Հրապարակվել է նոր Սահմանադրության տեքստը Նոր սահմանադրության նախագիծ պատրաստելու իրավունք ստացել ենք ձեզնից՝ ընտրությունների արդյունքով. Տեսանյութ Նոյեմբերի 23. Օրվա խոսք Ռուաստանցի բազմամարտիկ Ամիր Ալիևը բռնաբարության մեղադրանքով ձերբակալվել է Փարիզում Իրանի համար վաղուց ժամանակն է կողմնորոշվել ներքին արեւմտամետ ուժերի հարցով. Իրանական փորձագետ Քուշներ. ԱՄՆ-ն, Ռուսաստանը, Ուկրաինան և Եվրոպան առաջիկա շաբաթներին կքննարկեն անվտանգության ապագա ճարտարապետությունը Զելենսկի. Ռուսաստանը փոխել է Ուկրաինայի էներգետիկ ոլորտի վրա հարձակումների իր մարտավարությունը Կրեմլի արտաքին քաղաքականության նախագծերը պահանջում են խորը վերանայում. Ռուսական փորձագետ Ռուսական շուկան կորցրած գյուղատնտեսական արտադրանքը փաստացիորեն չի գտել այլընտրանքային սպառման ուղիներ. Տնտեսագետ Դուգինն. Զելենսկին և գլոբալիստները կատաղաած էին Շենժենում կայացած եռակողմ հանդիպումից

ԵՏՄ-Ն ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԲԱՆ ՉԻ ՓՈԽԻ

Արխիվ 12-16

ԵՏՄ-Ն ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԲԱՆ ՉԻ ՓՈԽԻ


Հոկտեմբերի 10-ին Հայաստանը դարձավ  Եվրասիական տնտեսական միության անդամ: Դրանից հետո Եվրամիությունը շարունակում է տարբեր խոստումներ տալ Հայաստանին: Սրա հետ մեկտեղª եվրոպաներից նաեւ խոսակցություններ են հնչում, թե պետք է ակտիվացնել հայ-թուրքական հաշտեցման թեման: Թե ինչու, կարելի է հասկանալ. հայ-թուրքական բաց սահմանների պարագայում ավելի հեշտ կլիներ Հայաստանին եվրոպաներով հրապուրել: Սակայն հայաստանյան վերլուծաբանների կարծիքով` սրանք փուչ խոսակցություններ են եւ ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցությունը որեւէ ազդեցություն չի կարող ունենալ հայ-թուրքական հարաբերությունների վրա:
Քաղաքագետ ԱԼԵՔՍԱՆԴՐ ՄԱՐԿԱՐՈՎԸ ընդգծեց.
-Հայ-թուրքական հարաբերություններն առաջին հերթին Հայաստանի եւ Թուրքիայի հարցն է եւ պայմանավորված չէ այս կամ այն միջազգային կազմակերպություններին Հայաստանի անդամակցությամբ: Խնդիրն այն է, որ հայ-թուրքական հարաբերությունները պայմանավորված են այն դիրքորոշումներով, որոնք ունեն երկու պետությունները: Տվյալ պարագայում ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցությունը հայ-թուրքական գրեթե գոյություն չունեցող հարաբերությունների վրա լուրջ անդրադարձ չի կարող ունենալ: Ավելի շատ հարաբերությունների հետագա զարգացումը պայմանվորված է պետությունների դիրքորոշումով, այլ ոչ թե ԵՏՄ-ով:
- ՀՀ ԳԱԱ Արեւելագիտության ինստիտուտի փոխտնօրեն, թուրքագետ ՌՈՒԲԵՆ ՄԵԼՔՈՆՅԱՆԸ մեկնաբանեց.
- Թուրքիան 1996 թվականից Եվրոպական մաքսային միության անդամ է: Փաստորեն Հայաստանի ԵՏՄ-ին անդամակցելուց հետո հայ-թուրքական սահմանը դառնում է Եվրասիական եւ Եվրոպական մաքսային միության սահման: Կարծում եմ` երկու երկրների  հարաբերություններում քաղաքական առումով լուրջ փոփոխություններ չեն լինելու, այսինքնª հայ-թուրքական դիվանագիտական հարաբերություններ չեն հաստատվի: Սակայն տնտեսական առումով հնարավոր է որոշակի փոփոխություններ լինեն` կապված ոչ թե Հայաստան-Թուրքիա հարաբերությունների, այլ Եվրասիական եւ Եվրոպական մաքսային միությունների  հնարավորություններ հետ:
ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր, տնտեսագետ ՎԱՐԴԱՆ ԲՈՍՏԱՆՋՅԱՆԸ նշեց.
- ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցությունը  ակնհայտորեն ավելի դրական ազդեցություն կունենա մեր երկրի վրա: Ինչ վերաբերում է Թուրքիայի հետ հարաբերություններին, մենք առանց այդ էլ այդ հարաբերություններում ճոխ դաշտում չենք գտնվում, եւ ԵՏՄ-ի փաստը որեւէ ազդեցություն չի կարող ունենալ: Եվ մինչեւ անգամ էլ, եթե ազդեցություն ունենար, սա պատճառ չէր կարող լինել, որպեսզի մենք հրաժարվեինք անդամակցել ԵՏՄ-ին:


Z-PR սոցհարցման կենտրոնը Երեւան քաղաքում 100 հոգու շրջանում կատարել է հարցում` պարզելու համար, թե ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցությունը որեւէ ազդեցություն կարո՞ղ է ունենալ հայ-թուրքական հարաբերությունների վրա:
1. Որեւէ փոփոխություն չի լինի, քանի որ հայ-թուրքական հաշտեցման ջատագովը ոչ թե Ռուսաստանն է, այլ ԱՄՆ-ը -59%:
2. Միգուցե Թուրքիան ցանկանա Հայաստանի միջոցով մուտք գործել եվրասիական տարածաշրջան, որը կարող է ապագայում հայ-թուրքական տնտեսական կապերում որոշ փոփոխություններ առաջացնել -17%:
3. Ռուսաստանը Թուրքիայի հետ ունի ակտիվ տնտեսական շփումներ եւ կցանկանա դրանց համար նաեւ Հայաստանի սահմանն օգտագործել: Այսինքնª պետք է փոփոխություններ սպասել -6%:
4. Դժվարանում ենք պատասխանել -18%:

ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ