Ըստ ԲՀԿ-ին մոտ կանգնած տեղյակ աղբյուրի` այդտեղ սկսել են կասկածանքով վերաբերվել ՀԱԿ-ին եւ հատկապես վերջինիս առաջնորդ ԼՏՊ-ին: Անվստահությունը հատկապես նկատելի է ԲՀԿ-ի օսկանյանական թեւում, ուր անընդունելի են համարում ծերուկի անընդմեջ թունդ հավաստիացումները Եվրասիական միության անշրջելիության վերաբերյալ:
Բացի այդ, այնտեղ կասկածելի են համարում եւ ՀԱԿ-ի պատգամավորների ակտիվությունը ԱԺ մշտական հանձնաժողովների ներկայիս աշխատանքներին: Ասում են, թե բանը հասել է նրան, որ Նաիրա Զոհրաբյանը ՀԱԿ-իստներին ուղղակիորեն սպառնացել է, որ լրագրողների ձեռքում կհայտնվեն վճարումների ցուցակները` անուն առ անուն, թե ԲՀԿ-ի ֆոնդից ինչքան են ստացել ոչ միայն ՀԱԿ-ի գործիչները, այլ ընդհուպ խմբագրականներ գրող քարոզիչների վարձատրությունները: