Հրապարակվել է նոր Սահմանադրության տեքստը Նոր սահմանադրության նախագիծ պատրաստելու իրավունք ստացել ենք ձեզնից՝ ընտրությունների արդյունքով. Տեսանյութ Նոյեմբերի 23. Օրվա խոսք Ռուաստանցի բազմամարտիկ Ամիր Ալիևը բռնաբարության մեղադրանքով ձերբակալվել է Փարիզում Իրանի համար վաղուց ժամանակն է կողմնորոշվել ներքին արեւմտամետ ուժերի հարցով. Իրանական փորձագետ Քուշներ. ԱՄՆ-ն, Ռուսաստանը, Ուկրաինան և Եվրոպան առաջիկա շաբաթներին կքննարկեն անվտանգության ապագա ճարտարապետությունը Զելենսկի. Ռուսաստանը փոխել է Ուկրաինայի էներգետիկ ոլորտի վրա հարձակումների իր մարտավարությունը Կրեմլի արտաքին քաղաքականության նախագծերը պահանջում են խորը վերանայում. Ռուսական փորձագետ Ռուսական շուկան կորցրած գյուղատնտեսական արտադրանքը փաստացիորեն չի գտել այլընտրանքային սպառման ուղիներ. Տնտեսագետ Դուգինն. Զելենսկին և գլոբալիստները կատաղաած էին Շենժենում կայացած եռակողմ հանդիպումից

ԼԵՎՈՆ ԶՈՒՐԱԲՅԱՆԸ ՄՈԼՈՐՎԵԼ ԷՐ ԲՀԿ-Ի «ԲԱԽՉԵՔՈՒՄ»

Արխիվ 12-16

ԼԵՎՈՆ ԶՈՒՐԱԲՅԱՆԸ ՄՈԼՈՐՎԵԼ ԷՐ ԲՀԿ-Ի «ԲԱԽՉԵՔՈՒՄ»

Երեկ ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը խորհրդարանում մնացել էր միայնակ ու լքված, քանի որ ԱԺ ԲՀԿ խմբակցության ակտիվը` Նաիրա Զոհրաբյանն ու Ստեփան Մարգարյանը, ԱԺ նիստերին բացակայում էին: Արի ու տես, որ առանց նրանց, պարոն Զուրաբյանն անգամ խորհրդարանի միջանցքներում չի կողմնորոշվում` ուր եւ ինչպես գնալ: Եվ ահա վերջինս հայտնվելով խորհրդարանի այն հատվածում, որտեղ հիմնականում ԲՀԿ-ական պատգամավորների սենյակներն են` մոլորվել էր ու դիմել պատգամավորների օգնականերին, ովքեր պարոն պատգամավորին ցույց տվեցին ճանապարհը, թե ինչպես գնալ, որ իր ուզած տեղը հասնի: Այո, կարծես թե, Լ. Զուրաբյանի մոտ վատ սովորություն է դառնում, որ միշտ ինչ-որ մեկը պետք է իրեն ուղղություն ցույց տա:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ