Հրապարակվել է նոր Սահմանադրության տեքստը Նոր սահմանադրության նախագիծ պատրաստելու իրավունք ստացել ենք ձեզնից՝ ընտրությունների արդյունքով. Տեսանյութ Նոյեմբերի 23. Օրվա խոսք Ռուաստանցի բազմամարտիկ Ամիր Ալիևը բռնաբարության մեղադրանքով ձերբակալվել է Փարիզում Իրանի համար վաղուց ժամանակն է կողմնորոշվել ներքին արեւմտամետ ուժերի հարցով. Իրանական փորձագետ Քուշներ. ԱՄՆ-ն, Ռուսաստանը, Ուկրաինան և Եվրոպան առաջիկա շաբաթներին կքննարկեն անվտանգության ապագա ճարտարապետությունը Զելենսկի. Ռուսաստանը փոխել է Ուկրաինայի էներգետիկ ոլորտի վրա հարձակումների իր մարտավարությունը Կրեմլի արտաքին քաղաքականության նախագծերը պահանջում են խորը վերանայում. Ռուսական փորձագետ Ռուսական շուկան կորցրած գյուղատնտեսական արտադրանքը փաստացիորեն չի գտել այլընտրանքային սպառման ուղիներ. Տնտեսագետ Դուգինն. Զելենսկին և գլոբալիստները կատաղաած էին Շենժենում կայացած եռակողմ հանդիպումից

"ԿԱՐՈՂ ԵՔ ՀԱՄԱՁԱՅՆ ՉԼԻՆԵԼ, ԵՍ ԴՐԱՆԻՑ ՄԻԱՅՆ ՇՈՅՎԱԾ ԿԼԻՆԵՄ"

Արխիվ 12-16

"ԿԱՐՈՂ ԵՔ ՀԱՄԱՁԱՅՆ ՉԼԻՆԵԼ,
ԵՍ ԴՐԱՆԻՑ ՄԻԱՅՆ ՇՈՅՎԱԾ ԿԼԻՆԵՄ"


Երեկ ԱԺ-ում բուռն քննարկում տեղի ունեցավ "Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին" ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին" կառավարության հեղինակած օրենքի նախագծի շուրջ:
ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր ՀՐԱՆՏ ԲԱԳՐԱՏՅԱՆԸ ելույթ ունենալով` անդրադարձավ ԱԺ Սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանի այն խոսքին, թե արհմիությունները պետք է մասնակցություն ունենան հղի կանանց արձակուրդային գումարների փոխհատուցման համար եւ մեղադրեց իշխանություններին` արհմիությունների կազմալուծման մեջ: Ապա հավելեց, թե այսօր արհմիությունները չեն գործում. "Թեպետ մեր ժամանակ էլ մի բան չէր": Հ. Բագրատյանի դիտարկմանն իր ելույթում անդրադարձավ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ՍԻՄ կուսակցության նախագահ ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆԸ. "Նախ` ո՞վ քանդեց արհմիությունները, չսեփականաշնորհեիք այդ արհմիությունները…": Ու այստեղ տեղից պայթեց Հ. Բագրատյանը` իր վրա վերցնելով մեղադրանքը եւ փորձելով արդարացումներ գտնել: Սակայն Հ. Բաբուխանյանը հորդորելով վերջինիս հանգստանալ` շարունակեց. "Երբ որ Դուք խոսում էիք, պարոն Բագրատյան, ոչ ոք չէր ընդհատում: Քո ասածների առաջին բառից մինչեւ վերջին բառին ես համաձայն չէի, բայց լսում էի, Դուք էլ բարի եղեք ինձ լսեք: Կարող եք համաձայն չլինել, ես դրանից միայն շոյված կլինեմ": Ապա նշեց. "Եթե չսեփականաշնորհեիք արհմիությունները` սկսած հանգստյան տներից, առողջարաններից եւ վերջացրած հրապարակում գտնվող արհմիության շենքով, երեւի արհմիություններն այսօր կլինեին":

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ