Հրապարակվել է նոր Սահմանադրության տեքստը Նոր սահմանադրության նախագիծ պատրաստելու իրավունք ստացել ենք ձեզնից՝ ընտրությունների արդյունքով. Տեսանյութ Նոյեմբերի 23. Օրվա խոսք Ռուաստանցի բազմամարտիկ Ամիր Ալիևը բռնաբարության մեղադրանքով ձերբակալվել է Փարիզում Իրանի համար վաղուց ժամանակն է կողմնորոշվել ներքին արեւմտամետ ուժերի հարցով. Իրանական փորձագետ Քուշներ. ԱՄՆ-ն, Ռուսաստանը, Ուկրաինան և Եվրոպան առաջիկա շաբաթներին կքննարկեն անվտանգության ապագա ճարտարապետությունը Զելենսկի. Ռուսաստանը փոխել է Ուկրաինայի էներգետիկ ոլորտի վրա հարձակումների իր մարտավարությունը Կրեմլի արտաքին քաղաքականության նախագծերը պահանջում են խորը վերանայում. Ռուսական փորձագետ Ռուսական շուկան կորցրած գյուղատնտեսական արտադրանքը փաստացիորեն չի գտել այլընտրանքային սպառման ուղիներ. Տնտեսագետ Դուգինն. Զելենսկին և գլոբալիստները կատաղաած էին Շենժենում կայացած եռակողմ հանդիպումից

Ն. ՓԱՇԻՆՅԱՆԻ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԻՐՔՈՐՈՇՄԱՆ ՊԱՏՃԱՌՈ՞Վ ՕԵԿ-Ը ԿՐԿՆԱԿԻ ՄԵՐԺՎԵՑ

Արխիվ 12-16

Ն. ՓԱՇԻՆՅԱՆԻ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԻՐՔՈՐՈՇՄԱՆ ՊԱՏՃԱՌՈ՞Վ ՕԵԿ-Ը ԿՐԿՆԱԿԻ ՄԵՐԺՎԵՑ

Երեկ կառավարության նիստի ժամանակ ԱԺ ՕԵԿ-ական պատգամավորներ Հեղինե Բիշարյանի, Հովհաննես Մարգարյանի, Լեւոն Դոխոլյանի, Իշխան Խաչատրյանի եւ Մհեր Շահգելդյանի ներկայացրած "Բազմազավակ ընտանիքների աջակցության եւ բազմազավակ մայրերի պետական խրախուսման մասին" ՀՀ օրենքի նախագիծը մերժվեց: Ինչպես նշեց ՀՀ ԿԳ նախարար ԱՐՄԵՆ ԱՇՈՏՅԱՆԸ. "Այն չի համապատասխանում "Սոցիալական աջակցության մասին" ՀՀ օրենքով սահմանված հիմնական սկզբունքներին, մասնավորապես, հասցեականությանը, համարժեքությանը, անձի ակտիվության դրսեւորման եւ ինքնօգնության ունակությունների զարգացմանը": Բայց սա դեռ ամենը չէր, քանի որ նույն ՕԵԿ-ական պատգամավորները եւս մեկ անգամ մերժվեցին կառավարության կողմից: Գործադիրը աննպատակահարմար համարեց նաեւ վերջիններիս ներկայացրած մեկ այլ նախագծի ընդունումը, որով առաջարկվում էր լրացում կատարել "Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության մասին" ՀՀ օրենքում: Այս լրացմամբ ՕԵԿ-ական պատգամավորները պահանջում էին, որ տարիքային շեմ սահմանվի բուհական ՊՈԱԿ-ների եւ կրթական հիմնադրամների գործադիր մարմինների ղեկավարների համար:
Քանի որ շուտով կսկսեն տեսակետներ հնչել, որ այս մերժումները պայմանավորված են ՕԵԿ-ի ընդդիմություն դառնալով, "Իրավունքը" շտապեց առաջինը պարզաբանում ստանալ ԿԳ նախարարից, սակայն պարոն Աշոտյանը չկորցնելով հումորի զգացումը` պատասխանեց. "Դա պայմանավորված էր բացառապես Նիկոլ Փաշինյանի քաղաքական դիրքորոշմամբ":
Այնպես որ, ՕԵԿ-ի "չուզողը" ոչ թե կառավարությունն է, այլ ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ