Հրապարակվել է նոր Սահմանադրության տեքստը Նոր սահմանադրության նախագիծ պատրաստելու իրավունք ստացել ենք ձեզնից՝ ընտրությունների արդյունքով. Տեսանյութ Նոյեմբերի 23. Օրվա խոսք Ռուաստանցի բազմամարտիկ Ամիր Ալիևը բռնաբարության մեղադրանքով ձերբակալվել է Փարիզում Իրանի համար վաղուց ժամանակն է կողմնորոշվել ներքին արեւմտամետ ուժերի հարցով. Իրանական փորձագետ Քուշներ. ԱՄՆ-ն, Ռուսաստանը, Ուկրաինան և Եվրոպան առաջիկա շաբաթներին կքննարկեն անվտանգության ապագա ճարտարապետությունը Զելենսկի. Ռուսաստանը փոխել է Ուկրաինայի էներգետիկ ոլորտի վրա հարձակումների իր մարտավարությունը Կրեմլի արտաքին քաղաքականության նախագծերը պահանջում են խորը վերանայում. Ռուսական փորձագետ Ռուսական շուկան կորցրած գյուղատնտեսական արտադրանքը փաստացիորեն չի գտել այլընտրանքային սպառման ուղիներ. Տնտեսագետ Դուգինն. Զելենսկին և գլոբալիստները կատաղաած էին Շենժենում կայացած եռակողմ հանդիպումից

«Ի ԼՈՒՐ ՀԱՅ ՀԱՆՐՈՒԹՅԱՆ` ՆՈՒՐՍՈՒԼԹԱՆ ԱԲԻՇԵՎԻՉԸ ԿՈՂՄՆԱԿԻՑ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ԻՆՏԵԳՐՄԱՆԸ ԵՏՄ-ԻՆ»

Արխիվ 12-16

«Ի ԼՈՒՐ ՀԱՅ ՀԱՆՐՈՒԹՅԱՆ` ՆՈՒՐՍՈՒԼԹԱՆ ԱԲԻՇԵՎԻՉԸ ԿՈՂՄՆԱԿԻՑ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ԻՆՏԵԳՐՄԱՆԸ ԵՏՄ-ԻՆ»


Օրերս Հայաստանում էր Ղազախստանի «Նուր Օթան» իշխող կուսակցության Հանրային քաղաքականության ինստիտուտի փոխտնօրեն, պատմական գիտությունների թեկնածու ՍԵՐԻԿ ԿՈԺԿԵՆՈՎԸ, ով ելույթ ունեցավ «Հայաստանի Եվրասիական հեռանկարը. տարածաշրջանային եւ գլոբալ մարտահրավերները» թեմայով կոնֆերանսի ժամանակ: Կոնֆերանսից հետո «Իրավունքն» առիթ ունեցավ զրուցել պարոն Կոժկենովի հետ` ՀՀ ԵՏՄ անդամակցման, հայ-ղազախական հարաբերությունների, ինչպես նաեւ վերջերս հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած միջադեպի մասին:

«ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՄԻԱՅՆԱԿ ՉԵՆ ԿԱՐՈՂ ԱՅԼԵՎՍ ԳՈՅԱՏԵՎԵԼ»

-Պարոն Կոժկենով, ըստ Ձեզ, Հայաստանը անդամակցելով Եվրասիական տնտեսական միությանը, ի՞նչ կկորցնի եւ ի՞նչ ձեռք կբերի:


- Ընդհանրապես, գլոբալ աշխարհում պետությունները միայնակ չեն կարող այլեւս գոյատեւել: Նույնիսկ շատ մեծ պետություններն այսօր ինտեգրվում են միությունների մեջ, որ կարողանան դիմակայել գլոբալիզացիային: Կարծում եմ` Հայաստանը անդամակցելով ԵՏՄ-ին, ոչինչ չի կորցնի, բայց ձեռք կբերի շատ առավելություններ: Եվ այստեղ պետք է այսպիսի հարց առաջ քաշել, թե Հայաստանն ի՞նչ կարող է տալ Եվրասիական տնտեսական միությանը, որովհետեւ Հայաստանը կարող է հպարտորեն ասել, որ ունի տնտեսական եւ ինտելեկտուալ մարդկային ռեսուրսների մեծ պոտենցիալ: Հայաստանը ճիշտ որոշում է կայացրել` բռնելով ԵՏՄ անդամակցման ուղին, ու նախ` ինտեգրման շրջանակներում այն կստանա իր առավելությունները`  տրանսպորտի, էներգետիկայի, նորագույն տեխնոլոգիաների առումով: Եվ երկրորդ, որը նույնպես կարեւոր է Հայաստանի համար, հայերը կստանան ազատ տեղաշարժման եւ աշխատանքի տեղավորման հնարավորություն` ինչպես Ռուսաստանի Դաշնությունում, այնպես էլ Բելառուսում եւ Ղազախստանում: Իհարկե, նաեւ երիտասարդները կարող են իրենց լավագույն կրթությունը կազմակերպել ԵՏՄ անդամ երկրներում եւ միեւնույն ժամանակ լուծել սոցիալական կարեւոր խնդիրներ: Այս բոլոր առավելությունները Հայաստանը կստանա ամենակարճ ժամանակահատվածում, եւ ՀՀ քաղաքացիները կհամոզվեն դրանում:

«ԵՏՄ-ՈՒՄ ԳՈՐԾՈՒՄ Է «ՄԵԿ ԵՐԿԻՐ, ՄԵԿ ՁԱՅՆ»
ԿԱՐԳԱԽՈՍԸ»


-Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւի մի քանի հայտարարություններից հետո ամերիկյան եւ արեւմտյան մի շարք վերլուծաբաններ նշում էին, թե պարոն Նազարբաեւի սրտով չէ բոլորովին ՀՀ ԵՏՄ անդամակցումը: Ի՞նչ կասեք այս մասին:
- Դա ճշմարտությանը չի համապատասխանում: Ձեր թերթի միջոցով խնդրում եմ ի լուր հայ հանրության հայտնեք, որ Նուրսուլթան Աբիշեւիչը կողմնակից է Հայաստանի ինտեգրմանը ԵՏՄ-ին: Ավելին` Եվրասիական տնտեսական միության պայմանագրի համաձայն` նա գործում է «Մեկ երկիր, մեկ ձայն» կարգախոսով: Դա նշանակում է, որ բոլոր որոշումները, որոնք ընդունվում են ԵՏՄ-ում, իրականություն են դառնում անդամ պետությունների կոնսենսուսի միջոցով, այսինքն` անդամ երկրների լիակատար դրական արձագանքի դեպքում միայն: Եվ Ղազախստանը կողմ քվեարկելով Հայաստանի` ԵՏՄ անդամակցմանը` արդեն իսկ խոսում է Ղազախստանի դրական տրամադրվածության մասին:

«ՎՍՏԱՀ ԵՄ, ՈՐ ԲԻԶՆԵՍ-ՆԱԽԱԳԾԵՐՈՒՄ ՆՈՒՅՆՊԵՍ ՄԵՆՔ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԼԵԶՈՒ ԿԳՏՆԵՆՔ»


-Իսկ ԵՏՄ-ի շրջանակներում հայ-ղազախական հարաբերությունների ինչպիսի՞ զարգացումներ են սպասվում:
- Նախ նշեմ, որ Ղազախստանի եւ Հայաստանի կառավարությունների միջեւ այսօր շատ լավ հարաբերություններ են ստեղծված, նույնը կարող եմ ասել հայ եւ ղազախ ժողովուրդների հարաբերությունների մասին: Վստահ եմ, որ բիզնես-նախագծերում նույնպես մենք ընդհանուր լեզու կգտնենք: Այնպես որ, մենք էլ ենք շահագրգռված, որ Հայաստանի ինտեգրումը ԵՏՄ-ին կայանա: Եվ եւս մեկ անգամ ուզում եմ ընդգծել, որ Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը միշտ կողմնակից է եղել ինտեգրացիոն գործընթացներին, այդ թվում նաեւ, որ Հայաստանը անդամակցի ԵՏՄ-ին: Այստեղ չպետք է որեւէ կասկած լինի: Պետք չէ հավատալ այն վերլուծաբաններին կամ ուժերին, որոնք հակառակն են պնդում: Եկեք չմոռանանք. Աստանայում պարոն Նազարբաեւը ասաց, որ Հայաստանը միանշանակ կարող է անդամակցել Եվրասիական տնտեսական միությանը:

«ԵԱՀԿ ՄԻՆՍԿԻ ԽՈՒՄԲԸ ԽՆԴԻՐԸ ՊԵՏՔ Է ԴԻՏԱՐԿԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՏԵՍԱՆԿՅՈՒՆԻՑ»


-Անդրադառնանք նաեւ մի քանի օր առաջ հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած միջադեպին, որի ժամանակ ադրբեջանական հերթական սադրանքի պատճառով ուսումնավարժական թռիչք կատարող հայկական ուղղաթիռ խոցվեց...
- Առաջին հերթին` Ձեր թերթի միջոցով ուզում եմ ցավակցություններս հղել կատարվածի կապակցությամբ: Դա իսկապես ողբերգական դեպք էր, որը դեռեւս պետական, պաշտոնական մակարդակով կհետաքննվի: Բայց կարծում եմ` կա շատ լավ մեխանիզմ, որն իրեն արդարացրել է ամենուր: Դա ԵԱՀԿ Մինսկի խումբն է, որը խնդիրը պետք է դիտարկի միջազգային իրավունքի տեսանկյունից: Այլ մեխանիզմ հիմա չկա, որը թույլ չի տա, որպեսզի այս կոնֆլիկտը զարգանա: Չէ՞ որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ընդունել են համապատասխան հայտարարություններ, ըստ որի, պետք է կարողանան մաքսիմալ նվազեցնել լարվածությունը հայ-ադրբեջանական սահմանում ու հասնել խնդրի խաղաղ, դիվանագիտական լուծման: Վստահ եմ, որ հենց այս մեխանիզմի շնորհիվ վաղ թե ուշ կլուծվի հայ-ադրբեջանական կոնֆլիկտը:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ