Փաշինյանը հայց է ներկայացրել ընդդեմ ԶԼՄ-ների․ պահանջում է հերքում և 5 մլն դրամ փոխհատուցում Արմավիրում կինը վիճաբանությունից հետո այրել է ամուսնուն․ տղամարդը մահացել է Նոյեմբերի 24. Օրվա խոսք Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Արևմտյան հետախուզությունները կասկածում են Ռուսաստանին միջուկային մարտագլխիկով արբանյակ արձակելու նախապատրաստման մեջ Լեհաստանը գիշերը բացազատել է հակաօդային պաշտպանության համակարգեր՝ ռուսական անօդաչու թռչող սարքի հարձակման պատճառով Ռուսաստանը բալիստիկ հրթիռներ է արտադրում ռեկորդային տեմպերով. Ուկրաինայի ՊՆ New York Magazine. Պուտինը Քուշներին ցույց է տվել նրա պարտիզան պապի մասին արխիվային փաստաթղթեր «Հրապարակ»․ Կվճռվի Արցախի ներկայացուցչության ճակատագիրը «Փաստ». Ո՞ւմ ձեռքում կհայտնվի գլխավոր «ռուբիլնիկը»

՛՛ԵՍ ԱՆՀԱՆԳՍՏԱՑԱԾ ԵՄ ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ ԱՆՀԱՆԳՍՏՈՒԹՅԱՄԲ՛՛

Արխիվ 12-16

՛՛ԵՍ ԱՆՀԱՆԳՍՏԱՑԱԾ ԵՄ ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ ԱՆՀԱՆԳՍՏՈՒԹՅԱՄԲ՛՛

 

Այսօր ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը ԱԺ ամբիոնից ամենայն վիրավորվածությամբ հարց բարձրացրեց, թե ինչու չեն անջատվում ՀՀԿ խմբակցության այն պատգամավորների խոսափողները, ովքեր մեղադրանքներ են հնչեցնում ընդդիմության հասցեին. <<Կխնդրեի պատկան մարմիններին ուշադրություն դարձնեն ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի այն հայտարարությանը, որ նա ասում է, թե ընդդիմության ելույթներից,գործունեությունից նավթադոլարների հոտ է գալիս: Թող պարոն Բաղդասարյանին հրավիրեն Ազգային անվտանգություն եւ հարցնեն, թե ինչ նկատի ուներ դա ասելով>>: Սրան ի պատասխան <<Իրավունքի>> հետ զրույցում ՀՀԿ խմբակցության ղեկավարն ասաց, որ նա անհանգստացած է Նիկոլ Փաշինյանի անհանգստությամբ. <<Եթե իրենք խնդիրներ ունեն, ապա թող գնան համապատասխան մարմիններ եւ դիմումներ գրեն: Ցանկանում եմ վերջնական սահմանափակել եւ մեկ անգամ եւս ասել, որ այո, որ նման ելույթներից նավթադոլարների հոտ է գալիս: Այո, եթե  մարդիկ կանգնում եւ մեղադրում են մեր պետությանը, մեր պետության առաջին դեմքին դավաճանության մեջ, ապա այդպես է՝ այդ հոտը գալիս է: Ես կարծում էի, որ այս խոսակցությունները ավարտվել են, բայց ախր սա Նիկոլ Փաշինյանի գործը չէ, որի մասին նա խոսում է: Նա պարզապես պաշտպան է  կանգնում այն անձանց, ովքեր նման ելույթներ են ունենում: Թող գնան այդ ելույթները ուսումնասիրեն, հետո մեղադրանքներ հնչեցնեն>>:

Պարոն Բաղդասարյանի հետ զրույցն ամբողջությամբ կարդացեք <Իրավունքի> վաղվա տպագիր մամուլում:

ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ