Հրապարակվել է նոր Սահմանադրության տեքստը Նոր սահմանադրության նախագիծ պատրաստելու իրավունք ստացել ենք ձեզնից՝ ընտրությունների արդյունքով. Տեսանյութ Նոյեմբերի 23. Օրվա խոսք Ռուաստանցի բազմամարտիկ Ամիր Ալիևը բռնաբարության մեղադրանքով ձերբակալվել է Փարիզում Իրանի համար վաղուց ժամանակն է կողմնորոշվել ներքին արեւմտամետ ուժերի հարցով. Իրանական փորձագետ Քուշներ. ԱՄՆ-ն, Ռուսաստանը, Ուկրաինան և Եվրոպան առաջիկա շաբաթներին կքննարկեն անվտանգության ապագա ճարտարապետությունը Զելենսկի. Ռուսաստանը փոխել է Ուկրաինայի էներգետիկ ոլորտի վրա հարձակումների իր մարտավարությունը Կրեմլի արտաքին քաղաքականության նախագծերը պահանջում են խորը վերանայում. Ռուսական փորձագետ Ռուսական շուկան կորցրած գյուղատնտեսական արտադրանքը փաստացիորեն չի գտել այլընտրանքային սպառման ուղիներ. Տնտեսագետ Դուգինն. Զելենսկին և գլոբալիստները կատաղաած էին Շենժենում կայացած եռակողմ հանդիպումից

ԱՄՆ ԴԵՍՊԱՆԸ ԱՎՏՈՄԵՔԵՆԱՆ ԿԱՅԱՆԵԼ ԷՐ ՄԱՅԹԻ ՎՐԱ

Արխիվ 12-16

ԱՄՆ ԴԵՍՊԱՆԸ ԱՎՏՈՄԵՔԵՆԱՆ ԿԱՅԱՆԵԼ ԷՐ ՄԱՅԹԻ ՎՐԱ

Այսօր երեկոյան ԱՄՆ դեսպան Հեֆերնը այցելել էր Կողբացու փողոցում գտվող գարեջրատներից մեկը, ՎԱՆ մոթելի հարեւանությամբ: Դեսպանի ավտոմեքենան - «ԼԱՆԴ ՔՐԱՈՒԶԵՐ» 01 D 001 am դիվանագիտական կարմիր պետհամարանիշով, բարձրացել էր մայթի վրա եւ այդպես կայանած էր մնացել բավականին երկար ժամանակ: Հետաքրքիր է, Հեֆեռնը իր երկրում նույնպես մայթերին է կայանում իր մեքենան, կամ էլ Հայաստանի դեսպանը կարող է նույն կերպ վարվել Վաշինգտոնի կենտրոնում, մեքենայով մայթ բարձրանալով:

ԼՈՒՐ ԿԱԴՐԻ դեպ, սա առաջի դեպքը չէ, երբ դեսպանը բացարձակ արհամարանք է ցուցադրում ՀՀ օրենքների նկատմամբ: Այս լուսանկարն արվել  է անցյալ տարի Երեւանի Աբովյան փողոցում: ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնի ծառայողական ավտոմեքենան կայանված է հետիոտների համար նախատեսված մայթին:

Հատկանշական է, որ երկու օր առաջ  ընդունել է  Ջոն Հեֆերնը այցելել է օմբուդսմեն Կարեն Անդրեասյանին: Օմբուդսմենը և դեսպանը մտքեր են փոխանակել մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում առկա մարտահրավերների շուրջ: Անդրադարձ է կատարվել Հայաստանի իրավական համակարգի խնդիրներին, մասնավորապես Գլխավոր դատախազության, Հատուկ քննչական ծառայության և Քննչական կոմիտեի գործունեությանը: Փաստորեն պարոն Հեֆերնը կարող է պարբերաբար խախտել հետիոտների իրավունքները, կատարել օրինախախտումներ, իսկ հետո քննարկման թեմա դարձնել Հայաստանի իրավական համակարգը:



Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ