Հրապարակվել է նոր Սահմանադրության տեքստը Նոր սահմանադրության նախագիծ պատրաստելու իրավունք ստացել ենք ձեզնից՝ ընտրությունների արդյունքով. Տեսանյութ Նոյեմբերի 23. Օրվա խոսք Ռուաստանցի բազմամարտիկ Ամիր Ալիևը բռնաբարության մեղադրանքով ձերբակալվել է Փարիզում Իրանի համար վաղուց ժամանակն է կողմնորոշվել ներքին արեւմտամետ ուժերի հարցով. Իրանական փորձագետ Քուշներ. ԱՄՆ-ն, Ռուսաստանը, Ուկրաինան և Եվրոպան առաջիկա շաբաթներին կքննարկեն անվտանգության ապագա ճարտարապետությունը Զելենսկի. Ռուսաստանը փոխել է Ուկրաինայի էներգետիկ ոլորտի վրա հարձակումների իր մարտավարությունը Կրեմլի արտաքին քաղաքականության նախագծերը պահանջում են խորը վերանայում. Ռուսական փորձագետ Ռուսական շուկան կորցրած գյուղատնտեսական արտադրանքը փաստացիորեն չի գտել այլընտրանքային սպառման ուղիներ. Տնտեսագետ Դուգինն. Զելենսկին և գլոբալիստները կատաղաած էին Շենժենում կայացած եռակողմ հանդիպումից

ԱՐՄԵՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ. « ՌՈՒԲԵՆ ՀԱԿՈԲՅԱՆՆ ԻՐ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐ Է ՀԱՅՏՆԵԼ»

Արխիվ 12-16

ԱՐՄԵՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ. « ՌՈՒԲԵՆ ՀԱԿՈԲՅԱՆՆ ԻՐ  ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐ Է ՀԱՅՏՆԵԼ»

 

«Իրավունքն» այսօր  «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանից պարզեց`«Ժառանգությունը» կո՞ղմ է  համաժողովրդական շտաբների ձեւավորման գործընթացի՞ն, թե՞  Ազատության  հրապարակում հանրահավաքներ անելուն:  Իսկ  ո՞վ ասաց, որ մեկը  մյուսին: Մենք ամբողջականին ենք կողմնակից:

-«Ժառանգությունն» ինչպիսի՞ մասնակցություն ունի  համաժողովրդական  շտաբների ձեւավորման գործընթացում

-Այս պահին քննարկումներ են ընթանում: Մենք այդ հարցին հետո կպատասխանենք:

-Այսինքն` այս պահին «Ժառանգությունը» դուրս է այդ գործընթացից:

-Ես նորից եմ կրկնում, որ այս պահին քննարկումներ են ընթանում:

-«Ժառանգություն» խմբակցության ղեկավարը  երեկ հայտարարել է, որ պետք  է  ոչ միայն իշխանափոխություն պետք է  լինի, այլեւ  միասին պետք է  ձեւավորենք  միասնական իշխանություն: Ո՞ւմ հետ  պետք է ձեւավորվի այդ միասնական իշխանություն

-Այդ հարցը տվեք պրն Հակոբյանին, ինքը կպատասխանի: Ինքն արտահայտել է իր պատկերացումները, որովհետեւ  «Ժառանգություն» կուսակցության վարչությունում նման հարց չի քննարկվել:

Սոնա Դավթյան

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ