Հրապարակվել է նոր Սահմանադրության տեքստը Նոր սահմանադրության նախագիծ պատրաստելու իրավունք ստացել ենք ձեզնից՝ ընտրությունների արդյունքով. Տեսանյութ Նոյեմբերի 23. Օրվա խոսք Ռուաստանցի բազմամարտիկ Ամիր Ալիևը բռնաբարության մեղադրանքով ձերբակալվել է Փարիզում Իրանի համար վաղուց ժամանակն է կողմնորոշվել ներքին արեւմտամետ ուժերի հարցով. Իրանական փորձագետ Քուշներ. ԱՄՆ-ն, Ռուսաստանը, Ուկրաինան և Եվրոպան առաջիկա շաբաթներին կքննարկեն անվտանգության ապագա ճարտարապետությունը Զելենսկի. Ռուսաստանը փոխել է Ուկրաինայի էներգետիկ ոլորտի վրա հարձակումների իր մարտավարությունը Կրեմլի արտաքին քաղաքականության նախագծերը պահանջում են խորը վերանայում. Ռուսական փորձագետ Ռուսական շուկան կորցրած գյուղատնտեսական արտադրանքը փաստացիորեն չի գտել այլընտրանքային սպառման ուղիներ. Տնտեսագետ Դուգինն. Զելենսկին և գլոբալիստները կատաղաած էին Շենժենում կայացած եռակողմ հանդիպումից

ՎԱՉԵ ԳԱԲՐԻԵԼՅԱՆԸ ԿՐԿԻՆ ՆԱԽԱՐԱՐ

Արխիվ 12-16

ՎԱՉԵ ԳԱԲՐԻԵԼՅԱՆԸ ԿՐԿԻՆ ՆԱԽԱՐԱՐ

«Կառավարության կառուցվածքի մասին» օրենքում կառավարության առաջարկած փոփոխությունը երեկ ընդգրկվեց ԱԺ օրակարգում, ինչը խորհրդարանում ներկայացրեց ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը: Օրենքի այս փոփոխությամբ` Արտակարգ իրավիճակների նախարարությունը միանալու է տարածքային կառավարման նախարարությանը, ինչպես նաեւ ստեղծվելու է մի նոր նախարարություն` Միջազգային տնտեսական ինտեգրման եւ բարեփոխումների: Թե ում բաժին կհասնի նոր նախարարի պորտֆելը, արդեն իսկ քաղաքական կուլիսներում հստակ է, որ միջազգային տնտեսական ինտեգրման եւ բարեփոխումների նախարար կնշանակվի ՀՀ կառավարության աշխատակազմի նախկին ղեկավար-նախարար ՎԱՉԵ ԳԱԲՐԻԵԼՅԱՆԸ, ով այժմ զբաղեցնում է ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդականի պաշտոնը: Ավելին` որոշ ընդդիմադիր պատգամավորներ արդեն իսկ համակերպվել են այս մտքի հետ` հաշվի առնելով, որ պարոն Գաբրիելյանը հանգիստ բնավորություն ունի ու աչքի չի ընկնի ընդդիմության «հավին քըշ» ասելով:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ