ՈՒՆԵԶՐԿՎԱԾ ԳՈՐԾԱՐԱՐԸ ՊԱՀԱՆՋՈՒՄ Է ՀԱՐՑԱՔՆՆԵԼ ՆԱԽԿԻՆ ՎԱՐՉԱՊԵՏԻՆ
Արխիվ 12-16Հայտնի գործարար, այժմ սնանկացման շեմին հայտնված Փայլակ Հայրապետյանը օրերս դիմումով դիմել է ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանին, խնդրելով, որ հայտնի օֆշորային գործի շրջանակներում ներգրավվի եւ հարցաքննվի նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը եւ "Ամերիաբանկի" կառավարիչը: "Ես հույս ունեմ, որ դատախազը չի մերժի խնդրանքս, առավել եւս, որ խնդրանքս սույն քրեական գործի հետ անմիջական առնչություն ունի: Հենց այդ երկուսը սկիզբ դրեցին օֆշորային պատմությանը` ի սկզբանե ծրագրելով իմ սնանկացումը: Նախկին վարչապետը պետք է պատասխան տա իմ այս այս օրվա համար, պիտի առերես ինձ ասի, թե ինչի հենց ինձ գցեց իրա թակարդը, ինչի՞ իմ հաշվին ունեցավածք դիզեց",- մեզ հետ զրույցում հավելեց Փայլակ Հայրապետյանը:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ
