Հրապարակվել է նոր Սահմանադրության տեքստը Նոր սահմանադրության նախագիծ պատրաստելու իրավունք ստացել ենք ձեզնից՝ ընտրությունների արդյունքով. Տեսանյութ Նոյեմբերի 23. Օրվա խոսք Ռուաստանցի բազմամարտիկ Ամիր Ալիևը բռնաբարության մեղադրանքով ձերբակալվել է Փարիզում Իրանի համար վաղուց ժամանակն է կողմնորոշվել ներքին արեւմտամետ ուժերի հարցով. Իրանական փորձագետ Քուշներ. ԱՄՆ-ն, Ռուսաստանը, Ուկրաինան և Եվրոպան առաջիկա շաբաթներին կքննարկեն անվտանգության ապագա ճարտարապետությունը Զելենսկի. Ռուսաստանը փոխել է Ուկրաինայի էներգետիկ ոլորտի վրա հարձակումների իր մարտավարությունը Կրեմլի արտաքին քաղաքականության նախագծերը պահանջում են խորը վերանայում. Ռուսական փորձագետ Ռուսական շուկան կորցրած գյուղատնտեսական արտադրանքը փաստացիորեն չի գտել այլընտրանքային սպառման ուղիներ. Տնտեսագետ Դուգինն. Զելենսկին և գլոբալիստները կատաղաած էին Շենժենում կայացած եռակողմ հանդիպումից

ԶԱՐՄԱՆՔ

Արխիվ 12-16

Թեեւ խաշի սեզոնը վաղուց է բացված, այնուամենայնիվ, խմիչքի չարաշահումը, մեղմ ասած, այնքան էլ օգտակար չէ: Դրանով զարմանալիորեն համոզվում ենք իրեն քաղաքագետ համարող ՍՈՒՐԵՆ ՍՈՒՐԵՆՅԱՆՑԻ օրինակով, ում աչքին Ռուսաստանի բաժանումն է երեւացել. "Սառը պատերազմի" տրամաբանությունը սկսեց նոր թափով գործել 1961թ.-ից, երբ Մոսկվայի հրահանգով` ԳԴՀ կոմունիստական իշխանությունները կիսեցին Գերմանիան` "Բեռլինի պատի" կառուցմամբ: Այն դիմացավ մինչեւ 1989թ.-ը` իր չգոյությամբ վերջ դնելով երկբեւեռ աշխարհին: Հիմա Ռուսաստանը կրկին առաջնորդվում է "Սառը պատերազմի" տրամաբանությամբ` այս անգամ իր ու քաղաքակիրթ աշխարհի միջեւ կառուցելով քաղաքական, հոգեբանական "պատ"` իր սահմանների հարեւանությամբ` Դոնբասում: Կասկածից վեր է, որ այս դիմակայությունը Մոսկվան կրկին տանուլ է տալու: Եթե Ռուսաստանի էլիտան հետեւություններ չանի, ապա հաջորդ "պատն" արդեն բաժանելու է ոչ թե Գերմանիան կամ Ուկրաինան, այլ հենց` Ռուսաստանը: Սա է պատմության դաժան տրամաբանությունը...": Դե ինչ, զարմանալով հանդերձ, արձանագրենք, որ ժամանակին ահագին թերացել են Սուրանյանցի ոչ միայն քաղաքագիտության դասախոսը, այլեւ պատմության ուսուցիչը:
Ի դեպ, զարմանալիորեն պարզվում է, որ "մարդու աչքը դուրս գա, անունը դուրս չգա" ասացվածքը տարածվում է նաեւ ազգերի վրա: Շատերը աքսիոմ են համարում, որ աշխարհիս ամենախմող ազգը ռուսներն են, բայց արի ու տես, որ իրականում ԲՐԻՏԱՆԱՑԻՆԵՐՆ ԵՆ: Այսպես, Մեծ Բրիտանիայի Սեւենոքս քաղաքի էլիտար դպրոցում, ուր սովորում են 300 11-18 տարեկան աշակերտներ, տարեկան վճարելով շուրջ 50 հազար դոլար ուսման վարձ, զարմանալի միջադեպ է արձանագրվել: Շուրջ 40 աշակերտ 2 շաբաթով հեռացվել են դպրոցից հարբեցողության համար, քանզի դպրոցի աշխատակազմը նրանց հայտնաբերել է հենց դպրոցի տարածքում` լավ հարբած կամ, ժողովրդի խոսքով ասած, "ցեխ դարձած" վիճակում: Իսկ այդպիսի բան, ու այդպիսի մասսայականությամբ հաստատ Ռուսաստանի որեւէ դպրոցում չես գտնի:
Երիտասարդ ՀՀԿ-ական ՀԱՅԿ ԴԵՐԶՅԱՆԸ "Ֆեյսբուքի" սեփականատեր Մարկ Ցուկերբերգի ասուլիսին գրանցել էր հարց, թե ինչպես է պատրաստվում "Ֆեյսբուքը" նշել Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցը: Եթե հարցն անտեսվեր` այդքան էլ զարմանալի չէր լինի, սակայն պարզվում է, որ այդ հարցը շտապել էին ջնջել, չնայած ձեւակերպված էր ամենայն բարեկրթությամբ: Բնականաբար, հայ օգտատերերը սկսեցին "քըխ" բաներ գրել Ցուկերբերգի մասին, բայց արի ու տես, որ լրատվական դաշտի նեկայացուցիչներից մեկը ապշեցուցիչ ձեւով որոշեց արդարացնել "Ֆեյսբուքի" սեփականատիրոջը կամ նրա թիմակիցներին. "Իսկ եթե մեզ` հայերիս, օտարերկրացիները հարց տան` ի՞նչ օր է ձեզ համար ապրիլի 7-ը: Մենք անմիջապես կպատասխանենք` Մայրության եւ գեղեցկության օրը: Հարց տվողները գլուխները բացասաբար կօրորեն` "Չէ՛, ուրի՛շ օր է": Այդ օրը Ռուանդայում տեղի ունեցած ցեղասպանության օրն է: Երբ 1994 թ., այսինքն` 20-րդ դարի ավարտին, Եվրոպայի, Արեւմուտքի, քաղաքակիրթ աշխարհի աչքի առաջ, ՄԱԿ-ի անգործությամբ, մոտ մեկ միլիոն մարդ կոտորվեց, ենթարկվեց անմարդկային կտտանքների, մեկ միլիոն մարդ բռնեց գաղթի ճամփան: Գիտե՞նք, հիշո՞ւմ ենք նման բան: Ոչ միայն չենք հիշում, այլեւ այնքան էլ լավ չենք պատկերացնում Ռուանդայի տեղը երկրագնդի վրա": Զարմանալի է, մի՞թե կարելի է այդ աստիճանի "համամարդ" լինել: Մի քիչ էլ հայ եղեք, էլի, գրողի տանի:
Մենք անուշադրության էինք մատնել ոմանց թունավիժումները` ՀՀ նախագահի կողմից "Իրավունքի" ներկայացուցիչներին պետական բարձր պարգեւների արժանացնելու կապակցությամբ: Բայց պարզվում է, որ լիբերաստական զանգվածի հոգու կեղտոտությունը դրսեւորվում է անգամ այն դեպքերում, երբ խոսքը գրեթե յուրայինի մասին է: Քանի որ մեր նկատմամբ թույնով լցված լինելու կապակցությամբ վերջերս ահագին ուսումնասիրել էին ՀՀ նախագահի պաշտոնական կայքէջը, մեկ էլ "հայտնաբերել էին" այն, ինչը ժամանակին չէին նկատել` որ իրավական թեմաներով գրող ընդդիմադիր լրագրող ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆԸ սեպտեմբերի 21-ին պարգեւատրվել է "Մովսես Խորենացու" մեդալով: Ու "Ֆեյսբուքն" անմիջապես լցվեց զզվելի թունավիժումներով, դատողություններով, թե ընդդիմադիրի վազքը մինչեւ նախագահի մեդալն է, կշտամբանքներով, թե ինչու չի հրաժարվել: Լավ, հասկացանք, որ տականք եք, բայց այդ աստիճանի՞...

Զարմացած է
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ