Հրապարակվել է նոր Սահմանադրության տեքստը Նոր սահմանադրության նախագիծ պատրաստելու իրավունք ստացել ենք ձեզնից՝ ընտրությունների արդյունքով. Տեսանյութ Նոյեմբերի 23. Օրվա խոսք Ռուաստանցի բազմամարտիկ Ամիր Ալիևը բռնաբարության մեղադրանքով ձերբակալվել է Փարիզում Իրանի համար վաղուց ժամանակն է կողմնորոշվել ներքին արեւմտամետ ուժերի հարցով. Իրանական փորձագետ Քուշներ. ԱՄՆ-ն, Ռուսաստանը, Ուկրաինան և Եվրոպան առաջիկա շաբաթներին կքննարկեն անվտանգության ապագա ճարտարապետությունը Զելենսկի. Ռուսաստանը փոխել է Ուկրաինայի էներգետիկ ոլորտի վրա հարձակումների իր մարտավարությունը Կրեմլի արտաքին քաղաքականության նախագծերը պահանջում են խորը վերանայում. Ռուսական փորձագետ Ռուսական շուկան կորցրած գյուղատնտեսական արտադրանքը փաստացիորեն չի գտել այլընտրանքային սպառման ուղիներ. Տնտեսագետ Դուգինն. Զելենսկին և գլոբալիստները կատաղաած էին Շենժենում կայացած եռակողմ հանդիպումից

«ԿՈՆՑԵՐՏՆԵՐԻ ԵՐԵԿՈ» ԱՐԱՄ ԽԱՉԱՏՐՅԱՆ ՀԱՄԵՐԳԱՍՐԱՀՈՒՄ

Արխիվ 12-16

«ԿՈՆՑԵՐՏՆԵՐԻ ԵՐԵԿՈ» ԱՐԱՄ ԽԱՉԱՏՐՅԱՆ ՀԱՄԵՐԳԱՍՐԱՀՈՒՄ


Նոյեմբերի 21-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի կունենա ՀՀ ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր, պրոֆեսոր ԳԵՂՈՒՆԻ ՉԹՉՅԱՆԻ ծննդյան 85-ամյա հոբելյանին նվիրված «Կոնցերտների երեկո» խորագիրը կրող համերգ: 
Երեկոյին կմասնակցեն  Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը՝ գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյան: 
Հեղինակային համերգի ընթացքում կհնչեն Գեղունի Չթչյանի «Բարի լույս» նախերգանքը, Կոնցերտ ջութակի եւ նվագախմբի համար` մենակատար Անուշ Նիկողոսյան, Կոնցերտ դաշնամուրի եւ նվագախմբի համար` մենակատար Հայկ Մելիքյան, Կոնցերտ ձայնի եւ նվագախմբի համար` մենակատար մեցցո սոպրանո Ջուլիետ Գալստյան:

Պրոֆեսորը ծնվել է 1929թ. օգոստոսի 30-ին, Լենինականում (այժմ` Գյումրի): 1950թ. ավարտել է Երեւանի Չայկովսկու անվան երաժշտական դպրոցի դաշնամուրային եւ կոմպոզիցիայի բաժինները, 1953թ.` Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի կոմպոզիցիայի բաժինը: 1953թ-ից եղել է Սարաջեւի անվան երաժշտական դպրոցի ստեղծագործական դասարանի հիմնադիր-ղեկավարը: 1971թ-ից դասավանդել է Երեւանի կոնսերվատորիայում (1990թ.` պրոֆեսոր): 1986թ-ից եղել է ԽՍՀՄ Կոմպոզիտորների միության հաշվիչ հանձնաժողովի անդամ, 1981-89թթ` ՀԵԿՄ կուսկազմակերպության առաջին քարտուղարը, 1989թ-ից` Հանրապետական Կանանց խորհրդի նախագահության հիմնադիր-անդամ եւ Հանրային ռադիոյի գեղարվեստական խորհրդի անդամ: Գրել է Բալետային սյուիտ (1954թ.), «Յոթ մանկական սիմֆոնիկ պատկերներ» (1964թ.), «Բարի լույս» նախերգանքը (1967թ.), «Հայաստան» կամերային սիմֆոնիան (1988թ.), կոնցերտներ` ձայնի (1963թ.), ջութակի (1976թ.), դաշնամուրի (1981թ., երեքն էլ` նվագախմբի հետ) համար, «Հայկական խորաքանդակներ» դաշնամուրային շարքը (1972թ.), կանտատներ երգչախմբի համար («Իմ Հայաստան», 1959թ., «Տարվա եղանակներ», 1973թ.), «Անհայտ զինվորը» պոեմ-ռեքվիեմը (1975թ.), խմբերգեր, սոնատներ, ռոմանսներ, 9 վոկալ շարքեր, մանկական, երգեր, պիեսներ: Հայ երաժշտական արվեստը ներկայացրել է ԱՄՆ-ում, Կանադայում, Անգլիայում, Լեհաստանում, Բուլղարիայում: Ունեցել է հեղինակային կամերային եւ սիմֆոնիկ ստեղծագործությունների համերգներ Երեւանում, Հայաստանի քաղաքներում, Մոսկվայում, Սան Ֆրանցիսկոյում, Ռիգայում: Մամուլում հանդես է եկել հոդվածներով, գրախոսականներով, հուշերով: Արժանացել է մի շարք պատվոգրերի, մրցանակների, 1970թ.` Մոսկվայի Համամիութենական մրցույթի 1-ին մրցանակի դափնեկրի, 1980թ.` ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործչի կոչմանը, 2009թ.` ՀՀ «Մովսես Խորենացի» շքանշանի, ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալի, 2011թ.` ՀՀ ժողովրդական արտիստի կոչմանը:

ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ