Հրապարակվել է նոր Սահմանադրության տեքստը Նոր սահմանադրության նախագիծ պատրաստելու իրավունք ստացել ենք ձեզնից՝ ընտրությունների արդյունքով. Տեսանյութ Նոյեմբերի 23. Օրվա խոսք Ռուաստանցի բազմամարտիկ Ամիր Ալիևը բռնաբարության մեղադրանքով ձերբակալվել է Փարիզում Իրանի համար վաղուց ժամանակն է կողմնորոշվել ներքին արեւմտամետ ուժերի հարցով. Իրանական փորձագետ Քուշներ. ԱՄՆ-ն, Ռուսաստանը, Ուկրաինան և Եվրոպան առաջիկա շաբաթներին կքննարկեն անվտանգության ապագա ճարտարապետությունը Զելենսկի. Ռուսաստանը փոխել է Ուկրաինայի էներգետիկ ոլորտի վրա հարձակումների իր մարտավարությունը Կրեմլի արտաքին քաղաքականության նախագծերը պահանջում են խորը վերանայում. Ռուսական փորձագետ Ռուսական շուկան կորցրած գյուղատնտեսական արտադրանքը փաստացիորեն չի գտել այլընտրանքային սպառման ուղիներ. Տնտեսագետ Դուգինն. Զելենսկին և գլոբալիստները կատաղաած էին Շենժենում կայացած եռակողմ հանդիպումից

ՀԱԿՈԲ ՂԱԶԱՆՉՅԱՆ. «ՎԱՅՈՑ ՁՈՐՈՒՄ ՎԱՂՈՒՑ ՊԵՏԱԿԱՆ ԹԱՏՐՈՆ ՉԷՐ ՄՏԵԼ»

Արխիվ 12-16

ՀԱԿՈԲ ՂԱԶԱՆՉՅԱՆ. «ՎԱՅՈՑ ՁՈՐՈՒՄ ՎԱՂՈՒՑ

ՊԵՏԱԿԱՆ ԹԱՏՐՈՆ ՉԷՐ ՄՏԵԼ»


Վերջերս ՀՀ վաստակավոր արտիստ ԱՐՄԵՆ ՄԱՐՈՒԹՅԱՆՆ «Իրավունքի» հետ զրույցում նշեց, որ Վայոց Ձորի մարզում Մեծ եղեռնի 100-րդ տարելիցին նվիրված թատերական փառատոնի շրջանակներում Տիգրան Գասպարյանի բեմադրած «Հարյուր տարի անց» ներկայացումը եղեգնաձորցիների համար խաղալուց հետո փոխել է իր կարծիքը մարզային թատրոնների հանդեպ: Ըստ նրա, մարզերում դեռւես պահպանվել  է  դահլիճներն ու գոյություն ունի թատերասեր հասարակություն. «Հեղափոխությունն իր հետ բերում է թերություններ` մշակութային օջախները քանդվում են, սարքվում ու վերածվում գոմերի, բայց երբ հասանք տեղ, ես ապշեցի. նրանք թատրոնը գոնե պահել էին այնպես, ինչպես որ կար եւ դեռ մի բան էլ ավելի` փոխել էին բոլոր աթոռները, շշմելու մի դահլիճ, հիանալի բեմ: Ինքս ինձ ասացի` այս մեկից պրծանք, հիմա էլ մի վախ կար մեջս, ասում էի` տեսնես մարդ կգա՞ ներկայացումը դիտելու: Երբ վարագույրը բացվեց, ես այդ տաքությունն զգացի, դահլիճը լեփ-լեցուն էր, ու սկսվեց ներկայացումը: Ես եւ Տիգրան Ներսիսյանն ապշել էինք, ասացինք` այս ի՞նչ ժողովուրդ են այս եղեգնաձորցիները, Երեւանից բարձր մակարդակի հանդիսատես ունեինք, ապշել էինք, ուղղակի հիացած էինք…»:

Մարզային թատրոնները միշտ էլ  Թատերական գործիչների միության ուշադրության կենտրոնում են եղել: Այդ մասին հաճախ է զրույցների ժամանակ նշում ՀԹԳՄ նախագահ ՀԱԿՈԲ ՂԱԶԱՆՉՅԱՆԸ: Ուստի, «Իրավունքը» ՀԹԳՄ նախագահից հետաքրքրվեց, թե արդյո՞ք լավ վիճակում են այժմ մարզային թատրոններն ու դահլիճները. «Չէի ասի, որ մարզային բոլորը դահլիճները պատշաճ վիճակում են, շատ կուզենայի, որ «Լինսի» նման ծրագիր լիներ` մարզային մշակույթի տների վերանորոգման համար: Օդի պես դա անհրաժեշտ խնդիր է մեզ համար: Այո, պիտի ասեմ, որ մարզային հանդիսատեսի կողմից լավ ընդունելության արժանացանք, պիտի տեսնեիք, թե ինչ ընդունելություն էր, ինչ կարոտ կար թատրոնի հանդեպ: Վայոց ձորում վաղուց պետական թատրոն չէր մտել: Ասել եմ ու կասեմ, որ թատերական գործիչներս բավական մեծ պարտք ունենք մարզային հանդիսատեսի հանդեպ: Ամբողջ ցավն այն է, որ ինքներս, որքան էլ ցանկանանք, միայնակ չենք կարող այդ պարտքը ետ վերադարձնել, դա պետք է իշխանությունների ցանկությամբ լինի: Օրինակ, համոզված եմ`  վարչապետի քաղաքականությունն է, որ նախարարները շատ են մեկնում մարզեր, վարչապետը նույնպես հաճախ է լինում մարզերում: Կարծում եմ, որ այս այցելությունների արդյունքում նաեւ մշակութային խնդիրներ կլուծվեն»:


ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ