Հրապարակվել է նոր Սահմանադրության տեքստը Նոր սահմանադրության նախագիծ պատրաստելու իրավունք ստացել ենք ձեզնից՝ ընտրությունների արդյունքով. Տեսանյութ Նոյեմբերի 23. Օրվա խոսք Ռուաստանցի բազմամարտիկ Ամիր Ալիևը բռնաբարության մեղադրանքով ձերբակալվել է Փարիզում Իրանի համար վաղուց ժամանակն է կողմնորոշվել ներքին արեւմտամետ ուժերի հարցով. Իրանական փորձագետ Քուշներ. ԱՄՆ-ն, Ռուսաստանը, Ուկրաինան և Եվրոպան առաջիկա շաբաթներին կքննարկեն անվտանգության ապագա ճարտարապետությունը Զելենսկի. Ռուսաստանը փոխել է Ուկրաինայի էներգետիկ ոլորտի վրա հարձակումների իր մարտավարությունը Կրեմլի արտաքին քաղաքականության նախագծերը պահանջում են խորը վերանայում. Ռուսական փորձագետ Ռուսական շուկան կորցրած գյուղատնտեսական արտադրանքը փաստացիորեն չի գտել այլընտրանքային սպառման ուղիներ. Տնտեսագետ Դուգինն. Զելենսկին և գլոբալիստները կատաղաած էին Շենժենում կայացած եռակողմ հանդիպումից

ԵՎՐՈՊԱՆ ՀԱՐԳՈՒՄ Է ՀՀ` ԵՏՄ ԱՆԴԱՄԱԿՑՄԱՆ ՍՈՒՎԵՐԵՆ ՈՐՈՇՈՒՄԸ

Արխիվ 12-16

ԵՎՐՈՊԱՆ ՀԱՐԳՈՒՄ Է ՀՀ` ԵՏՄ ԱՆԴԱՄԱԿՑՄԱՆ ՍՈՒՎԵՐԵՆ ՈՐՈՇՈՒՄԸ

Օրերս հայաստանյան պատվիրակությունը "Եվրանեսթ" արեւելյան գործընկերության խորհրդարանական վեհաժողովի շրջանակներում մասնակցեց ԽՎ-ի 4 մշտական հանձնաժողովների հերթական նիստերին: Թե արդյո՞ք համապատասխան հանձնաժողովներում քննարկված հարցերում եղել են կետեր, որոնք հակասել են ՀՀ` ԵՏՄ անդամակցմանը, "Իրավունքը" նախ փորձեց պարզել հայաստանյան պատվիրակության անդամ, ԱԺ ՀՀՇամետ պատգամավոր ԱԼԵՔՍԱՆԴՐ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆԻՑ, ով նշեց. "Որեւէ հարց չի առնչվել Հայաստանի` ԵՏՄ անդամակցությանը, քանի որ դա մի ֆորմատ է, որտեղ Հայաստանի պատվիրակությունը Եվրամիության հետ ուղիներ է որոնում` ավելի համահունչ գործել եւ շարունակել մեր համագործակցությունը: Ինչ վերաբերում է ՀՀ` ԵՏՄ անդամակցմանը, դա մեր սուվերեն որոշումն է եւ մեր ներքին քննարկման հարցը, եւ որեւէ հանձնաժողովում նման հարց չի բարձրացվել": Մեր հարցին ի պատասխան` Արեւելյան գործընկերության խորհրդարանական վեհաժողովում ՀՀ պատվիրակությունը ղեկավարող ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր ԱՐՏԱԿ ԶԱՔԱՐՅԱՆՆ էլ հավելեց. "Ադրբեջանցիները փորձեցին հարց բարձրացնել, թե այսօր Հայաստանը` լինելով ԵՏՄ անդամ, շարունակելո՞ւ է Եվրամիության հետ իր հարաբերությունները: Բայց անմիջապես մեր եվրոպական գործընկերներն իրենք Ադրբեջանի պատվիրակության հարցը կասեցրին` ասելով, որ դա իրենց խնդիրը չէ, եւ բոլորս էլ շահագրգռված ենք, որ պետությունները եւ քաղաքական ուժերը Եվրախորհրդարանում հետագա երկխոսությունը զարգացնեն եւ ընդլայնեն: Այնպես որ, նման խնդիր արհեստականորեն փորձվեց մեկ-երկու ձեւակերպմամբ առաջ բերել, բայց անմիջապես կանխվեց, որովհետեւ դա այլեւս քաղաքական օրակարգում չկա": Ապա պարոն Զաքարյանը հստակեցրեց. "ԵՏՄ անդամակցման հարցում Հայաստանն ունի իր սուվերեն որոշումը, եւ բոլորը հայտարարել են այդ սուվերեն որոշման նկատմամբ իրենց հարգանքն ու մոտեցումները: Եվ այս առումով, բնականաբար, շարունակելու ենք զարգացնել մեր բազմաբնույթ քաղաքականությունը նաեւ Եվրախորհրդարանում":

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ