Հրապարակվել է նոր Սահմանադրության տեքստը Նոր սահմանադրության նախագիծ պատրաստելու իրավունք ստացել ենք ձեզնից՝ ընտրությունների արդյունքով. Տեսանյութ Նոյեմբերի 23. Օրվա խոսք Ռուաստանցի բազմամարտիկ Ամիր Ալիևը բռնաբարության մեղադրանքով ձերբակալվել է Փարիզում Իրանի համար վաղուց ժամանակն է կողմնորոշվել ներքին արեւմտամետ ուժերի հարցով. Իրանական փորձագետ Քուշներ. ԱՄՆ-ն, Ռուսաստանը, Ուկրաինան և Եվրոպան առաջիկա շաբաթներին կքննարկեն անվտանգության ապագա ճարտարապետությունը Զելենսկի. Ռուսաստանը փոխել է Ուկրաինայի էներգետիկ ոլորտի վրա հարձակումների իր մարտավարությունը Կրեմլի արտաքին քաղաքականության նախագծերը պահանջում են խորը վերանայում. Ռուսական փորձագետ Ռուսական շուկան կորցրած գյուղատնտեսական արտադրանքը փաստացիորեն չի գտել այլընտրանքային սպառման ուղիներ. Տնտեսագետ Դուգինն. Զելենսկին և գլոբալիստները կատաղաած էին Շենժենում կայացած եռակողմ հանդիպումից

ԱՆՊՏՂՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐ ՈՒՆԵՑՈՂ ԱՆԱՊԱՀՈՎ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԸ` ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ

Արխիվ 12-16

ԱՆՊՏՂՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐ ՈՒՆԵՑՈՂ  ԱՆԱՊԱՀՈՎ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԸ`  ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ

 

Առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը, այսօր  խորհրդարանում ներկայացնելով  առողջապահության ոլորտին հաջորդ տարվա պետբյուջեով հատկացված  ֆինանսների մասին, ասաց, որ բժիշկների աշխատավարձը չի  բարձրանա, քանի որ նախորդ տարի բարձրացում եղել է:

Հաջորդ տարվա պետբյուջեով սրտի անհետաձգելի վիրահատություններին կհատկացվի  500  մլն դրամ: «Արտասահմանյան առաջավոր կլինիկաներում փորձի փոխանակման նպատակով   բժիշկների գործողումների  համար պետբյուջեից կտրամադրվի 36   մլն դրամ: զալցբուրգյան սեմինարներին արդեն վերապատրաստվել է 900 բժիշկ: Վերապատրաստվող 12-13 բժիշկների փոխարեն   հաջորդ տարի մոտ չորս անգամ ավելի շատ  վերապատրաստված մասնագետներ կունենանք»,- ասաց   Ա. Մուրադյանը:

Նախարարի խոսքով` մոր եւ մանկան առողջությունը կմնա կառավարության ու նախարարության ուշադրության կենտրոնում: Այդ նպատակով պետբյուջեից կտրամադրվի առողջապահության ոլորտի  բյուջեի 20%-ը: «Առաջին անգամ պետբյուջեից կհատկացվի գումար անպտուղ զույգերի վերարտադրողական  օժանդակ տեխնոլոգիաների  կիրառման  ու համապատասխան բժշկական ծառայությունների  մատուցման համար:  Սոցիալապես անապահով, 30 ու ավելի բալ ունեցող անպտղության խնդիր ունեցող  ընտանիքներին օժանդակելու համար կտրամադրվի 78,6 մլն դրամ»,-տեղեկացրեց նախարարը:

Սոնա Դավթյան

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ