Հրապարակվել է նոր Սահմանադրության տեքստը Նոր սահմանադրության նախագիծ պատրաստելու իրավունք ստացել ենք ձեզնից՝ ընտրությունների արդյունքով. Տեսանյութ Նոյեմբերի 23. Օրվա խոսք Ռուաստանցի բազմամարտիկ Ամիր Ալիևը բռնաբարության մեղադրանքով ձերբակալվել է Փարիզում Իրանի համար վաղուց ժամանակն է կողմնորոշվել ներքին արեւմտամետ ուժերի հարցով. Իրանական փորձագետ Քուշներ. ԱՄՆ-ն, Ռուսաստանը, Ուկրաինան և Եվրոպան առաջիկա շաբաթներին կքննարկեն անվտանգության ապագա ճարտարապետությունը Զելենսկի. Ռուսաստանը փոխել է Ուկրաինայի էներգետիկ ոլորտի վրա հարձակումների իր մարտավարությունը Կրեմլի արտաքին քաղաքականության նախագծերը պահանջում են խորը վերանայում. Ռուսական փորձագետ Ռուսական շուկան կորցրած գյուղատնտեսական արտադրանքը փաստացիորեն չի գտել այլընտրանքային սպառման ուղիներ. Տնտեսագետ Դուգինն. Զելենսկին և գլոբալիստները կատաղաած էին Շենժենում կայացած եռակողմ հանդիպումից

"ՊԵՏՔ Է ԱՄԵՆԱՅՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԻՐԱԿԱՆԱՑՆԵՆՔ ԵՏՄ-Ի ԱՆԴԱՄԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ"

Արխիվ 12-16

"ՊԵՏՔ Է ԱՄԵՆԱՅՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ
ԻՐԱԿԱՆԱՑՆԵՆՔ ԵՏՄ-Ի ԱՆԴԱՄԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ"


Եկող շաբաթ արտահերթ նիստ կամ նստաշրջան կլինի` ԵՏՄ-ի համաձայնագիրը քննարկման դնելու եւ վավերացնելու համար: Բայց մինչ քննարկումները` կանցկացվեն նաեւ լսումներ: "Այնպես որ, ոչ մեկի մտքով թող չանցնի, թե կարող է ՌԴ-ի նկատմամբ կիրառվող պատժամիջոցների հետ կապված ՀՀ-ն ի վերջո չանդամագրվի  ԵՏՄ-ին",- մեզ հետ զրույցում ասաց ԱԺ տնտեսական հանձնաժողովի նախագահ ՎԱՐԴԱՆ ԱՅՎԱԶՅԱՆԸ:
-Դա բացառված է, չնայած լուրջ քաղաքական շրջանակներում նման խոսակցություններ չեն էլ տարվում: Բայց եւ այնպես, նման խոսակցություններ տարածողներին ի պատասխան` ասեմ, որ նման բան չի կարող լինել: Ավելինª արդեն մյուս շաբաթ տեղի կունենա արտահերթ նիստ կամ նստաշրջան` կախված հարցի մեծությունից, որով կսկսենք ԵՏՄ-ի անդամակցության վերաբերյալ համաձայնագրի վավերացման գործընթացը: Որից հետո կլինեն օրենսդրական փոփոխությունները, որովհետեւ պայմանագիրը իր մեջ ներառում տնտեսական մեխանիզմներ, եւ դրանց հետ կապված` միանշանակ կարող եմ ասել, որ այդ գործընթացը լուրջ խթան կհանդիսանա նաեւ ՀՀ-ի տնտեսության զարգացմանը: Այնպես որ, մենք պետք է ամենայն պատրաստակամությամբ եւ պատասխանատվությամբ մոտենանք ԵՏՄ-ին անդամակցությանը:
- Ինչպե՞ս կմեկնաբանեք մեկ-երկու անձանց այն տեսակետը, որ ով ԵՏՄ-ի համաձայնագրին կողմ քվեարկի, նա ազգի դավաճան է:
- Կարող եմ նույն հակադարձ մոտեցումը ես ասել, որովհետեւ որեւէ մեկն իրավունք չունի ինձ ազգի դավաճան անվանել, որովհետեւ ես անձամբ կողմ եմ քվեարկելու: Դա աբսուրդ մոտեցում է, երբ նշում են, թե Հայաստանն անդամագրվելով ԵՏՄ-ին, կորցնում է իր անկախության որոշակի մասը: Բացարձակապես: Այն անդամ երկրների հետ, որոնց մենք պետք է միանանք ԵՏՄ-ի համաձայնագրի շրջանակներում, ազատ առեւտրի  համաձայնագիրը անկախության կորո՞ւստ է. ոչ: Դա պարզապես միասնական գործելու, տնտեսական քաղաքականություն իրականացնելու նախաձեռնություն է, միասնական շուկայի պաշտպանության խնդիրն է: Կցանկանամ մեկ անգամ եւս շեշտել, որ թե՛ ՌԴ-ն, թե՛ Ղազախստանը, թե՛ Բելառուսը ոչ իրենց ՀՆԱ-ով չեն զիջում ՀՀ-ին, ոչ իրենց տնտեսական հզորությամբ: Այնպես որ, այս միասնական համակարգում հանդես գալը պայմանավորված է թե՛ մեր տնտեսական շահերով, թե՛ աշխարհաքաղաքական զարգացումներով, թե՛ մշակութային կապերով եւ թե՛ միասնական մեկ ընտանիքում երկար ժամանակ միասին լինելու հանգամանքով: Հավատացեք, որ ցանկացած տնտեսական վերլուծություն խոսելու է դրա օգտին: Բայց դա չի նշանակում, որ անդամագրվելով ԵՏՄ-ին` մենք խզում ենք մեր հարաբերությունները Եվրամիության հետ, ոչ: Սա նաեւ հնարավորություն է` ունենալով տնտեսական այս միավորումը Եվրամիության հետ համագործակցության գործընթացը շարունակել ավելի ամուր դիրքերից: Դրանով է պայմանավորված` վերջին ժամանակահատվածում Եվրամիության երկրների կողմից` բարեփոխումների շրջանակներում մոտ մինչեւ 180 միլիոն եվրոյի հատկացումներ, որպեսզի իրականացնենք Եվրամիության մեխանիզմների ներդրումը: Մի ուրիշ բան էլ ասեմ. խոսում են, որ տեսեք, Վրաստանը գնում է դեպի Եվրամիություն, ուրեմն մեր հարաբերությունները մեր հարեւան երկրի հետ կվատթարանան: Բայց` ոչ: Տեսեք, Վրաստանը գնում է դեպի Եվրամիություն, Իսկ Հայաստանը` ԵՏՄ, բայց ՀՀ-ն եւ Վրաստանը պահպանում են ազատ առեւտրի համաձայնագիրը: Այսինքնª որեւէ բացասական փոփոխություն հայ-վրացական հարաբերությունների մեջ չի լինի: Նորից մեկս մյուսի հետ առեւտուր է անելու առանց մաքսի:
- Իսկ ի՞նչն էր պատճառը, որ 2015թվականի բյուջեի մեջ հաշվի չառնվեց ԵՏՄ-ին անդամագրվելու փաստը:
- Պարզապես ԱԺ-ն դեռ չի վավերացրել անդամակցության այդ փաստաթուղթը: Վավերացումից հետո, երբ վերջնականապես կհստակեցվեն այն ուղղությունները, որտեղից լրացուցիչ մուտքեր են լինելու, այդ ժամանակ բյուջեն կվերանայվի, անխոս: Ուստի քանի դեռ դե ֆակտո պայմանագիրը վավերացված չէ, ցանկացած անձ կարող է ասել, որ առանց վավերացնելու ինչի՞ հաշվին են այն բյուջեում դրանք ներառում:
- Անցնենք այլ հարցերի. ըստ Ձեզ` ինչո՞ւ Հայաստանում բենզինի գները չեն իջնում, երբ միջազգային շուկայում կա էական գնանկում:
- Բենզինի գները ինչ-որ չափով իջել են: Այլ հարց է` համարժե՞ք են իջել, թե` ոչ. ես դրան հստակ պատասխանել չեմ կարող: Կարծում եմ` մրցակցային խնդիր, ամեն դեպքում, գոյություն ունի:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ