ԻՆՉՈ՞Ւ ԱՐՄԵՆ ՆԱԶԱՐՅԱՆԸ ՉԻ ՆԵՐԿԱՅԱՑԵԼ ԴԱՏԱՐԱՆ
Արխիվ 12-16Ոստիկանության համակարգում ֆինանսական բուրգի գործով երեկվա դատական նիստում հրապարակվել են գործով վկաներ, Երեւանի նախկին ոստիկանապետ Ներսես Նազարյանի ու նրա որդուª Արմեն Նազարյանի նախաքննական ցուցմունքները: Հայր եւ որդի Նազարյանները դատարանին փաստաթուղթ են ներկայացրել, ըստ որի` նրանք ՀՀ-ում չեն, ուստի հնարավոր չէ ապահովել նրանց ներկայությունը դատարանում: Զարմանալին այն է, որ, համենայնդեպս, կրտսեր Նազարյանը գտնվում է Հայաստանում, բայց թե ինչու չի ցանկացել ներկայանալ դատարան, հայտնի չէ: Ըստ երեւույթին, նա հիմա շատ ավելի կարեւոր հարցով է զբաղված, չէ որ խնդիրներ կան` իր բիզնեսի հետ կապված:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ
