Հրապարակվել է նոր Սահմանադրության տեքստը Նոր սահմանադրության նախագիծ պատրաստելու իրավունք ստացել ենք ձեզնից՝ ընտրությունների արդյունքով. Տեսանյութ Նոյեմբերի 23. Օրվա խոսք Ռուաստանցի բազմամարտիկ Ամիր Ալիևը բռնաբարության մեղադրանքով ձերբակալվել է Փարիզում Իրանի համար վաղուց ժամանակն է կողմնորոշվել ներքին արեւմտամետ ուժերի հարցով. Իրանական փորձագետ Քուշներ. ԱՄՆ-ն, Ռուսաստանը, Ուկրաինան և Եվրոպան առաջիկա շաբաթներին կքննարկեն անվտանգության ապագա ճարտարապետությունը Զելենսկի. Ռուսաստանը փոխել է Ուկրաինայի էներգետիկ ոլորտի վրա հարձակումների իր մարտավարությունը Կրեմլի արտաքին քաղաքականության նախագծերը պահանջում են խորը վերանայում. Ռուսական փորձագետ Ռուսական շուկան կորցրած գյուղատնտեսական արտադրանքը փաստացիորեն չի գտել այլընտրանքային սպառման ուղիներ. Տնտեսագետ Դուգինն. Զելենսկին և գլոբալիստները կատաղաած էին Շենժենում կայացած եռակողմ հանդիպումից

"ՎՐԱՍՏԱՆԻ 70 ՏՈԿՈՍԸ ՑԱՆԿԱՆՈՒՄ Է ԵՏՄ-ԻՆ ԱՆԴԱՄԱԳՐՎԵԼ"

Արխիվ 12-16

"ՎՐԱՍՏԱՆԻ 70 ՏՈԿՈՍԸ ՑԱՆԿԱՆՈՒՄ Է ԵՏՄ-ԻՆ ԱՆԴԱՄԱԳՐՎԵԼ"


Օրերս "Իրավունքը" Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում մասնակցում էր "Ընկերությունը լավագույն կամուրջն է" միջազգային երիտասարդական կոնֆերանսին, որտեղ զրույց ունեցավ "Իրակլի Երկրորդ" ընկերության ղեկավար ԱՐՉԻԼ ՉԿՈՒԻՁԵԻ հետ: Ըստ վրացական ԶԼՄ-ների` Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլին նոյեմբերի 15-ին հանրահավաքի է պատրաստվում եւ ցանկանում է իշխանության վերադառնալ: Արդյո՞ք վերջինս ունի այդ շանսը եւ ի՞նչ չէր հասցրել անել Վրաստանի համար, որ ցանկանում է շարունակել:

"ՍԱՀԱԿԱՇՎԻԼՈՒ ԿՈՂՄՆԱԿԻՑՆԵՐԸ 100 ԴՈԼԱՐ ԵՆ ԲԱԺԱՆՈՒՄ`
ՀԱՆՐԱՀԱՎԱՔԻ ԳԱԼՈՒ ՀԱՄԱՐ"


-Կարծում եմ` նա չհասցրեց լրիվ կործանել Վրաստանը, դրա համար ցանկանում է վերադառնալ ու իրականացնել այն, բայց նա շանս չունի` իշխանության վերադառնալու: Ավելին` ես այն կարծիքին եմ, որ նա շանս ունի վերադառնալու բանտ, եւ, ի դեպ, ասեմ, որ նրա վարկանիշը Վրաստանում բավական ընկել է` մոտ 3-4 տոկոս: Սա իհարկե իմ կարծիքն է:
- Տեղյակ ենք նաեւ, որ նոյեմբերի 15-ին ձեզ մոտ սպասվում է հանրահավաք, եւ այն իրականացնելու են Սահակաշվիլու կողմնակիցները: Ի՞նչ եք կարծում, որքա՞ն մարդ կգնա այդ հանրահավաքին:
- Նախ` ցանկանում եմ ասել, որ դրանք կլինեն այն մարդիկ, ում գումար կվճարեն` հանրահավաք գնալու համար, եւ դրանք Սահակաշվիլու իշխանության օրոք պետական բյուջեից գողացված գումարներն են: Մասնագետների գնահատմամբ` այն հասնում է 15-16 միլիոն դոլարի, եւ կգան շատ քիչ մարդիկ` մոտ 3-4 հազար մարդ ամբողջ Վրաստանից, եւ այն կտեւի երկուսից երեք ժամ: Մենք նույնիսկ գիտենք, տեղյակ ենք, որ հանրահավաք եկողներից յուրաքանչյուրին 100 դոլար գումար են վճարել ու շարունակում են դեռ վճարել, որպեսզի կարողանան մասսա ապահովել, ինչը նորից եմ ասում` դժվար թե կարողանան շատ հավաքել: Ասեմ ավելին` նույնիսկ այն մարդիկ, ովքեր այսօր ունեն այդ գումարի կարիքը, անգամ չեն ցանկանում մասնակցել Սահակաշվիլու ակցիային: Հիմա անգամ Վրաստանում ամոթ է լինել նրա կուսակցությունից: Դրա համար ասել, որ ամսի 15-ին կլինի ինչ-որ լուրջ ակցիա, միանշանակ հերքում եմ:

"ՎՐԱՑ ԺՈՂՈՎՐԴԻՆ
ԿԵՐԱԿՐՈՒՄ Է ՌՈՒՍԱՍՏԱՆԸ"


-Նույն լրատվամիջոցներում կարդում ենք նաեւ այն մասին, որ գործող նախագահ Մարգվելաշվիլիին ստիպում են, որպեսզի Վրաստանը անդամակցի Եվրամիությանը: Կա՞ նման բան` ըստ Ձեզ:
- Ընդհանրապես, վրաստանյան իշխանությունները եւ ոչ թե վրաց ժողովուրդը դեռ պաշտպանում են Եվրամիության կուրսը, որովհետեւ անգամ Շեւարդնաձեի ժամանակվանից թե՛ իշխանությունները եւ թե՛ ընդդիմությունը, ԶԼՄ-ները, ՀԿ-ները գնված են եղել ամերիկացիների կողմից, եւ իրականում ողջ լծակներն իրենց ձեռքում են: Պարզապես, ժամանակի ընթացքում նրանք անգամ հասկացան, որ Սահակաշվիլուն իշխանության թողնելը ձեռնտու չէ, քանի որ ինչ էր անում Սահակաշվիլին, անգամ ամերիկացիները արդեն չէին հասկանում: Հնարավոր էր` նա մի օր պատերազմ սկսեր, ասում էին, որ հոգեպես անհավասարակշիռ էր: Եվ այն ուղղությունը, որը բռնել էր նա, փոխանցվել է այս իշխանություններին, բայց չենք կարող չասել, որ հիմա ավելի դեմոկրատական վիճակ է Վրաստանում, հիմա կարելի է խոսել ամեն ինչ մասին, ինչ կցանկանան, անցկացնել ակցիաներ` այդ թվում նաեւ պրոռուսական: Իսկ նախորդ նախագահի օրոք դա անհնար էր, մարդկանց ձերբակալում էին, ճնշում էին, իսկ հիմա նման բաներ չկան, չնայած որ շարունակվում են պրոեվրոպական տրամադրությունները` հատկապես իշխանությունների կողմից, քանի որ ասոցացման համաձայնագիր է ստորագրվել:
- Իսկ ի՞նչ շանսեր ունի այդ դեպքում Վրաստանը` Եվրասիական տնտեսական միությանն անդամագրվելու հարցում:
- Ամեն դեպքում, հիմա վրաց ժողովրդին կերակրում է Ռուսաստանը. շուրջ մեկ միլիարդ դոլար տրանսֆերտներ է գալիս ՌԴ-ից, իսկ Ամերիկայից մոտ 80 միլիոն էր գալիս` մեկ տարվա ընթացքում: Մեր ապրանքատեսակները Ռուսաստանի տարածքում շատ մեծ տարածում եւ պահանջարկ ունեն, կարողանում են առավել բարձր գներով վաճառել իրենց ապրանքները: Մեզ մոտ մարզերում անցկացված սոցհարցումները ցույց են տալիս, որ ազգաբնակչության գրեթե 90 տոկոսը ցանկանում է ընկերանալ Եվրասիական միության հետ եւ ոչ թե` ՆԱՏՕ-ի կամ Եվրամիության հետ: Ասեմ ավելին` նրանք ոչ թե կոնկրետ ցանկանում են միանալ ԵՏՄ-ին, այլ այն միությանը, որտեղ կլինի Ռուսաստանի Դաշնությունը: Դրա համար կարծում եմ, որ մեզ մոտ շուրջ 70 տոկոսը ցանկանում է գնալ դեպի ԵՏՄ, ուստի ամերիկացիների համար շատ դժվար կլինի պահպանել մեր իշխանություններին: Եվ կարծում եմ, որ մեկ կամ երկու տարուց երկիրը կգնա դեպի Եվրասիական տնտեսական միություն, այլ ոչ թե Եվրամիություն:

ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ