Հրապարակվել է նոր Սահմանադրության տեքստը Նոր սահմանադրության նախագիծ պատրաստելու իրավունք ստացել ենք ձեզնից՝ ընտրությունների արդյունքով. Տեսանյութ Նոյեմբերի 23. Օրվա խոսք Ռուաստանցի բազմամարտիկ Ամիր Ալիևը բռնաբարության մեղադրանքով ձերբակալվել է Փարիզում Իրանի համար վաղուց ժամանակն է կողմնորոշվել ներքին արեւմտամետ ուժերի հարցով. Իրանական փորձագետ Քուշներ. ԱՄՆ-ն, Ռուսաստանը, Ուկրաինան և Եվրոպան առաջիկա շաբաթներին կքննարկեն անվտանգության ապագա ճարտարապետությունը Զելենսկի. Ռուսաստանը փոխել է Ուկրաինայի էներգետիկ ոլորտի վրա հարձակումների իր մարտավարությունը Կրեմլի արտաքին քաղաքականության նախագծերը պահանջում են խորը վերանայում. Ռուսական փորձագետ Ռուսական շուկան կորցրած գյուղատնտեսական արտադրանքը փաստացիորեն չի գտել այլընտրանքային սպառման ուղիներ. Տնտեսագետ Դուգինն. Զելենսկին և գլոբալիստները կատաղաած էին Շենժենում կայացած եռակողմ հանդիպումից

«ԵՌՅԱԿՆ» ԱՎԵԼԻ ՇԱՏ ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻ ՈՒ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ԲԱՐԵԿԱՄՆ Է». ՍՈՍ ԳԻՄԻՇՅԱՆ

Արխիվ 12-16

«ԵՌՅԱԿՆ» ԱՎԵԼԻ ՇԱՏ ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻ ՈՒ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ԲԱՐԵԿԱՄՆ Է». ՍՈՍ ԳԻՄԻՇՅԱՆ

 

ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը հոկտեմբերի 24-ի հանրահավաքին հայտարարել էր, որ «ընդդիմության ընդդիմությունը իշխանության բարեկամն է»: ՀԱԿ առաջնորդն այս նախադասությամբ նկատի էր ունեցել քաղաքական այն ուժերին, որոնք  «եռյակի» կողքին չեն  ու քննադատում են «եռյակին»: «Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցության նախագահ Սոս Գիմիշյանից «Իրավունքն» այսօր պարզեց արդյոք Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցությունը, որն այսօր եռյակի կողքին չէ, իշխանության բարեկամն է: ««Եռյակն» իմ աչքի լույս  չէ:  Թե ինչ է ասում Լեւոն Տեր-Պետրոսյանը, դա իր գործն է: Իշխանության, Ռոբերտը Քոչարյանի  բարեկամն ավելի շատ Լեւոն Տեր-Պետրոսյանն է, «եռյակը»»,- պատասխանեց Սոս Գիմիշյանը:

Քաղաքական գործչի խոսքով`«եռյակը», իշխանությունն  ավելի շատ զբաղվում են կերակրամանը կիսելով, քան քաղաքականությամբ զբաղվելով: Իսկ մնացած քաղաքական ուժերը, որոնք կանգնած չեն ո´չ «եռյակի», ո´չ իշխանության կողքին, կարող են  միավորվել,  երկու- երեք միավորում ստեղծել: «Կարծում եմ երկրի համար   առողջ ուժերը հենց այդտեղ են ծնվելու»,- եզրափակեց կուսակցության ղեկավարը:

Սոնա Դավթյան

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ