Հրապարակվել է նոր Սահմանադրության տեքստը Նոր սահմանադրության նախագիծ պատրաստելու իրավունք ստացել ենք ձեզնից՝ ընտրությունների արդյունքով. Տեսանյութ Նոյեմբերի 23. Օրվա խոսք Ռուաստանցի բազմամարտիկ Ամիր Ալիևը բռնաբարության մեղադրանքով ձերբակալվել է Փարիզում Իրանի համար վաղուց ժամանակն է կողմնորոշվել ներքին արեւմտամետ ուժերի հարցով. Իրանական փորձագետ Քուշներ. ԱՄՆ-ն, Ռուսաստանը, Ուկրաինան և Եվրոպան առաջիկա շաբաթներին կքննարկեն անվտանգության ապագա ճարտարապետությունը Զելենսկի. Ռուսաստանը փոխել է Ուկրաինայի էներգետիկ ոլորտի վրա հարձակումների իր մարտավարությունը Կրեմլի արտաքին քաղաքականության նախագծերը պահանջում են խորը վերանայում. Ռուսական փորձագետ Ռուսական շուկան կորցրած գյուղատնտեսական արտադրանքը փաստացիորեն չի գտել այլընտրանքային սպառման ուղիներ. Տնտեսագետ Դուգինն. Զելենսկին և գլոբալիստները կատաղաած էին Շենժենում կայացած եռակողմ հանդիպումից

ԿԱՄԱՎՈՐ ԿՈՒՏԱԿԱՅԻՆ ԲԱՂԱԴՐԻՉԻ ՄԱՍՆԱԿԻՑԸ ԿԱՐՈ՞Ղ Է ԴՈՒՐՍ ԳԱԼ ԴՐԱՆԻՑ

Արխիվ 12-16

ԿԱՄԱՎՈՐ ԿՈՒՏԱԿԱՅԻՆ ԲԱՂԱԴՐԻՉԻ
ՄԱՍՆԱԿԻՑԸ ԿԱՐՈ՞Ղ Է ԴՈՒՐՍ ԳԱԼ ԴՐԱՆԻՑ


- Խնդրում եմ պարզաբանել, կարո՞ղ է արդյոք կենսաթոշակի կամավոր կուտակային բաղադրիչի մասնակիցն իր ցանկությամբ դուրս գալ դրանից:
Հարցին պատասխանում են ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունից.
-Նախքան կենսաթոշակային տարիքը լրանալը մասնակիցն իրավունք ունի ցանկացած ժամանակ ներկայացնելու իր կուտակած միջոցները միանվագ վճարելու պահանջ, եթե տվյալ մասնակցի կողմից համապատասխան կենսաթոշակային ֆոնդին, բանկին կամ ապահովագրական ընկերությանն առաջին կուտակային վճարի կատարման, ավանդի ներդրման կամ ապահովագրավճարի վճարման օրվանից անցել է առնվազն երկու տարի: Բացառություն է կազմում այն դեպքը, երբ կամավոր կենսաթոշակային սխեման ձեռք է բերել գործատուն: Այս դեպքում, հարկը հաշվարկվում է հետեւյալ դրույքաչափով.
1. Եթե կուտակած միջոցները կազմում են մինչեւ 120000 դրամ` 24.4 տոկոս:
2. Եթե կուտակած միջոցները կազմում են 120 000-2 000 000 դրամ` 29280 դրամին գումարած 120 000 դրամը գերազանցող գումարի 26 տոկոս:
3. Եթե կուտակած միջոցները կազմում են 2 000 000 դրամից ավելի` 518080 դրամին գումարած 2 000 000 դրամը գերազանցող գումարի 36 տոկոսը:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ