Հրապարակվել է նոր Սահմանադրության տեքստը Նոր սահմանադրության նախագիծ պատրաստելու իրավունք ստացել ենք ձեզնից՝ ընտրությունների արդյունքով. Տեսանյութ Նոյեմբերի 23. Օրվա խոսք Ռուաստանցի բազմամարտիկ Ամիր Ալիևը բռնաբարության մեղադրանքով ձերբակալվել է Փարիզում Իրանի համար վաղուց ժամանակն է կողմնորոշվել ներքին արեւմտամետ ուժերի հարցով. Իրանական փորձագետ Քուշներ. ԱՄՆ-ն, Ռուսաստանը, Ուկրաինան և Եվրոպան առաջիկա շաբաթներին կքննարկեն անվտանգության ապագա ճարտարապետությունը Զելենսկի. Ռուսաստանը փոխել է Ուկրաինայի էներգետիկ ոլորտի վրա հարձակումների իր մարտավարությունը Կրեմլի արտաքին քաղաքականության նախագծերը պահանջում են խորը վերանայում. Ռուսական փորձագետ Ռուսական շուկան կորցրած գյուղատնտեսական արտադրանքը փաստացիորեն չի գտել այլընտրանքային սպառման ուղիներ. Տնտեսագետ Դուգինն. Զելենսկին և գլոբալիստները կատաղաած էին Շենժենում կայացած եռակողմ հանդիպումից

"ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵԼԱԿԵՐՊԸ ՖԱԼՍՏԱՐՏԻ ՏՊԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ Է ԹՈՂՆՈՒՄ"

Արխիվ 12-16

"ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵԼԱԿԵՐՊԸ
ՖԱԼՍՏԱՐՏԻ ՏՊԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ Է ԹՈՂՆՈՒՄ"


Մեր զրուցակիցն է ԱԺ ԲՀԿ նախկին պատգամավոր, գործարար ՌՈԲԵՐՏ ԹՈՎՄԱՍՅԱՆԸ, ումից պարզաբանեցինք նրա մոտեցումները անցած եւ ներկա գործընթացների, քաղաքական իրավիճակի եւ երկրում առկա խնդիրներից դուրս գալու նրա տեսլականի վերաբերյալ:
-Լուրեր են պտտվում, որ Դուք դուրս եք եկել ԲՀ կուսակցության շարքերից: Ո՞րն էր պատճառը:
- Լուրջ պատճառ, որպես այդպիսին, չկար: Ուղղակի իմ գործունեության բնագավառից ելնելով` ես արդեն չէի կարողանում ակտիվորեն զբաղվել քաղաքական գործունեությամբ, իսկ մինչ այդ ես` որպես ԲՀԿ տարածքային ղեկավար, ակտիվ էի, ուստի որոշեցի դուրս գալ կուսակցությունից եւ դիմում գրեցի: Իմ դիմումի համաձայն` դուրս եկա կուսակցության շարքերից:
- Երկրում ընթանում են ոչ իշխանական եռյակի կողմից ծավալված, այսպես կոչված, ընդդիմադիր գործընթացներ: Կխնդրեի Ձեր կարծիքը հայտնել այդ գործընթացների վերաբերյալ:
- Ճիշտն ասած, մի քիչ չեմ պատկերացնում այդ շարժման իմաստը: Չգիտեմ` կարող է ես լավ չեմ հասկանում քաղաքականությունից (ժպտում է): Ես կարծում եմ` հիմա այդ գործընթացների պահը չէ. ոչ նախագահական, եւ ոչ էլ ԱԺ-ի ընտրություններ կան առջեւում, որոնց շրջանակներում փորձում են դիվիդենտներ ստանալ:
Քաղաքական կառույցի հիմնական նպատակը դիվիդենտներ շահելն է, որով մարդկանց կողմնորոշում են եւ ուղղորդում համապատասխան գործունեության, իսկ այս պահին հարցը իշխանություններից ինչ-որ տասներկու կետերից բաղկացած պահանջների բավարարման մասին է: Դրանք էլ այն պահանջները չեն, ըստ իս, որոնք երկիրը կարող են այս վիճակից դուրս հանել: Մի պահ ֆալստարտի տպավորություն է թողնում նրանց սկսած գործընթացը: Եթե այդ տասներկու պահանջներում ես գտնեի գոնե մեկը, որը էական, իրական փոփոխություն կմտցներ հանրապետության սոցիալ-տնտեսական վիճակի մեջ, ես էլի իմաստ կտեսնեի այդ շարժման մեջ, բայց, ճիշտն ասած, չեմ տեսնում, չեմ պատկերացնում:
- "Եռյակը" հայտարարում է, որ երկրում տիրող իրավիճակի արդյունքում անհրաժեշտ են արտահերթ ընտրություններ եւ իշխանափոխություն:
- Նախագահական արտահերթ ընտրությունների մասին ես չեմ լսել: Կոնկրետ ԲՀԿ-ի կողմից նման հայտարարություն չեմ լսել, իսկ մյուս կուսակցությունների, օրինակ` "Ժառանգության" կողմից, դա միշտ էլ եղել է: Դա նորություն չի, միշտ էլ մինչեւ ընտրությունները նման հայտարարություններ լինում են:
- ԲՀԿ-ի կողմից հայտարարվեց, որ եթե մեր պահանջները չկատարվեն, մենք կպարտադրենք իշխանափոխություն:
- Նախ ասեմ ձեզ, որ նրանց ներկայացրած պահանջների մասին ես արդեն նշել եմ, ու դրանք չեմ համարում որպես իշխանափոխության պատճառ: Իսկ ինչ վերաբերում է պահանջի արտահայտման ձեւաչափին, ապա կասեմ, որ վաղն էլ նրանք կարող է ասեն` եթե արեւը հանկարծ այն սարի ետեւից դուրս չգա, ինչ ուզենք, դա էլ կանենք. հիմա ինչ` պիտի արեւին պարտադրենք նրանց ուզած սարի ետեւից դուրս գա՞:

ՇԱՀԱՆԵ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ