Ըստ "Ժառանգությանը" մոտ կանգնած աղբյուրի` կուսակցությունում արդեն վերջնականապես որոշում է ընդունվել հրաժեշտ տալ "եռյակին", առավել եւս, որ սպասելիքներ չունեն ո՛չ ԲՀԿ-ից, ո՛չ ՀԱԿ-ից:
Որոշված չէ միայն, թե ինչպես դա պետք է մատուցվի: Տարբերակներից մեկն այն է, որ նոյեմբերի 14-ին կամ 17-ին դա արվի ընդդեմ ԵՏՄ-ի ուղղված աղմկալի հայտարարությունով, իսկ 2-րդ տարբերակով` որեւէ բան չի հայտարարվում, պարզապես փաստացի ամեն ինչ դադարեցվում է եւ թողնվում է բնական ճանապարհով մոռացության: Առաջին տարբերակի ջատագովը Զարուհի Փոստանջյանն է, իսկ 2-րդ տարբերակին հակված են Ռուբիկ Հակոբյանը եւ Թեւան Պողոսյանը: