Հրապարակվել է նոր Սահմանադրության տեքստը Նոր սահմանադրության նախագիծ պատրաստելու իրավունք ստացել ենք ձեզնից՝ ընտրությունների արդյունքով. Տեսանյութ Նոյեմբերի 23. Օրվա խոսք Ռուաստանցի բազմամարտիկ Ամիր Ալիևը բռնաբարության մեղադրանքով ձերբակալվել է Փարիզում Իրանի համար վաղուց ժամանակն է կողմնորոշվել ներքին արեւմտամետ ուժերի հարցով. Իրանական փորձագետ Քուշներ. ԱՄՆ-ն, Ռուսաստանը, Ուկրաինան և Եվրոպան առաջիկա շաբաթներին կքննարկեն անվտանգության ապագա ճարտարապետությունը Զելենսկի. Ռուսաստանը փոխել է Ուկրաինայի էներգետիկ ոլորտի վրա հարձակումների իր մարտավարությունը Կրեմլի արտաքին քաղաքականության նախագծերը պահանջում են խորը վերանայում. Ռուսական փորձագետ Ռուսական շուկան կորցրած գյուղատնտեսական արտադրանքը փաստացիորեն չի գտել այլընտրանքային սպառման ուղիներ. Տնտեսագետ Դուգինն. Զելենսկին և գլոբալիստները կատաղաած էին Շենժենում կայացած եռակողմ հանդիպումից

ԿՁԵՎԱՎՈՐՎԻ ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԱՐԺԵՀԱՄԱԿԱՐԳԱՅԻՆ ԴԻՄԱԴՐԱԿԱՆ ՃԱԿԱՏ

Արխիվ 12-16

ԿՁԵՎԱՎՈՐՎԻ ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԱՐԺԵՀԱՄԱԿԱՐԳԱՅԻՆ ԴԻՄԱԴՐԱԿԱՆ ՃԱԿԱՏ

 

Այսօր կլոր սեղանի շուրջ են հավաքվել մի շարք հայրենասեր ու երկրի ապագայով մտահոգ կազմակերպությունների ներկայացուցիչներ, հոգեւորականներ, մտավորականներ, որոնց նպատակն է համահայկական արժեհամակարգային դիմադրական ճակատ ձեւավերելը: Այս մասին իր խոսքում նշեց «Ծնողական կոմիտեի» նախագահ ԱՐՄԱՆ ԲՈՇՅԱՆԸ: Նշենք, որ կլոր սեղանի մասնակիցների թվում են «Իրավունք» թերթի խմբագիր Հովհաննես Գալաջյանը, Տ. Կյուրեղ քահանա Տալյանը, Տ. Կոմիտաս վարդապետ Հովնանյանը, «Մխիթարիչ» հասարակական-բարեգործական կազմակերպության նախագահ Խաչիկ Ստամբոլցյանը, Քայքայիչ աղանդներից տուժածների աջակցության կենտրոնի տնօրեն Ալեքսանդր Ամարյանը եւ այլք: Ըստ Ա. Բոշյանի, այս ճակատի ձեւավորումն այսօր կարեւոր է նրանով, քանի որ  Հայաստանում վերջին մի քանի ամսվա ընթացքում պրոցեսները, մեղմ ասած, սրվել են, այսպես կոչված, գենդերային ինքնության բազմազանության պատճառով: Հավելենք, որ քննարկման վերջում մասնակիցների կողմից կընդունվի մի բանաձեւ, որի բովանդակության մասին հավելյալ կներկայացվի լրատվամիջոցների ուշադրությանը:

 

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ