Հրապարակվել է նոր Սահմանադրության տեքստը Նոր սահմանադրության նախագիծ պատրաստելու իրավունք ստացել ենք ձեզնից՝ ընտրությունների արդյունքով. Տեսանյութ Նոյեմբերի 23. Օրվա խոսք Ռուաստանցի բազմամարտիկ Ամիր Ալիևը բռնաբարության մեղադրանքով ձերբակալվել է Փարիզում Իրանի համար վաղուց ժամանակն է կողմնորոշվել ներքին արեւմտամետ ուժերի հարցով. Իրանական փորձագետ Քուշներ. ԱՄՆ-ն, Ռուսաստանը, Ուկրաինան և Եվրոպան առաջիկա շաբաթներին կքննարկեն անվտանգության ապագա ճարտարապետությունը Զելենսկի. Ռուսաստանը փոխել է Ուկրաինայի էներգետիկ ոլորտի վրա հարձակումների իր մարտավարությունը Կրեմլի արտաքին քաղաքականության նախագծերը պահանջում են խորը վերանայում. Ռուսական փորձագետ Ռուսական շուկան կորցրած գյուղատնտեսական արտադրանքը փաստացիորեն չի գտել այլընտրանքային սպառման ուղիներ. Տնտեսագետ Դուգինն. Զելենսկին և գլոբալիստները կատաղաած էին Շենժենում կայացած եռակողմ հանդիպումից

ԳՅՈՒՂԵՐԸ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅԱՆ ՉԵԿԱՆ. ՀՈՒՅՍԸ ՎԱՐՉԱՊԵՏՆ Է

Արխիվ 12-16

ԳՅՈՒՂԵՐԸ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅԱՆ  ՉԵԿԱՆ. ՀՈՒՅՍԸ ՎԱՐՉԱՊԵՏՆ Է

 

Ինչպես արդեն տեղեկացրել է «Իրավունքը», պատկան մարմինների հետ Շղարշիկ համայնքի ղեկավարը  պետք է   գնար Եղնիկի գյուղապետարան` խմելու ջրի խնդրով համաձայնության գալու:

Հիշեցնենք` երեկ եղնիկցիները փակել էին Երեւան-Գյումրի մայրուղին խմելու ջուր չունենալու համար: Ինչպես հետագայում պարզ դարձավ, եղնիկցիները   մշտական վեճեր ունեն Շղարշիկ համայնքի ներկայացուցիչների հետ, քանի որ խմելու ջրի աղբյուրը նույնն է, եւ համայնքներից յուրաքանչյուրն իրենն է համարում խմելու ջրի աղբյուրը:

Շղարշիկ համայնքի ղեկավար Հովհաննես Հարությունյանը քիչ առաջ  «Իրավունքի» թղթակցին հայտնեց, որ հնարավոր չեղավ եղնիկիցների հետ համաձայնության գալ:  «Կանայք էին ավելի շատ միջամտում խոսակցությանը: Քանի որ համաձայնության  գալ  հնարավոր չեղավ, շղարշիկցիները վաղը  Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանի գլխավորությամբ գալու են  վարչապետի մոտ:  Ինձ հարիր չէ, որ ես  վեր կենամ ճանապարհներ փակեմ, կներեք բառիս համար դերասանություն ու կապիկություն անեմ: Թող վարչապետը մեզ սովորեցնի, թե ինչպես կարող են գյուղերն իրար հետ չթշնամանալ»,-մանրամասնեց համայնքի ղեկավարը:

Մեր դիտարկմանը, եթե մարզպետը շղարշիկցիների հետ է  գալու   վարչապետի մոտ, կարելի է ենթադրել, որ մարզպետը շղարշիկցիների կողմն է,  Հովհաննես Հարությունյանը բացասական պատասխանեց. «Մենք էս վերջին ժամանակահատվածում շատ խիստ նեղացած ենք իրարից (նկատի ունի մարզպետից-խմբ.): Եթե մարզպետը մեր շահերը պաշտպաներ… վեց տարվա մարզպետ է,  վեց լումայի գործ չի արել մեզ համար: Իսկ Եղնիկ գյուղի 16 հոգանոց դպրոցը վերանորոգեց»:

«Իրավունքը» կապ հաստատեց նաեւ  Եղնիկ գյուղի գյուղապետ Աշոտ Առաքելյանի հետ: Վերջինս ասաց, որ ինքը եւս շղարշիկցների հետ վաղը  հանդիպելու է վարչապետին:


Սոնա Դավթյան

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ