Հրապարակվել է նոր Սահմանադրության տեքստը Նոր սահմանադրության նախագիծ պատրաստելու իրավունք ստացել ենք ձեզնից՝ ընտրությունների արդյունքով. Տեսանյութ Նոյեմբերի 23. Օրվա խոսք Ռուաստանցի բազմամարտիկ Ամիր Ալիևը բռնաբարության մեղադրանքով ձերբակալվել է Փարիզում Իրանի համար վաղուց ժամանակն է կողմնորոշվել ներքին արեւմտամետ ուժերի հարցով. Իրանական փորձագետ Քուշներ. ԱՄՆ-ն, Ռուսաստանը, Ուկրաինան և Եվրոպան առաջիկա շաբաթներին կքննարկեն անվտանգության ապագա ճարտարապետությունը Զելենսկի. Ռուսաստանը փոխել է Ուկրաինայի էներգետիկ ոլորտի վրա հարձակումների իր մարտավարությունը Կրեմլի արտաքին քաղաքականության նախագծերը պահանջում են խորը վերանայում. Ռուսական փորձագետ Ռուսական շուկան կորցրած գյուղատնտեսական արտադրանքը փաստացիորեն չի գտել այլընտրանքային սպառման ուղիներ. Տնտեսագետ Դուգինն. Զելենսկին և գլոբալիստները կատաղաած էին Շենժենում կայացած եռակողմ հանդիպումից

«ԴՐԱՆՔ ԻՄ ՀՆՉՅՈՒՆՆԵՐՆ ԷԻՆ»

Արխիվ 12-16

«ԴՐԱՆՔ ԻՄ ՀՆՉՅՈՒՆՆԵՐՆ ԷԻՆ»

Տարվա սկզբից բազմաթիվ միջոցառումներ ու հոբելյանական երեկոներ տեղի ունեցան ՀՀ ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի ծննդյան 75-ամյակին նվիրված: Սակայն մեր օրերում վարպետն այն քչերից է, ում համար դեռ քիչ են այդ բազմաթիվ մեծարման երեկոներն ու միջոցառումները:

Այնուամենայնիվ, Նոյեմբերի 10-ին Ա. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի ունեցավ Տիգրան Մանսուրյան վարպետին եւս մեկ մեծարման` հոբելյանական համերգ` ՀՀ մշակույթի նախարարության նախաձեռնությամբ: Ողջ երեկոյի ընթացքում, Արամ Սուքիասյանի ռեժիսուրայով, անդրադարձ կատարվեց կոմպոզիտորի կինոերաժշտությանը եւ ֆիլմերին, ցուցադրվեցին դրվագներ կոմպոզիտորի կենսագրությունից:  
Ի դեպ, ինչպես տեղեկացրեց երեկոյի հանդիսավար Արտավազդ Ամիրյանը, ընթացքում նկարահանվում էր ֆիլմ` Տիգրան Մանսուրյանի մասին: Ինչի առթիվ երեկոյի "մեղավորին" բեմ հրավիրելուց հետո հանդիսավարը առաջադրանք տվեց մաեստրոյին, որպեսզի տեղում գրի «Տիգրան Մանսուրյան» ֆիլմի երաժշտությունը: Մաեստրոն էլ նախ ասաց. «Գրելը դեռ շուտ է, պետք է նախ հորինել...», ապա մոտեցավ դաշնամուրին եւ հանպատրաստի դաշնամուրին հանձնեց տեղում հորինած մեղեդիները, որը հետո կդառնա իր ֆիլմի երաժշտությունը: Իսկ ավարտին ասաց իր սրտի խոսքը. «Շատ զգացված եմ, փառավորապես այս հրաշալի երեկոյի առթիվ, ինձ այսպես շնորհավորելու, պատվելու ու մեծարելու համար: Շնորհակալ եմ երեկոն պատված մեծարգո վարչապետին, առաջին տիկնոջը, նախարարներին, ինչպես նաեւ երգչախմբերին, նվագախմբերին, մեներգիչներին, որոնք հնչյուններ տարածեցին այս երեկո, դրանք իմ հնչյուններն էին, իսկ ծափերից ենթադրվում է, որ համենայնդեպս ընդունելի եղան հանդիսատեսի համար»:

 

ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ