Հրապարակվել է նոր Սահմանադրության տեքստը Նոր սահմանադրության նախագիծ պատրաստելու իրավունք ստացել ենք ձեզնից՝ ընտրությունների արդյունքով. Տեսանյութ Նոյեմբերի 23. Օրվա խոսք Ռուաստանցի բազմամարտիկ Ամիր Ալիևը բռնաբարության մեղադրանքով ձերբակալվել է Փարիզում Իրանի համար վաղուց ժամանակն է կողմնորոշվել ներքին արեւմտամետ ուժերի հարցով. Իրանական փորձագետ Քուշներ. ԱՄՆ-ն, Ռուսաստանը, Ուկրաինան և Եվրոպան առաջիկա շաբաթներին կքննարկեն անվտանգության ապագա ճարտարապետությունը Զելենսկի. Ռուսաստանը փոխել է Ուկրաինայի էներգետիկ ոլորտի վրա հարձակումների իր մարտավարությունը Կրեմլի արտաքին քաղաքականության նախագծերը պահանջում են խորը վերանայում. Ռուսական փորձագետ Ռուսական շուկան կորցրած գյուղատնտեսական արտադրանքը փաստացիորեն չի գտել այլընտրանքային սպառման ուղիներ. Տնտեսագետ Դուգինն. Զելենսկին և գլոբալիստները կատաղաած էին Շենժենում կայացած եռակողմ հանդիպումից

ԶԱՐՈՒՀԻ ՓՈՍՏԱՆՋՅԱՆԸ "ԵՌՅԱԿԻ" ՀԵՏ ՀՈՒՅՍԵՐ ՉԻ ԿԱՊՈՒՄ

Արխիվ 12-16

ԶԱՐՈՒՀԻ ՓՈՍՏԱՆՋՅԱՆԸ
"ԵՌՅԱԿԻ" ՀԵՏ ՀՈՒՅՍԵՐ ՉԻ ԿԱՊՈՒՄ


"Ժառանգություն" խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը հայտարարում է, որ "եռյակը"` ԲՀԿ-ն, ՀԱԿ-ը, "Ժառանգությունը", միասնաբար պետք է պահանջեն արտահերթ նախագահական ընտրություններ, ՀՀ նախագահի հրաժարականը, սակայն Ազատության հրապարակում արդեն եղել է երկու հանրահավաք, բայց վերոնշյալ պահանջները "եռյակի" կողմից միասնական կերպով չեն հնչեցվել: Այս եւ այլ հարցերի վերաբերյալ "Իրավունքը" մի քանի հարց ուղղեց "Ժառանգություն" խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանին:
-Տիկին Փոստանջյան, եթե Ձեր կողմից բարձրաձայնված պահանջները "եռյակի" կողմից չեն հնչեցվում, ինչո՞ւ է "Ժառանգությունը" շարունակում համագործակցել ՀԱԿ-ի ու ԲՀԿ-ի հետ, առավել եւս, եթե Դուք պնդում եք, որ "եռյակը" միասնական օրակարգ չունի:


- Երեւի, դա պետք է հղեք "Ժառանգություն" կուսակցության վարչությանը:
- Բայց Դուք "եռյակի" ուժերից մեկի` "Ժառանգություն" խմբակցության պատգամավոր եք:
- Այո: Ես կողմ եմ փոքր համագործակցությանը, բայց ավելին դեռ չի իրականացրել:
- Իսկ հույս ունե՞ք, որ կիրականացվի:
- Ես ինքս հույսեր չեմ կապում (նկատի ունի "եռյակի" հետ-խմբ.):
- Ինչո՞ւ հոկտեմբերի 24-ի հանրահավաքին, երբ ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը երկրորդ անգամ Հայաստանի` ԵՏՄ-ին անդամակցությանը դեմ խոսողներին ջղաձգվողներ անվանեց, "Ժառանգության" առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը համարժեք պատասխան չտվեց:
- Այդ հարցերն ուղղեք պրն Հովհաննիսյանին:
- Բայց կոռե՞կտ եք համարում երկրորդ անգամ ջղաձգվող որակել "Ժառանգությանը":
- Քաղաքական գործիչը պետք է նման բառեր չօգտագործի, բայց երբեմն երեւի արդեն հունից դուրս է գալիս եւ օգտագործում է:
- Ինչո՞ւ "Ժառանգությունը" համարժեք ձեւով չի արձագանքում ՀԱԿ առաջնորդի հայտարարությանը:
- Ես կարծում եմ` բոլոր դեպքերում պատասխաններ տրվում են:
- Իսկ այդ պատասխանները համարժե՞ք են ՀԱԿ առաջնորդի հայտարարությանը:
- Դա թող հանրությունը գնահատի:
- Շատերը հոկտեմբերի 24-ին անհամբեր սպասում էին ԲՀԿ առաջնորդի ելույթին: Արդյո՞ք նրա ելույթը ծրագրային կարելի է համարել:
- Ես չէի սպասում այդ ելույթին: Առանձնապես չեմ էլ գնահատել այդ ելույթը:
- ԲՀԿ առաջնորդը հոկտեմբերի 24-ին Ազատության հրապարակից որոշ պահանջներ հնչեցրեց: Արդյո՞ք այդ պահանջներին "եռյակի" մյուս երկու ուժերը համամիտ են:
- Ես ասում եմ`"եռյակը" դեռ փոքր համագործակցություն է, որը չունի միասնական օրակարգ:
- Ձեր ներկայացրած ութ կետերն ընդունվեցի՞ն "Ժառանգության" կողմից:
- Այս պահի դրությամբ ես պատասխան չունեմ:

ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

 

ԴԱՎԱՃԱՆ  ԵՆ, ԲԱՅՑ ՄԵՐ ԴԱՎԱՃԱՆՆ ԵՆ

"Ժառանգություն"  խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը հայտարարեց, որ  Հայաստանի` ԵՏՄ անդամակցության պայմանագրին կողմ քվեարկող  անձինք  կհամարվեն պետական դավաճաններ: Հայաստանի` ԵՏՄ անդամակցության  վերաբերյալ  "Ժառանգություն" կուսակցության վարչությունը նիստ կգումարի:
"Իրավունքի" այն դիտարկմանը` կարելի՞ է Զարուհի Փոսստանջյանի հայտարարությունից ենթադրել, որ ինքը պետական դավաճաններ է  համարում նաեւ "եռյակի" կազմում ընդգրկված ՀԱԿ-ին  ու ԲՀԿ-ին, որոնք սկզբունքորեն դեմ չեն այդ անդամակցությանը, տիկին Փոստանջյանը, ըստ էության, հստակ չպատասխանեց, միայն կրկնեց, որ  այն քաղաքական ուժերը, որոնք կողմ քվեարկեն այդ պայմանագրին, նրանք պետական դավաճաններ են:

ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ