Հրապարակվել է նոր Սահմանադրության տեքստը Նոր սահմանադրության նախագիծ պատրաստելու իրավունք ստացել ենք ձեզնից՝ ընտրությունների արդյունքով. Տեսանյութ Նոյեմբերի 23. Օրվա խոսք Ռուաստանցի բազմամարտիկ Ամիր Ալիևը բռնաբարության մեղադրանքով ձերբակալվել է Փարիզում Իրանի համար վաղուց ժամանակն է կողմնորոշվել ներքին արեւմտամետ ուժերի հարցով. Իրանական փորձագետ Քուշներ. ԱՄՆ-ն, Ռուսաստանը, Ուկրաինան և Եվրոպան առաջիկա շաբաթներին կքննարկեն անվտանգության ապագա ճարտարապետությունը Զելենսկի. Ռուսաստանը փոխել է Ուկրաինայի էներգետիկ ոլորտի վրա հարձակումների իր մարտավարությունը Կրեմլի արտաքին քաղաքականության նախագծերը պահանջում են խորը վերանայում. Ռուսական փորձագետ Ռուսական շուկան կորցրած գյուղատնտեսական արտադրանքը փաստացիորեն չի գտել այլընտրանքային սպառման ուղիներ. Տնտեսագետ Դուգինն. Զելենսկին և գլոբալիստները կատաղաած էին Շենժենում կայացած եռակողմ հանդիպումից

ԿԻՊՐՈՍԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՊԵՏՔ Է ՁԵՎԱՎՈՐԵՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՃԱԿԱՏ՝ ԸՆԴԴԵՄ ԹՈՒՔԻԱՅԻ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ. ՅԱՆԱԿԻՍ ՕՄԻՐ

Արխիվ 12-16

ԿԻՊՐՈՍԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՊԵՏՔ Է ՁԵՎԱՎՈՐԵՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՃԱԿԱՏ՝ ԸՆԴԴԵՄ ԹՈՒՔԻԱՅԻ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ. ՅԱՆԱԿԻՍ ՕՄԻՐՈՒ

 

Այսօր Ազգային ժողովի արտահերթ նիստի ժամանակ ելույթ ունեցավ Կիպրոսի Հանրապետության Ներկայացուցիչների Պալատի Նախագահ Յանակիս Օմիրուն: Ողջունելով հայ պատգամավորներին եւ շնորհակալություն հայտնելով ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանին ջերմ հրավերով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով հրավիրելու համար, նա իր ելույթում մասնավորապես նշեց. <Մեր երկու երկրների փոխադարձ աջակցությունը հիմնված է ամուր հիմքերի վրա, որը դարբնել է համատեղ պայքարներով մեր ժողովուրդներին մինչ օրս տառապանքի ենթարկող ընդհանուր թշնամու դեմ, ինչպես նաեւ ընդհանուր արժեքների եւ սկզբունքների հիման վրա, որոնց մենք հավատարիմ ենք: Մեզ հայտնի է այն գինը, որ Դուք վճարում եք Ձեր աջակցության համար ինչի համար էլ երախտապարտ եմ Ձեզ>:

Կիպրոսի Հանրապետության Ներկայացուցիչների Պալատի Նախագահը իր խոսքում նաեւ առաջարկեց ձեւավորել ընդհանուր ճակատ ընդդեմ Թուքիայի քաղաքականության:

 

Ա. ՀԱԿՈԲՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ