Հրապարակվել է նոր Սահմանադրության տեքստը Նոր սահմանադրության նախագիծ պատրաստելու իրավունք ստացել ենք ձեզնից՝ ընտրությունների արդյունքով. Տեսանյութ Նոյեմբերի 23. Օրվա խոսք Ռուաստանցի բազմամարտիկ Ամիր Ալիևը բռնաբարության մեղադրանքով ձերբակալվել է Փարիզում Իրանի համար վաղուց ժամանակն է կողմնորոշվել ներքին արեւմտամետ ուժերի հարցով. Իրանական փորձագետ Քուշներ. ԱՄՆ-ն, Ռուսաստանը, Ուկրաինան և Եվրոպան առաջիկա շաբաթներին կքննարկեն անվտանգության ապագա ճարտարապետությունը Զելենսկի. Ռուսաստանը փոխել է Ուկրաինայի էներգետիկ ոլորտի վրա հարձակումների իր մարտավարությունը Կրեմլի արտաքին քաղաքականության նախագծերը պահանջում են խորը վերանայում. Ռուսական փորձագետ Ռուսական շուկան կորցրած գյուղատնտեսական արտադրանքը փաստացիորեն չի գտել այլընտրանքային սպառման ուղիներ. Տնտեսագետ Դուգինն. Զելենսկին և գլոբալիստները կատաղաած էին Շենժենում կայացած եռակողմ հանդիպումից

ԻՆՉՈ՞Ւ ՀԱԿ-Ը ՉԻ ՄԱՍՆԱԿՑԵԼ ԸՆՏՐԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ ՀԱՐՑԻ ՔՆՆԱՐԿՄԱՆԸ

Արխիվ 12-16

ԻՆՉՈ՞Ւ ՀԱԿ-Ը ՉԻ ՄԱՍՆԱԿՑԵԼ ԸՆՏՐԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ
ՀԱՐՑԻ ՔՆՆԱՐԿՄԱՆԸ


ՕԵԿ խմբակցությունում տեղի ունեցավ ընտրական օրենսգրքի փոփոխության հարցի քննարկումը, որին մասնակցում էին նաեւ ներկայացուցիչներ ԲՀԿ-ից եւ "Ժառանգությունից": Նիստի ավարտից հետո "Իրավունքը" ՕԵԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանից հետաքրքրվեց` ընտրական օրենսգրքի փոփոխությանն առնչվող ինչ հարցեր են քննարկվել: "Քննարկումների հիմքում դրել ենք 100% համամասնական ընտրակարգը, ընտրացուցակների հրապարակումն ընտրություններից հետո, կրկնակի քվեարկությունը բացառելու մասին մի շարք դրույթների կիրառումը, ընտրողի ինքնությունը բացահայտելու դեմ ուղղված մի շարք առաջարկներ",- տեղեկացրեց ՕԵԿ պատգամավորը:
Հ. Մարգարյանի խոսքով` հաջորդ նիստում ընտրական օրենսգրքի փոփոխության հարցի քննարկմանը ներկա կլինեն փորձագետներ:
Իսկ թե ինչո՞ւ ՀԱԿ-ը չի մասնակցել այս քննարկումներին, պատգամավորի խոսքով` ՀԱԿ-ը շրջանառության մեջ է դրել նման նախագիծ, չնայած ՀԱԿ-ը կողմ է 100% համամասնական ընտրակարգին:

ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ