Հրապարակվել է նոր Սահմանադրության տեքստը Նոր սահմանադրության նախագիծ պատրաստելու իրավունք ստացել ենք ձեզնից՝ ընտրությունների արդյունքով. Տեսանյութ Նոյեմբերի 23. Օրվա խոսք Ռուաստանցի բազմամարտիկ Ամիր Ալիևը բռնաբարության մեղադրանքով ձերբակալվել է Փարիզում Իրանի համար վաղուց ժամանակն է կողմնորոշվել ներքին արեւմտամետ ուժերի հարցով. Իրանական փորձագետ Քուշներ. ԱՄՆ-ն, Ռուսաստանը, Ուկրաինան և Եվրոպան առաջիկա շաբաթներին կքննարկեն անվտանգության ապագա ճարտարապետությունը Զելենսկի. Ռուսաստանը փոխել է Ուկրաինայի էներգետիկ ոլորտի վրա հարձակումների իր մարտավարությունը Կրեմլի արտաքին քաղաքականության նախագծերը պահանջում են խորը վերանայում. Ռուսական փորձագետ Ռուսական շուկան կորցրած գյուղատնտեսական արտադրանքը փաստացիորեն չի գտել այլընտրանքային սպառման ուղիներ. Տնտեսագետ Դուգինն. Զելենսկին և գլոբալիստները կատաղաած էին Շենժենում կայացած եռակողմ հանդիպումից

ՎԱՐԴԱՆ ՂՈՒԿԱՍՅԱՆԸ ԿՎԵՐԱԴԱՌՆԱ՞ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Արխիվ 12-16

ՎԱՐԴԱՆ ՂՈՒԿԱՍՅԱՆԸ ԿՎԵՐԱԴԱՌՆԱ՞ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ


Գյումրու ավագանին դեռ այս տարվա մարտին կասեցրեց քաղաքում գործող թիվ 22 միկրոավտոբուսային երթուղու գործունեությունը: Թեեւ որպես պաշտոնապես պատճառ նշվում էր, թե քաղաքապետարանի տրանսպորտի բաժինը խախտում է արձանագրել երթուղու  աշխատանքում, սակայն միաժամանակ կային խոսակցություններ, որ խոսքն իրականում եկամտաբեր բիզնեսների վերաբաշխման մասին էր: Այսինքն, որ երթուղին սպասարկող "Սրընթաց ուղիներ" ընկերությունը պատկանում է Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի ընտանիքին, եւ այդ բիզնեսին ցանկանում էին տեր դառնալ գործող քաղաքապետի մերձավորները:
Շատ չանցածª աղմուկն աստիճանաբար հանդարտվեց, սակայն օրերս Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը ավագանու նիստին հաղորդեց, որ քաղաքապետարանը երկրորդ հայցն է ներկայացրել "Սրընթաց ուղիներ" ընկերության դեմ: Ուստիեւ մեկնաբանությունների ակնկալիքով դիմեցինք նախկին քաղաքապետինª ՎԱՐԴԱՆ ՂՈՒԿԱՍՅԱՆԻՆ, ով խոսակցությունը սկսեց իրեն յուրահատուկ ոճով.
- Մարդու արածների մասին պետք է մեկնաբանություն անել... Սատանայություն է, կա չէ՞ բարի հրեշտակ եւ չար սատանա, բանսարկու: Դե հիմա տվյալ անձնավորությանը Դուք ինքներդ ոնց ուզում եքª որակեք: Մարդկանց պետք է ճանաչեք իրենց գործերով, ոչ թե բերանի խոսքով, համամիտ չե՞ք: Էլ ինչ ասեմ, հիմա մեր անունի հետ խաղացող մարդիկ էլ սատանայություն անողներ են: Համ էլª էդ ընկերությունը մեր ընտանիքին չի պատկանում:
- Այդ դեպքում ինչո՞ւ են գյումրեցիները կապում դա Ձեր անվան հետ:
- Գյումրեցիները չեն կապում, նմանատիպ սատանեքն են կապում. գյումրեցիներին մի կապեք սատանեքի հետ: Տվյալ անձնավորությունը, անունն էլ չեմ ուզում տալ, ի՞նչ իրավունք ունի խոսել գյումրեցիների անունից, երբ ինքն ընդհանրապես գյումրեցու հետ կապ չունի: Ինքը Կիրովաբադի անունից թող խոսա, որովհետեւ իրենք ծագումով էդ կողմերից են: Էս երեսուն տարի Գյումրիում ո՞վ է դրան տեսել, դրա համար էլ ոչ մի գյումրեցի իրեն չի ընդունում:
- Բայց չէ՞ որ գյումրեցիներն են իրեն ընտրել...
- Դուք չգիտե՞ք, որ չեն ընտրել. ինքն ընտրված մարդ չէ: Եթե ընտրեին, մենք իրեն կհարգեինք: Զարմանում եմ, որ լրատվության մեջ այդքան փորձ ունեք, եւ չեք կարողանում նկատել ժողովրդի բերանի խոսքը, այլ հիմք եք ընդունում մի քանի թափթփուկների ասածներն ու դա ներկայացնում ամբողջ ժողովրդի անունից: Բայց վստահ եմ, որ ինքդ շատ լավ գիտեսª տվյալ անձնավորությունը ընտրվե՞լ է, թե նշանակվել: Հիմա էլ նոր ռեկլամի ձեւ է ընտրել, իբր Գյումրու մասին գիրք է պատվիրել, որ գրեն: Ուղղակի անհարմար է, Գյումրին էնպիսի մի գիրք ունի, որ բոլոր քաղաքները, այդ թվում օտարերկրյա` կնախանձեին:
- Պարոն Ղուկասյան, օգտվելով առիթից, կցանկանայինք Ձեր կարծիքը իմանալ այն շրջանառվող լուրերի մասին, որ Գյումրին վաղուցվա գողականների քաղաք է եղել եւ դրա վառ ապացույցը` Գյումրիում թաղված "օրենքով գողերի" գերեզմաններն են:
- Գողականը լրագրողներն են... Հետո, գիտե՞ք, գողականը լրիվ այլ հասկացողություն է: Հիմա կյանքն ուրիշ է, այլ ձեւով են մարդիկ ապրում: Նմանատիպ բաներ չկան. Գյումրին մշակույթի, արվեստների, առողջ, ազգասեր, դուխով տղամարդկանց քաղաք է: Այնպես, որ հերիք է` ամեն թափթփուկի խոսքերը որպես հիմք ընդունեք:
- Վերջերս ակտիվ խոսակցություներ են շրջանառվում, որ Դուք կրկին քաղաքականություն եք ուզում վերադառնալ: Դա ճիշտ է՞:
- Իսկ դա ո՞ւմ է հետաքրքրում: Դա տանջո՞ւմ է, ցավեցնո՞ւմ է մարդկանց:
- Ի՞նչը:
- Իմ հետ գալը:
- Դե, ոմանց միգուցե:
- Հա... դե, որ ցավեցնում է, կապրենք կտեսնենք:
- Որոշ ժամանակ առաջ ասում էիք, որ հիասթափվել եք քաղաքականությունից, հիմա այդպես չի՞:
- Ես ընդհանրապես քաղաքականությունից հիասթափված եմ, ու չեմ սիրում քաղաքականություն: Բայց աշխատանք շատ եմ սիրում: Էնպես որ, ոչինչ չի բացառվում, ոնց ասեցի` կապրենք կտեսնենք:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ