք, որ փաստի առթիվ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, կատարվում է հետաքննություն:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ
