Հրապարակվել է նոր Սահմանադրության տեքստը Նոր սահմանադրության նախագիծ պատրաստելու իրավունք ստացել ենք ձեզնից՝ ընտրությունների արդյունքով. Տեսանյութ Նոյեմբերի 23. Օրվա խոսք Ռուաստանցի բազմամարտիկ Ամիր Ալիևը բռնաբարության մեղադրանքով ձերբակալվել է Փարիզում Իրանի համար վաղուց ժամանակն է կողմնորոշվել ներքին արեւմտամետ ուժերի հարցով. Իրանական փորձագետ Քուշներ. ԱՄՆ-ն, Ռուսաստանը, Ուկրաինան և Եվրոպան առաջիկա շաբաթներին կքննարկեն անվտանգության ապագա ճարտարապետությունը Զելենսկի. Ռուսաստանը փոխել է Ուկրաինայի էներգետիկ ոլորտի վրա հարձակումների իր մարտավարությունը Կրեմլի արտաքին քաղաքականության նախագծերը պահանջում են խորը վերանայում. Ռուսական փորձագետ Ռուսական շուկան կորցրած գյուղատնտեսական արտադրանքը փաստացիորեն չի գտել այլընտրանքային սպառման ուղիներ. Տնտեսագետ Դուգինն. Զելենսկին և գլոբալիստները կատաղաած էին Շենժենում կայացած եռակողմ հանդիպումից

ԶԱՐՈՒՀԻ ՓՈՍՏԱՆՋՅԱՆԸ ԽՈՍՏՈՎԱՆԵՑ, ՈՐ ԳՈՐԾՈՒՄ Է ՕՏԱՐ ԵՐԿՐՆԵՐԻ ԹԵԼԱԴՐԱՆՔՈՎ

Արխիվ 12-16

ԶԱՐՈՒՀԻ ՓՈՍՏԱՆՋՅԱՆԸ ԽՈՍՏՈՎԱՆԵՑ, ՈՐ ԳՈՐԾՈՒՄ Է ՕՏԱՐ

ԵՐԿՐՆԵՐԻ ԹԵԼԱԴՐԱՆՔՈՎ


Այսօր Ազգային ժողովում արտահերթ կերպով <Ժառանգությունը> հերթական անգամ բարձրացրեց Ղարաբաղի անկախության ճանաչման հարցը, չթաքցնելով, որ դա արվում է, որպեսզի խոչընդոտվի Հայաստանի Եվրասիական տնտեսական միության մեջ մտնելու հարցը: Զարուհի Փոստանջյանի աբսուրդային եւ կծկտուր մտքերի արանքում ընդգծվում էր տարածաշրջանի  օտարերկրյա խաղաղապահների մուտքի պահանջը: Ինքը, Զ. Փոստանջյանը ԱԺ ամբիոնից խոստովանեց, որ օտարերկրյա դիվանագետների հետ բազմաթիվ հանդիպումների ընթացքում նրանց կողմից կարմիր գծի նման բարձրացվում է օտարերկրյա ուժերի տարածաշրջան մուտքի անհրաժեշտությունը՝ խաղաղապահների անվան տակ: Ըստ էության Փոստանջյանը խոստովանեց, որ գործում է օտարերկրյա դիվանագետների, մասնավորապես ամերիկացիներ եւ եվրոպացիների թելադրանքի ներքո եւ ազգային ժողովում բարձրացնում է այն հարցերը, որն իրեն թելադրվում է նրանց հետ բազմաթիվ հանդիպումների ընթացքում:

Հիշեցնենք, որ Զարուհի Փոստանջյանը այս տարվա սկզբի վեց ամիսները վերապատրաստում էր անցնում ԱՄՆ-ի այնպիսի մի հաստատությունում, որն ունի նաեւ ամերիկյան գործակալներ պատրաստողի համբավ: Սակայն երեւում է Փոստանջյանը վատ ուսանող է եղել եւ ԱԺ ամբիոնում կանգնած, ընկնելով էքստազի մեջ, բացահայտեց իր գործողությունները թելադրողներին: Սակայն հարց է ծագում, թե որրն է շարժառիթը կատարելո ւօտարների պահանջները: Այստեղ է, որ առաջ են գալիս բազմաթիվ հարցեր կապված Փոստանջյանի դրամական միջոցների վերաբերյալ: Մասնավորապես այդպես էլ պարզ չդարձավ, թե որտեղից են գոյանում վերջինիս ոչ այնքան համեստ ֆինանսական միջոցները: Եվ ինչպես չհիշել Հայկ Բաբուխանյանի, վերջերս նույն ԱԺ ամբիոնից հնչեցրած մեղադրանքը, որ որոշ պատգամավորներ, եւ հատկապես Զարուհի Փոստանջյանը, զբաղված են դավաճանական գործունեությամբ: Ի դեպ երեկ, ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը պահանջում էր ապացույցներ այն առումով, որ Փոստանջյանի գործունեությունը դավաճանական է: Կարծես թե այսօր Փոստանջյանը իր խոստովանությամբ բերեց դրա ապացույցները:

 

ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ