Հրապարակվել է նոր Սահմանադրության տեքստը Նոր սահմանադրության նախագիծ պատրաստելու իրավունք ստացել ենք ձեզնից՝ ընտրությունների արդյունքով. Տեսանյութ Նոյեմբերի 23. Օրվա խոսք Ռուաստանցի բազմամարտիկ Ամիր Ալիևը բռնաբարության մեղադրանքով ձերբակալվել է Փարիզում Իրանի համար վաղուց ժամանակն է կողմնորոշվել ներքին արեւմտամետ ուժերի հարցով. Իրանական փորձագետ Քուշներ. ԱՄՆ-ն, Ռուսաստանը, Ուկրաինան և Եվրոպան առաջիկա շաբաթներին կքննարկեն անվտանգության ապագա ճարտարապետությունը Զելենսկի. Ռուսաստանը փոխել է Ուկրաինայի էներգետիկ ոլորտի վրա հարձակումների իր մարտավարությունը Կրեմլի արտաքին քաղաքականության նախագծերը պահանջում են խորը վերանայում. Ռուսական փորձագետ Ռուսական շուկան կորցրած գյուղատնտեսական արտադրանքը փաստացիորեն չի գտել այլընտրանքային սպառման ուղիներ. Տնտեսագետ Դուգինն. Զելենսկին և գլոբալիստները կատաղաած էին Շենժենում կայացած եռակողմ հանդիպումից

՛՛Սրտով է սրտով չէ, դա երկրորդական է՛՛. ԱԻՆ ՆԱԽԱՐԱՐԸ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ

Արխիվ 12-16

՛՛Սրտով է սրտով չէ, դա երկրորդական է՛՛. ԱԻՆ ՆԱԽԱՐԱՐԸ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ


Հինգշաբթի կառավարության նիստում վարչապետ Հովիկ Աբրահամյանն առաջարկել է միավորել ՀՀ արտակարգ իրավիճակների և տարածքային կառավարման նախարարությունները:
Այսօր Ազգային ժողովում քննարկվում էր երկու նախարարությունների միավորման հարցը: Պատգամավորներից մեկի այն հարցին, թե ինչ ընդհանուր բաներ ունեն այս նախարարությունները, ԱԺ ամբիոնից Արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը պատասխանեց.

«Տարածքային կառավարման նախարարության հիմքում ընկած են տարածքային զարգացման խնդիրները, իսկ ԱԻՆ-ի կարեւորագույն գործառույթներից է ռիսկերի գնահատման պատասխանատվությունը: Ինձնից ոչ պակաս լավ գիտեք, որ այնպիդի դիրքում ենք գտնվում, որ մեր տարածքը շատ ռիսկային է՝ երկրաշարժ, բնական աղետներ: Հենց այս ռիսկերի գնահատումն էլ համադրվում է տարածքային զարգացման հետ: Բացի դրանից մի մոռացեք, որ փրկարար ծառայությունը տարիներ առաջ ձեւավորվել է հենց տարածքային կառավարման նախարարությունում»:

Նշենք, որ նախորդ շաբաթ, երբ հայտարարվեց վերը նշված նախարարությունների միավորման մասին, նկատեցինք, որ կարծես այս լուրը այդքան էլ չուրախացրեց ԱԻՆ նախարար Արմեն Երիցյանին: Ուստի վերջինս  iravunk.com-ի հետ զրույցում, պատասխանելով հարցին արդյոք իր սրտով է երկու նախարարությունների միավորումը, ասաց. <<Ես կատարող մարդ եմ, ինչ կա էդպես էլ պետք է աշխատենք: Սրտով է սրտով չէ դա արդեն ավելի երկրորդական է>>:

Թե արդյոք այլ նախարարների սրտով է վերանշյալ որոշումը, պատասխանները կարդացեք <Իրավունք Հետաքննություն> թերթի վաղվա համարում:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ