Հրապարակվել է նոր Սահմանադրության տեքստը Նոր սահմանադրության նախագիծ պատրաստելու իրավունք ստացել ենք ձեզնից՝ ընտրությունների արդյունքով. Տեսանյութ Նոյեմբերի 23. Օրվա խոսք Ռուաստանցի բազմամարտիկ Ամիր Ալիևը բռնաբարության մեղադրանքով ձերբակալվել է Փարիզում Իրանի համար վաղուց ժամանակն է կողմնորոշվել ներքին արեւմտամետ ուժերի հարցով. Իրանական փորձագետ Քուշներ. ԱՄՆ-ն, Ռուսաստանը, Ուկրաինան և Եվրոպան առաջիկա շաբաթներին կքննարկեն անվտանգության ապագա ճարտարապետությունը Զելենսկի. Ռուսաստանը փոխել է Ուկրաինայի էներգետիկ ոլորտի վրա հարձակումների իր մարտավարությունը Կրեմլի արտաքին քաղաքականության նախագծերը պահանջում են խորը վերանայում. Ռուսական փորձագետ Ռուսական շուկան կորցրած գյուղատնտեսական արտադրանքը փաստացիորեն չի գտել այլընտրանքային սպառման ուղիներ. Տնտեսագետ Դուգինն. Զելենսկին և գլոբալիստները կատաղաած էին Շենժենում կայացած եռակողմ հանդիպումից

ԲՀԿ-ՈՒՄ ԴԱՍ ՏՎՈՂՆԵՐԸ ՇԱՏԱՑԵԼ ԵՆ

Արխիվ 12-16

ԲՀԿ-ՈՒՄ ԴԱՍ ՏՎՈՂՆԵՐԸ ՇԱՏԱՑԵԼ ԵՆ

 

Այսօր «Իրավունքը» ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանից փորձեց պարզել, թե ԱԺ ոչ իշխանական ուժերի 12 կետերից առաջին հերթին որոնք պետք է նորից  ուսումնասիրի ՀՀ կառավարությունը:

Հիշեցնենք, որ երեկ ՀՀ նախագահը  հորդորել էր կառավարությանը կրկին քննարկել 12 կետերը:

ԲՀԿ պատգամավորը, հարցը լսելով,   ասաց, որ այսօր  իրենք չեն խոսում: Թե բացի իրենից,  ԲՀԿ-ից էլ, որ պատգամավորին նկատի ուներ չխոսելու առումով, պարզ չէ: Միգուցե իր հետ միջանցքով քայլող կուսակից գործընկեր Ստեփան Մարգարյանի՞ն նկատի ուներ: Ինչեւէ, երբ հարցրեցինք, թե երբ կխոսի Միքայել Մելքումյանը, պատգամավորը մեզանից ձերբազատվելու համար մեջբերեց իր առաջնորդի խոսքերը. <<հաջորդ դասին>>:

Հ.Գ. Փաստորեն, ստացվում է, որ ԲՀԿ-ում դաս տվողները շատացել են:

Սոնա Դավթյան

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ