Հրապարակվել է նոր Սահմանադրության տեքստը Նոր սահմանադրության նախագիծ պատրաստելու իրավունք ստացել ենք ձեզնից՝ ընտրությունների արդյունքով. Տեսանյութ Նոյեմբերի 23. Օրվա խոսք Ռուաստանցի բազմամարտիկ Ամիր Ալիևը բռնաբարության մեղադրանքով ձերբակալվել է Փարիզում Իրանի համար վաղուց ժամանակն է կողմնորոշվել ներքին արեւմտամետ ուժերի հարցով. Իրանական փորձագետ Քուշներ. ԱՄՆ-ն, Ռուսաստանը, Ուկրաինան և Եվրոպան առաջիկա շաբաթներին կքննարկեն անվտանգության ապագա ճարտարապետությունը Զելենսկի. Ռուսաստանը փոխել է Ուկրաինայի էներգետիկ ոլորտի վրա հարձակումների իր մարտավարությունը Կրեմլի արտաքին քաղաքականության նախագծերը պահանջում են խորը վերանայում. Ռուսական փորձագետ Ռուսական շուկան կորցրած գյուղատնտեսական արտադրանքը փաստացիորեն չի գտել այլընտրանքային սպառման ուղիներ. Տնտեսագետ Դուգինն. Զելենսկին և գլոբալիստները կատաղաած էին Շենժենում կայացած եռակողմ հանդիպումից

ՎԵԴՈՒ ԳԵՂԱՐՎԵՍՏԻ ԴՊՐՈՑՈՒՄ ԿԲԱՑՎԻ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ`ՆՎԻՐՎԱԾ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻՆ

Արխիվ 12-16

ՎԵԴՈՒ ԳԵՂԱՐՎԵՍՏԻ ԴՊՐՈՑՈՒՄ ԿԲԱՑՎԻ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ`ՆՎԻՐՎԱԾ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻՆ


ՀՀ  Արարատի մարզի Վեդի քաղաքի գեղարվեստի դպրոցը հիմնադրվել է 1972 թվականին: Այստեղ սովորում են 260 աշակերտ, դասավանդում`18 մանկավարժ:  Դպրոցում գործում է գծանկարի, գունանկարի, կոմպոզիցիայի, փայտի փորագրության, ժանյակակգործության, դիզայնի, գոբելենի, գորգագործության, պարի, շախմատի, վարսահարդարման բաժիններ: Դպրոցի սաները մասնակցում է  հանրապետական եւ միջազգային տարբեր ցուցահանդեսների եւ մրցույթների`արժանանալով տարբեր մրցանակների: Դպրոցն ավարատած սաները հետագայում ուսումը շարունակում է նախընտրած մասնագիտությամբ եւ մանկավարժական գործունեություն ծավալում Հայաստանի տարբեր ուսումնական հաստատություններում: Այս օրերին դպրոցի սաները նախապատրաստվում է մեծ ցուցահանդեսի` նվիրված Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին: Նրանք նկարում են ամեն ինչ`կապված մեծ ողբերգության հետ: Սաներից յուրաքանչյուրը ցուցահանդեսին կարող է ներկայանալ մեկ կամ երկու նկարով: Նրանց խոսքով` իրենց  նկարների միջով կարտահայտեն իրենց բողոքը ընդդեմ Թուրքիայի, որպեսզի վերջինս ընդունի իր կատարած ցեղասպանությունը.«Յուրաքանչյուրս մեր գործով պետք է հասնենք նրան, որ Թուրքիան ընդունի ցեղասպանությունը: Այդ երկիրը պետք է փոխհատուցի հայի կրած բոլոր տառապանքների համար»,-«Իրավունքի» հետ զրույցում նշեց նկարչուհի Աննա Մանասերյանը:

Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված ցուցահանդեսը կբացվի հաջորդ տարվա սկզբին:

Նշենք, որ օրեր առաջ ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը Արարատի մարզ կատարած իր շրջայցի ընթացքում` նախարարության պատվոգրով պարգեւատրեց Վեդու գեղարվեստի դպրոցի տնօրեն Խաչիկ Սահակյանին:


ԶՎԱՐԹ ԽԱՐՉԱՏՐՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ