ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՓՈԽՆԱԽԱՐԱՐԻ ՎՈՅԱԺԸ
Արխիվ 12-16
ԱԺ պատգամավորները դեռ նոր էին մոռացել, որ վերջերս ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ ՎԱԽԹԱՆԳ ՄԻՐՈՒՄՅԱՆԻ պատճառով խորհրդարանական նիստը դադարեցվեց, քանի որ նա ժամանակին չէր ներկայացել նիստերի դահլիճ, երբ գրանցվեց հերթական ուշացումը: Երեկ պարոն Միրումյանը կրկին ուշացավ ԱԺ նիստից, եւ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը` նշելով, որ Վ. Միրումյանը վոյաժի մեջ է, ստիպված եղավ մի քանի րոպե զբաղեցնել պատգամավորներին, մինչ կժամաներ փոխնախարարը:
Քիչ անց իրեն դահլիճ նետեց պարոն Միրումյանը ու շնչակտուր սկսեց զեկուցել: Ինչեւէ, թեպետ Է. Շարմազանովը խնդրեց ջուր տալ փոխնախարարին, բայց, հավանաբար, երրորդ ուշացումը այլեւս չի ներվի պատգամավորների կողմից:ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ
