Հրապարակվել է նոր Սահմանադրության տեքստը Նոր սահմանադրության նախագիծ պատրաստելու իրավունք ստացել ենք ձեզնից՝ ընտրությունների արդյունքով. Տեսանյութ Նոյեմբերի 23. Օրվա խոսք Ռուաստանցի բազմամարտիկ Ամիր Ալիևը բռնաբարության մեղադրանքով ձերբակալվել է Փարիզում Իրանի համար վաղուց ժամանակն է կողմնորոշվել ներքին արեւմտամետ ուժերի հարցով. Իրանական փորձագետ Քուշներ. ԱՄՆ-ն, Ռուսաստանը, Ուկրաինան և Եվրոպան առաջիկա շաբաթներին կքննարկեն անվտանգության ապագա ճարտարապետությունը Զելենսկի. Ռուսաստանը փոխել է Ուկրաինայի էներգետիկ ոլորտի վրա հարձակումների իր մարտավարությունը Կրեմլի արտաքին քաղաքականության նախագծերը պահանջում են խորը վերանայում. Ռուսական փորձագետ Ռուսական շուկան կորցրած գյուղատնտեսական արտադրանքը փաստացիորեն չի գտել այլընտրանքային սպառման ուղիներ. Տնտեսագետ Դուգինն. Զելենսկին և գլոբալիստները կատաղաած էին Շենժենում կայացած եռակողմ հանդիպումից

ԱՐՈՆՅԱՆԻ ԿԱՅՈՒՆ, ԲԱՅՑ ԱՆՀԱՋՈՂ ԵԼՈՒՅԹՆԵՐԸ

Արխիվ 12-16

ԱՐՈՆՅԱՆԻ ԿԱՅՈՒՆ, ԲԱՅՑ ԱՆՀԱՋՈՂ ԵԼՈՒՅԹՆԵՐԸ


Մոսկվայում ընթացող աշխարհի 9-րդ չեմպիոն Տիգրան Պետրոսյանի հիշատակին նվիրված հուշամրցաշարը հատում է եզրագիծը: Նախավերջին` 6-րդ տուրում Շախմատի Հայաստանի հավաքականի առաջատար Լեւոն Արոնյանը դարձյալ սպիտակներով ոչ-ոքի խաղաց այս անգամ առաջատար Ալեքսանդր Գրիշչուկի հետ: Պարտիան ավարտվել է 33-րդ քայլում:
Այս խաղից հետո Արոնյանը 3 միավորով երրորդն է, իսկ առաջատարը Ալեքսանդր Գրիշչուկն է, ով վաստակել է 5 միավոր: Վլադիմիր Կրամնիկը սպիտակներով հաղթեց Ալեքսանդր Մորոզեւիչին եւ 4 միավորով երկրորդն է:
Այսպիսովª մրցաշարի կայացած 6 տուրերում հայ գրոսմայստերը բոլոր պարտիաներն ավարտել է ոչ-ոքի արդյունքով: Թվում է, թե 6 պարտիաների արդյունքում չգրանցել եւ ոչ մի պարտություն, այսինքն` խաղատախտակը չլքել առանց միավորի, ցանկացած այլ շախմատիստի դեպքում կարող էր գնահատվել որպես կայուն ելույթ: Բայց երբ խոսքը աշխարհի լավագույն շախմատիստներից մեկի մասին է, ապա այսպիսի արդյունքը անընդունելի է: Մրցաշարի մեկնարկից առաջ Լեւոն Արոնյանը նշել էր մրցաշարի առանձնահատուկ լինելու մասին եւ կարեւորել էր մրցաշարի շրջանակներում լավ ելույթներ ունենալը: Բայց փաստն այն է, որ Արոնյանին բնորոշ շախմատ այդպես էլ չտեսանք, եւ սա առավել քան մտահոգիչ է, քանի որ վերջին ժամանակներս սա միակ մրցաշարը չէ, որտեղ հայ գրոսմայստերը հանդես է գալիս ոչ իր կարգին համապատասխան: Արդյունքումª ՖԻԴԵ-ի համաշխարհային դասակարգման աղյուսակում Արոնյանն իջավ մինչեւ 5-րդ հորիզոնական, թեեւ նոյեմբերի աղյուսակում մի փոքր բարելավում կաª 4-րդ տեղ: Առաջատարը աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենն է:
Հավելենք, որ Լեւոն Արոնյանը նոյեմբերի 21-25-ը Սենթ Լուիսում մրցախաղ կանցկացնի ԱՄՆ-ի ուժեղագույն շախմատիստ Հիկարու Նակամուրայի հետ, տեղեկացնում է Armchess-ը: Գրոսմայստերները կանցկացնեն չորս դասական եւ 16 կայծակնային պարտիաներ: Մրցանակային հիմնադրամը կազմում է 100 հազար դոլար:

ՔՐԻՍՏԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ