Հրապարակվել է նոր Սահմանադրության տեքստը Նոր սահմանադրության նախագիծ պատրաստելու իրավունք ստացել ենք ձեզնից՝ ընտրությունների արդյունքով. Տեսանյութ Նոյեմբերի 23. Օրվա խոսք Ռուաստանցի բազմամարտիկ Ամիր Ալիևը բռնաբարության մեղադրանքով ձերբակալվել է Փարիզում Իրանի համար վաղուց ժամանակն է կողմնորոշվել ներքին արեւմտամետ ուժերի հարցով. Իրանական փորձագետ Քուշներ. ԱՄՆ-ն, Ռուսաստանը, Ուկրաինան և Եվրոպան առաջիկա շաբաթներին կքննարկեն անվտանգության ապագա ճարտարապետությունը Զելենսկի. Ռուսաստանը փոխել է Ուկրաինայի էներգետիկ ոլորտի վրա հարձակումների իր մարտավարությունը Կրեմլի արտաքին քաղաքականության նախագծերը պահանջում են խորը վերանայում. Ռուսական փորձագետ Ռուսական շուկան կորցրած գյուղատնտեսական արտադրանքը փաստացիորեն չի գտել այլընտրանքային սպառման ուղիներ. Տնտեսագետ Դուգինն. Զելենսկին և գլոբալիստները կատաղաած էին Շենժենում կայացած եռակողմ հանդիպումից

Լեհաստանից Հայաստանում բացվում է “Պատուհան դեպի Արևելք”

Արխիվ 12-16


Լեհաստանից  Հայաստանում բացվում է «Պատուհան դեպի Արևելք»


Վերջին ժամանակներս Հայաստանում նկատելի ակտիվացրել է իր աշխատանքը “Պատուհան դեպի Արևելք” լեհական ֆոնդը, սերտորեն փոխկապակցված ԱՄՆ և Լեհաստանի հատուկ կառույցների հետ: Նրա խնդիրն է «պատուհան բացել», ոչ միայն դեպի Եվրոպա, այլ Եվրոպայից արևելք` հետսովետական երկների երիտասարդության վրա իրենց ազդեցության տարածման նպատակներով, նրանց մեջ ժողովրդավարության և քաղաքացիական հասարակության զարգացմամբ:

2014 թվականին Հայաստանի տարբեր քաղաքներում «Պատուհան դեպի Արևելք» ֆոնդի կողմից անց է կացվել բազմաթիվ թրեյնինգներ, դասընթացեր, կլոր-սեղաններ և այլ միջոցառումներ: Հայ երիտասարդներին սովորեցրել են ակտիվ արտահայտել իրենց քաղաքացիական դիրքորոշումը “ոչ ստանդարտ ձևերով”` ֆլեշ-մոբերի, արտ-նախագծերի, լուսանկարչական ցուցահանդեսների և այլ նորաձև ակցիաների օգնությամբ:
Ավելի քան հարյուր երիտասարդներ Հայաստանից, Վրաստանից, Լիտվիայից, Մոլդովայից, Ուկրաինայից, Լեհաստանից, Թուրքիայից, Ռումինիայից և Բելառուսից ապրիլին մասնակցել են «My Club, My Space» հենց այդպիսի տեսակի ուսուցողական ծրագրին: Մասնակիցների մեջ նկատվել են այնպիսի կազմակերպությունների ներկայացուցիչներ, ինչպիսին է «Էկո Արտ» Դոնեցկի երիտասարդական կենտրոնը, որի ռադիկալ ակտիվիստները հասցրել են  2014 թ. սկզբին Ուկրաինայի անկարգությունների ժամանակ հստակ դրսևորել իրենց:
Նրանց կողմից «Արևելյան գործընկերության» ծրագրի շրջանակներում «Երիտասարդությունը գործողության մեջ» (ֆինանսավորված Սորոսի հիմնադրամի կողմից) Դիլիջանում անց է կացվել ամառային թրեյնինգ «Youth in Development». Հայաստանի երիտասարդական միջավայրում շարունակվում է զարգանալ «ակտիվ քաղաքացիական դիրքորոշումը», ինչպես դա արվել է մայդանի թեժացման նախօրեին Ուկրաինայում:
Վերջին մեկ տարվա ընթացքում «Պատուհան դեպի Արևելք»-ը իր գործընկերների օգնությամբ անց է կացրել մի շարք դասընթացներ, երիտասարդների շարժումների ղեկավարներին ծրագրավորելով արդեն «փափուկ ուժի» հարթած տեխնոլոգիաներ, որոնք արտերկրից հրահանգ ստանալով կարող են ակտիվանալ նշված երկրում քաոսի սցենարի, քաղաքացիական անկարգությունների և հետագա արյունահեղության ստեղծման համար: Հարկ է նշել, որ ծրագիր անձամբ ղեկավարում  է Լեհաստանի նախկին արտաքին գործերի նախարար պ-ն Վլոդզիմեժ Ցիմոշևիչը:
Բաց են համարվում այն հարցերը, ինչպես և երբ եվրոպական ժողովրդավարական արժեքների և քաղաքացիական դիրքորոշման արտահայտողներին կհանձնարարվի  «կրակել»: Հուսով ենք, բառի փոխաբերական իմաստով:

Արման Ղուկասյան

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ