Հրապարակվել է նոր Սահմանադրության տեքստը Նոր սահմանադրության նախագիծ պատրաստելու իրավունք ստացել ենք ձեզնից՝ ընտրությունների արդյունքով. Տեսանյութ Նոյեմբերի 23. Օրվա խոսք Ռուաստանցի բազմամարտիկ Ամիր Ալիևը բռնաբարության մեղադրանքով ձերբակալվել է Փարիզում Իրանի համար վաղուց ժամանակն է կողմնորոշվել ներքին արեւմտամետ ուժերի հարցով. Իրանական փորձագետ Քուշներ. ԱՄՆ-ն, Ռուսաստանը, Ուկրաինան և Եվրոպան առաջիկա շաբաթներին կքննարկեն անվտանգության ապագա ճարտարապետությունը Զելենսկի. Ռուսաստանը փոխել է Ուկրաինայի էներգետիկ ոլորտի վրա հարձակումների իր մարտավարությունը Կրեմլի արտաքին քաղաքականության նախագծերը պահանջում են խորը վերանայում. Ռուսական փորձագետ Ռուսական շուկան կորցրած գյուղատնտեսական արտադրանքը փաստացիորեն չի գտել այլընտրանքային սպառման ուղիներ. Տնտեսագետ Դուգինն. Զելենսկին և գլոբալիստները կատաղաած էին Շենժենում կայացած եռակողմ հանդիպումից

12-ԱՄՅԱ ՀԱՅ ԴԱՇՆԱԿԱՀԱՐԸ ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ ԱՐԺԱՆԱՑԵԼ Է ՀԱՏՈՒԿ ՄՐՑԱՆԱԿԻ

Արխիվ 12-16

12-ԱՄՅԱ ՀԱՅ ԴԱՇՆԱԿԱՀԱՐԸ ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ ԱՐԺԱՆԱՑԵԼ Է ՀԱՏՈՒԿ ՄՐՑԱՆԱԿԻ


Թուրքիայում տեղի ունեցած «Fyucher Star» դաշնակահարների մրցույթին մասնակցել է նաեւ Երեւանի Չայկովսկու անվան երաժշտական դպրոցի սան` 12-ամյա Արթուր Գրիգորյանը: Մրցույթում Աթուրը կատարել է Շոպենի եւ Առնո Բաբաջանյաի մի քանի ստեղծագործություններ եւ արժանացել ժյուրի հատուկ մրցանակին, որպես Բաբաջանյանի ստեղծագործությունների լավագույն կատարող: «Իրավունքի» հետ զրույցում Արթուրը մեծ ոգեւորությամբ պատմեց իր հաղթանակի եւ տպավորությունների մասին.«Մինչ Թուրքիա մեկնելը գիտեի, թե ուր եմ գնում: Այդ պատճառով էլ ամեն օր պարապում էի, որպեսզի Հայաստան վերադառնամ հաղթանակով: Հաղթանակը ինձ համար սպասելի է, քանի որ ես երկար էի նախապատրաստվել»,-նշեց փոքրիկը: Նրա խոսքով`իր կատարումները լավ են ընդունել թե′ ժյուրիի անդամները թե′ օտար հանդիսատեսը.«Ինձ շատ բուռն ծափահարեցին, բայց ես հայ հանդիսատեսին ավելի շատ եմ սիրում: Երբ հայ հանդիսատեսի համար եմ նվագում` ավելի ոգեւորված եմ նվագում»,-անկեղծանալով ասաց Արթուրը:

Բացի Չայկովսկու դպրոցից, նա հաճախում է նաեւ կոնսերվատորիա եւ սովորում է Արմեն Բաբախանյանի դասարանում: Թուրքիայից Հայաստան բերած մրցանակը նրա առաջին մրցանակը չէ: 2013 թվականին Գյումիրում չորս անգամ մասնակցել է դաշնակահարների մրցույթի եւ զբաղեցրել է առաջին եւ երկրորդ հորիզոնականները`ստանալով ոսկե եւ արծաթե մեդալներ.«Օրվա ընթացքում շատ եմ պարապում`3-4 ժամ, հասցնում եմ նաեւ ընկերներիս հետ շփվել: Իմ բոլոր ընկերնը միշտ ուրախանում են իմ հաղթանակներով, երբ Թուրքիայից հաղթանակով վերադարձա, նրանք ինձ շատ ջերմ ընդունեցին»,-ասաց Արթուր Գրիգորյանը:


ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ