Հրապարակվել է նոր Սահմանադրության տեքստը Նոր սահմանադրության նախագիծ պատրաստելու իրավունք ստացել ենք ձեզնից՝ ընտրությունների արդյունքով. Տեսանյութ Նոյեմբերի 23. Օրվա խոսք Ռուաստանցի բազմամարտիկ Ամիր Ալիևը բռնաբարության մեղադրանքով ձերբակալվել է Փարիզում Իրանի համար վաղուց ժամանակն է կողմնորոշվել ներքին արեւմտամետ ուժերի հարցով. Իրանական փորձագետ Քուշներ. ԱՄՆ-ն, Ռուսաստանը, Ուկրաինան և Եվրոպան առաջիկա շաբաթներին կքննարկեն անվտանգության ապագա ճարտարապետությունը Զելենսկի. Ռուսաստանը փոխել է Ուկրաինայի էներգետիկ ոլորտի վրա հարձակումների իր մարտավարությունը Կրեմլի արտաքին քաղաքականության նախագծերը պահանջում են խորը վերանայում. Ռուսական փորձագետ Ռուսական շուկան կորցրած գյուղատնտեսական արտադրանքը փաստացիորեն չի գտել այլընտրանքային սպառման ուղիներ. Տնտեսագետ Դուգինն. Զելենսկին և գլոբալիստները կատաղաած էին Շենժենում կայացած եռակողմ հանդիպումից

Հ. Բաբուխանյանը Հ. Բագրատյանին. «ԿԱՐՈՂ ԵՔ ՀԱՄԱՁԱՅՆ ՉԼԻՆԵԼ, ԵՍ ԴՐԱՆԻՑ ՄԻԱՅՆ ՇՈՅՎԱԾ ԿԼԻՆԵՄ»

Արխիվ 12-16

Հ. Բաբուխանյանը Հ. Բագրատյանին. «ԿԱՐՈՂ ԵՔ

ՀԱՄԱՁԱՅՆ ՉԼԻՆԵԼ, ԵՍ ԴՐԱՆԻՑ ՄԻԱՅՆ ՇՈՅՎԱԾ ԿԼԻՆԵՄ»

 

Այսօր ԱԺ-ում բուռն քննարկում տեղի ունեցավ «Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքի նախագծի շուրջ: ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր ՀՐԱՆՏ ԲԱԳՐԱՏՅԱՆԸ` ելույթ ունենալով անդրադարձավ Հակոբ Հակոբյանի այն խոսքին, որ արհմիությունները պետք է մասնակցություն ունենան այդ հղի կանանց արձակուրդային գումարների փոխհատուցման մեջ եւ մեղադրեց իշխանություններին արհմիությունների կազմալուծման մեջ: Ապա հավելեց, թե այսօր արհմիությունները չեն գործում. «Թեպետ մեր ժամանակ էլ մի բան չէր»: Հ. Բագրատյանի դիտարկմանն իր ելույթում անդրադարձավ  ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ՍԻՄ կուսակցության նախագահ ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆԸ. «Նախ ո՞վ քանդեց արհմիությունները, չսեփականաշնորհեիք այդ արհմիությունների…»: Ու այստեղ տեղից պայթեց Հ. Բագրատյանը` իր վրա վերցնելով մեղադրանքը եւ փորձելով արդարացումներ գտնել, սակայն Հ. Բաբուխանյանը հորդորելով վերջինիս հանգստանալ շարունակեց. «Երբ որ դուք խոսում էիք պարոն Բագրատյան, ոչ մեկ չէր ընդհատում: Քո ասածների առաջին բառից մինչեւ վերջին բառը ես համաձայն չէի, բայց լսում էի, դուք էլ բարի եղեք ինձ լսեք: Կարող եք համաձայն չլինել ես դրանից միայն շոյված կլինեմ»: Ապա նշեց. «Եթե չսեփականաշնորհեիք արհմիությունները` սկսած հանգստյան տներից, առողջարաններից եւ վերջացրած հրապարակում գտնվող արհմիության շենքով, երեւի արհմիություններն այսօր կլինեին»:


Հայկ Բաբուխանյանի ելույթն ամբողջությամբ կարդացեք վաղվա <Իրավունք Հետաքննություն> թերթի համարում:


ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ