Հրապարակվել է նոր Սահմանադրության տեքստը Նոր սահմանադրության նախագիծ պատրաստելու իրավունք ստացել ենք ձեզնից՝ ընտրությունների արդյունքով. Տեսանյութ Նոյեմբերի 23. Օրվա խոսք Ռուաստանցի բազմամարտիկ Ամիր Ալիևը բռնաբարության մեղադրանքով ձերբակալվել է Փարիզում Իրանի համար վաղուց ժամանակն է կողմնորոշվել ներքին արեւմտամետ ուժերի հարցով. Իրանական փորձագետ Քուշներ. ԱՄՆ-ն, Ռուսաստանը, Ուկրաինան և Եվրոպան առաջիկա շաբաթներին կքննարկեն անվտանգության ապագա ճարտարապետությունը Զելենսկի. Ռուսաստանը փոխել է Ուկրաինայի էներգետիկ ոլորտի վրա հարձակումների իր մարտավարությունը Կրեմլի արտաքին քաղաքականության նախագծերը պահանջում են խորը վերանայում. Ռուսական փորձագետ Ռուսական շուկան կորցրած գյուղատնտեսական արտադրանքը փաստացիորեն չի գտել այլընտրանքային սպառման ուղիներ. Տնտեսագետ Դուգինն. Զելենսկին և գլոբալիստները կատաղաած էին Շենժենում կայացած եռակողմ հանդիպումից

՛՛ԵՌՅԱԿՈՒՄ՛՛ ՀԱԿԱՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԱՎԵԼԻ ՇԱՏ ԵՆ, ՔԱՆ ԸՆԴՀԱՆՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Արխիվ 12-16

՛՛ԵՌՅԱԿՈՒՄ՛՛ ՀԱԿԱՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԱՎԵԼԻ ՇԱՏ ԵՆ, ՔԱՆ

ԸՆԴՀԱՆՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ


Ինչպես հայտնի է, <Եռյակում> բազմաթիվ հակասություններ կան: Դրանք են ԵՏՄ մտնել-չմտնելու հարցը, հանրահավաք անել-չանելու, նստացույցի դիմել-չդիմելու եւ այլն: Այսօր պարզվեց նաեւ, որ <Եռյակում> գոյություն ունեն նաեւ հակադիր կարծիքներ Արցախի հարցի վերաբերյալ: Ավելին, ՀԱԿ-ը եւ <Ժառանգությունը> միմյանց սուր քննադատության ենթարկեցին ԱԺ ամբիոնից: Այսպես, Լեւոն Զուրաբյանը մի շարք պատճառներ ներկայացրեց իրենց կողմից <Ժառանգության> տեսակետին չաջակցելու համար եւ ըստ էության  <Ժառանգության> դիրքորոշումը Ղարաբաղի հարցում, ներկայացրեց արկածախնդրություն: Իր հերթին  <Ժառանգության> խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը մեղադրեց Լեւոն Տեր-Պետրոսյանին եւ Ռոբերտ Քոչարյանին Ղարաբաղի անկախությունը ճանաչելու հարցը կանխելու մեջ: Ռուբիկ Հակոբյանը ասաց նաեւ, որ այսօր էլ չի կարողանում հասկանալ իր ընդդիմադիր գործընկերներին: Նշենք, որ ԲՀԿ-ն ընդհանրապես չխառնվեց հարցի քննարկմանը եւ պրակտիկապես բոյկոտեց այն: Այսպիսով պարզվեց, որ եռյակի գաղափարական հարցերի ցանկում է նաեւ Ղարաբաղի հարցը:

 

ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ