Հրապարակվել է նոր Սահմանադրության տեքստը Նոր սահմանադրության նախագիծ պատրաստելու իրավունք ստացել ենք ձեզնից՝ ընտրությունների արդյունքով. Տեսանյութ Նոյեմբերի 23. Օրվա խոսք Ռուաստանցի բազմամարտիկ Ամիր Ալիևը բռնաբարության մեղադրանքով ձերբակալվել է Փարիզում Իրանի համար վաղուց ժամանակն է կողմնորոշվել ներքին արեւմտամետ ուժերի հարցով. Իրանական փորձագետ Քուշներ. ԱՄՆ-ն, Ռուսաստանը, Ուկրաինան և Եվրոպան առաջիկա շաբաթներին կքննարկեն անվտանգության ապագա ճարտարապետությունը Զելենսկի. Ռուսաստանը փոխել է Ուկրաինայի էներգետիկ ոլորտի վրա հարձակումների իր մարտավարությունը Կրեմլի արտաքին քաղաքականության նախագծերը պահանջում են խորը վերանայում. Ռուսական փորձագետ Ռուսական շուկան կորցրած գյուղատնտեսական արտադրանքը փաստացիորեն չի գտել այլընտրանքային սպառման ուղիներ. Տնտեսագետ Դուգինն. Զելենսկին և գլոբալիստները կատաղաած էին Շենժենում կայացած եռակողմ հանդիպումից

"ԵՌՅԱԿՈՒՄ" ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՐՑՈՎ ՆՈՒՅՆՊԵՍ ԼԵԶՈՒ ՉԵՆ ԳՏՆՈՒՄ

Արխիվ 12-16

"ԵՌՅԱԿՈՒՄ" ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՐՑՈՎ ՆՈՒՅՆՊԵՍ ԼԵԶՈՒ ՉԵՆ ԳՏՆՈՒՄ

Ինչպես հայտնի է, "եռյակում" բազմաթիվ հակասություններ կան: Դրանք են ԵՏՄ մտնել-չմտնելու հարցը, հանրահավաք անել-չանելու, նստացույցի դիմել-չդիմելու եւ այլն: Երեկ պարզվեց նաեւ, որ "եռյակում" գոյություն ունեն հակադիր կարծիքներ` Արցախի հարցի վերաբերյալ: Ավելին` ՀԱԿ-ը եւ "Ժառանգությունը" միմյանց սուր քննադատության ենթարկեցին ԱԺ ամբիոնից: Այսպես, Լեւոն Զուրաբյանը մի շարք պատճառներ ներկայացրեց` իրենց կողմից "Ժառանգության" տեսակետին չաջակցելու համար եւ, ըստ էության,  "Ժառանգության" դիրքորոշումը` Ղարաբաղի հարցում, ներկայացրեց որպես արկածախնդրություն: Իր հերթին  "Ժառանգություն" խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը մեղադրեց Լեւոն Տեր-Պետրոսյանին եւ Ռոբերտ Քոչարյանին` Ղարաբաղի անկախությունը ճանաչելու հարցը կանխելու մեջ: Ռուբիկ Հակոբյանն ասաց նաեւ, որ այսօր էլ չի կարողանում հասկանալ իր ընդդիմադիր գործընկերներին:
Մինչդեռ ԲՀԿ-ն գերադասեց ընդհանրապես չխառնվել հարցի քննարկմանըª գործնականում բոյկոտելով այն: Այսպիսով պարզվեց, որ "եռյակի" գաղափարական հակադիր հարցերի ցանկում է նաեւ Ղարաբաղի հարցը: Եվ այդ դեպքում մնում է նորից ու նորից հարցնել, թե վերջապես որեւէ գաղափարական ընդհանրություն ունե՞ն խորհրդարանական այդ երեք ուժերը:

ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ