Հրապարակվել է նոր Սահմանադրության տեքստը Նոր սահմանադրության նախագիծ պատրաստելու իրավունք ստացել ենք ձեզնից՝ ընտրությունների արդյունքով. Տեսանյութ Նոյեմբերի 23. Օրվա խոսք Ռուաստանցի բազմամարտիկ Ամիր Ալիևը բռնաբարության մեղադրանքով ձերբակալվել է Փարիզում Իրանի համար վաղուց ժամանակն է կողմնորոշվել ներքին արեւմտամետ ուժերի հարցով. Իրանական փորձագետ Քուշներ. ԱՄՆ-ն, Ռուսաստանը, Ուկրաինան և Եվրոպան առաջիկա շաբաթներին կքննարկեն անվտանգության ապագա ճարտարապետությունը Զելենսկի. Ռուսաստանը փոխել է Ուկրաինայի էներգետիկ ոլորտի վրա հարձակումների իր մարտավարությունը Կրեմլի արտաքին քաղաքականության նախագծերը պահանջում են խորը վերանայում. Ռուսական փորձագետ Ռուսական շուկան կորցրած գյուղատնտեսական արտադրանքը փաստացիորեն չի գտել այլընտրանքային սպառման ուղիներ. Տնտեսագետ Դուգինն. Զելենսկին և գլոբալիստները կատաղաած էին Շենժենում կայացած եռակողմ հանդիպումից

ԼՕՌ. "ՕՏԻՏԸ ԿԱՐՈՂ Է ԼՍՈՂՈՒԹՅԱՆ ԱՆԿՄԱՆ ԲԵՐԵԼ"

Արխիվ 12-16

ԼՕՌ. "ՕՏԻՏԸ ԿԱՐՈՂ Է ԼՍՈՂՈՒԹՅԱՆ ԱՆԿՄԱՆ ԲԵՐԵԼ"

- Որդիս օտիտ է տարել: Ականջից նույնիսկ արյան արտահոսք ենք նկատել: Հարգելի բժիշկ, խնդրում եմ մանրամասնել` ի՞նչ  է օտիտը, ի՞նչ բարդություններ կարող են երեխայի մոտ զարգանալ հետագայում: Լսել եմ` օտիտը կարող է ինքնըստինքյան լավանալ: Բացի դեղորայքային բուժումից, կարելի՞ է կիրառել արոմաթերապիա:
Հարցին պատասխանել էթիվ 2 բուժմիավորմանԼՕՌ բաժանմունքի վարիչՀ ԱՅԿ ՊՈՂՈՍՅԱՆԸ.
-Օտիտ (ականջաբորբ)` հունարենից թարգմանաբար նշանակում է ականջի բորբոքում: Այն լայն հասկացություն է: Դրանք, կարող են լինել միջին եւ արտաքին ականջի բորբոքումներ: Արտաքին ականջի բորբոքումը արտաքին ականջի եւ արտաքին լսողական անցուղու մաշկի բորբոքումն է: Ցանկացած հիվանդություններ, որոնք կարող են լինել մաշկի վրա` ֆուրունկուլներ, էկզեմաներ կարող են լինել նաեւ ականջում: Ավելի կարեւոր նշանակություն ունի միջին ականջի` թմբկաթաղանթից ներս ընկած հատվածի բորբոքումը: Այս հիվանդությունը հիմնականում հանդիպում է երեխաների մոտ: Կան հետազոտություններ` համաձայն որոնց, մինչեւ 5 տարեկան երեխաների մոտ 90%-ը կյանքում մեկ կամ մի քանի անգամ հիվանդանում են օտիտով:
Ինչո՞վ է դա պայմանավորված: Բանն այն է, որ երեխաների մոտ անկատար է իմուն համակարգը: Այն գտնվում է զարգացման փուլում: Արդյունքում ցանկացած վարակ կարող է հեշտությամբ ներթափանցել: Պատճառներից մյուսը` եվստախյան փողն է, որը միացնում է ականջի խոռոչը քթի խոռոչին: Եվստախյան փողը երեխայի մոտ ավելի լայն եւ ուղիղ է: Ուստի քթի խոռոչից, այս դեպքում, վարակն ավելի արագ է ներթափանցում ականջի խոռոչ: Իսկ օտիտների հիմնական զարգացման պատճառը քթում առկա վարակներն են. ժողովրդի լեզվով ասած` գրիպի հետեւանքով առաջացած բարդությունները: Դա որոշ չափով ճիշտ է: Սուր շնչառական հիվանդությունների ժամանակ, որպես բարդություն, լինում է օտիտի զարգացում: Նորածինների մոտ օտիտ կարող է զարգանալ պառկած դիրքից. երեխաները ավելի շատ պառկած դիրքում են գտնվում, կերակրելուց, մանավանդ, եթե կերակրելը կատարվում է արհեստական ճանապարհով: Յուրացվող սննդի մնացորդները կարող են անցնել վերին շնչուղիներ, այնուհետեւ եվստախյան փող եւ առաջացնել օտիտ:
Տարբերում են հիվանդության փուլեր: Կատարալ բորբոքում, որի ժամանակ ուղղակի բորբոքում է տեղի ունենում, կան ցավային զգացողություններ: Եթե չբուժվեց, կարող է վերածվել թարախային օտիտի: Եթե վիրուսն է առաջացրել օտիտը` կարող է ականջից արյան արտահոսք լինել: Դա հուշում է այն մասին, որ ականջի թաղանթը վնասված է: Եթե այդ վնասված մասը լինում է փոքր ծավալի (վնասված մասը կոչվում է պերֆորացիա)` մեծամասամբ լավացումը տեղի է ունենում ինքնըստինքյան: Եթե շատ ուժեղ չէ բորբոքումը, ժամանակին է բուժական միջոցներ ձեռնարկվել ու չկա բարձիթողի վիճակ, ապա հիմնականում հետեւանք չի թողնում: Բարձիթողի վիճակը, պարբերաբար արտադրության առկայությունը կարող են աստիճանաբար առաջացնել լսողության անկում:
Օտիտի հիմնական բուժումը դեղորայքային է` հակամանրէային միջոցներ, ականջի կաթիլներ, սուր շնչառական վարակների կանխարգելում:
Նորածինների մոտ օտիտի զարգացման պատճառը նաեւ այն է, որ փոքրիկը չի կարող ասել, թե հստակ որ մասն է նրան անհանգստացնում: Եթե երեխան անհանգիստ է, հրաժարվում է ուտելուց, ջերմում է, որոշ դեպքում ձեռքը կարող է տանել դեպի ականջը, անպայման հարկավոր է մանկաբույժի խորհրդատվություն: Կարեւոր գործոններից մեկն էլ, ի դեպ,  երեխային կրծքով կերակրելն է: Այն լավագույն կանխարգելիչ միջոց է համարվում. երեխայի կլման ակտի ժամանակ ականջներում ավելի արագ է տեղի ունենում օդափոխություն: Եթե նույնիսկ մայրական կաթն անցնի վերին շնչուղիներ`որեւէ վնաս չի կարող պատճառել:
Արոմաթերապիա օտիտների դեպքում չի օգտագործվում: Այն կարող է ունենալ ընդհանուր կազդուրիչ նշանակություն:

ՎԼԱԴ ՄՈՒՐԱԴՅԱՆ

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ