Դորտմունդի «Բորուսիայի» մարզական տնօրենը մեկնաբանել է Մխիթարյանի վերադարձի մասին տեղեկությունը
Արխիվ 16-20Դորտմունդի «Բորուսիայի» մարզական տնօրեն Հանս Յոահիմ Վատցկեն մեկնաբանել է Հենրիխ Մխիթարյանի վերադարձի մասին տեղեկությունները:
Օրեր առաջ, միջազգային ԶԼՄ-ները գրում էին, որ «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը ցանկանում է հունվարին վարձավճարով վերադարձնել Հայաստանի ազգային հավաքականի և անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստին:
Armsport.am-ն փոխանցմամբ՝ Վատցկեն, մեկնաբանելով Մխիթարյանի վերադարձի մասին լուրերը ասել է. «Այդ տարբերակը լիովին բացառված է»:
Հայ ֆուտբոլիստն իր վերջին հարցազրույցում նշել էր, որ ցանկանում է ամրապնդվել «Մանչեսթեր Յունայթեդում»:
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
