Հրապարակվել է նոր Սահմանադրության տեքստը Նոր սահմանադրության նախագիծ պատրաստելու իրավունք ստացել ենք ձեզնից՝ ընտրությունների արդյունքով. Տեսանյութ Նոյեմբերի 23. Օրվա խոսք Ռուաստանցի բազմամարտիկ Ամիր Ալիևը բռնաբարության մեղադրանքով ձերբակալվել է Փարիզում Իրանի համար վաղուց ժամանակն է կողմնորոշվել ներքին արեւմտամետ ուժերի հարցով. Իրանական փորձագետ Քուշներ. ԱՄՆ-ն, Ռուսաստանը, Ուկրաինան և Եվրոպան առաջիկա շաբաթներին կքննարկեն անվտանգության ապագա ճարտարապետությունը Զելենսկի. Ռուսաստանը փոխել է Ուկրաինայի էներգետիկ ոլորտի վրա հարձակումների իր մարտավարությունը Կրեմլի արտաքին քաղաքականության նախագծերը պահանջում են խորը վերանայում. Ռուսական փորձագետ Ռուսական շուկան կորցրած գյուղատնտեսական արտադրանքը փաստացիորեն չի գտել այլընտրանքային սպառման ուղիներ. Տնտեսագետ Դուգինն. Զելենսկին և գլոբալիստները կատաղաած էին Շենժենում կայացած եռակողմ հանդիպումից

ՀՐԴԵՀՆ ՈՒ ՓՈՒՉԻԿՆԵՐԸ ԱՆԵԾՔԻ ՆՄԱՆ ՀԵՏԱՊՆԴՈՒՄ ԵՆ ԿԱՐԵՆ ԱՎԱԳՅԱՆԻՆ

Արխիվ 12-16

ՀՐԴԵՀՆ ՈՒ ՓՈՒՉԻԿՆԵՐԸ ԱՆԵԾՔԻ ՆՄԱՆ ՀԵՏԱՊՆԴՈՒՄ

ԵՆ ԿԱՐԵՆ ԱՎԱԳՅԱՆԻՆ

 

ՀՀԿ երիտասարդական կազմակերպության նախագահ, ՀՀ ԱԺ պատգամավոր, Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համակարգող Կարեն Ավագյանին լրագրողները հարց ուղղեցին մարզահամերգային համալիրում երել տեղի ունեցած հրդեհի  մասին:

Հիշեցնենք, որ երեկ համալիրում ուսանողության միջազգային տոնի առթիվ միջոցառում է կազմակերպվել, որի ավարտից հետո  տեղի է ունեցել հրդեհ:

Կարեն Ավագյան փորձեց արդարանալ. հավաստիացրեց, որ հրդեհը տեղի է ունեցել միջոցառման ավարտից հետո:

Հարցին, իսկ ո՞վ էր այդ ժամանակ սաունայում զվարճանում, ՀՀԿ երիտասարդական կազմակերպության նախագահի խոսքով՝ պարտադիր չէ, որ սաունայում ինչ-որ մեկը զվարճանար այդ ժամանակ: ՀՀ ԱԺ պատգամավորը տեղյակ չէր անգամ, թե ինչից է հրդեհը բռնկվել:

Ինչո՞ւ է հատկապես Կարեն Ավագյանին անեծքի նման կրակն ու հրդեհը հետապնդում.մ միգուցե մեղքերն են շատ: «Միգուցե  ձեր ասածը կարող ենք հաշվի առնել: Փառք աստծու,  հրդեհը մեզ չի հետապնդում: Իսկ եթե մեղքեր լինեին, մենք  ավելի վատ վիճակում կլինեինք»,- պատասխանեց Կարեն Ավագյանը, ում հիշեցրին նաեւ տխրահռչակ փուչիկների պատմությունը:

Զարմանալի է, որ պարոն Ավագյանը արդարանում էր, թե միջոցառումից հետո է հրդեհը բռնկվել,այն դեպքում, որ հրշեջները ուսանողներին համալիրից էվակուացնում էին: Հիմա ի՞նչ կարեւոր է, թե հրդեհը բռնկվել է սկզբո՞ւմ, թե՞ վերջում:


Սոնա Դավթյան

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ