Փաշինյանը հայց է ներկայացրել ընդդեմ ԶԼՄ-ների․ պահանջում է հերքում և 5 մլն դրամ փոխհատուցում Արմավիրում կինը վիճաբանությունից հետո այրել է ամուսնուն․ տղամարդը մահացել է Նոյեմբերի 24. Օրվա խոսք Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Արևմտյան հետախուզությունները կասկածում են Ռուսաստանին միջուկային մարտագլխիկով արբանյակ արձակելու նախապատրաստման մեջ Լեհաստանը գիշերը բացազատել է հակաօդային պաշտպանության համակարգեր՝ ռուսական անօդաչու թռչող սարքի հարձակման պատճառով Ռուսաստանը բալիստիկ հրթիռներ է արտադրում ռեկորդային տեմպերով. Ուկրաինայի ՊՆ New York Magazine. Պուտինը Քուշներին ցույց է տվել նրա պարտիզան պապի մասին արխիվային փաստաթղթեր «Հրապարակ»․ Կվճռվի Արցախի ներկայացուցչության ճակատագիրը «Փաստ». Ո՞ւմ ձեռքում կհայտնվի գլխավոր «ռուբիլնիկը»

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԱԺ ՀՀԿ ԽՄԲԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԵԿԱՆ ՓՈԽՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅԱՆ` ՄԱՅՐԵՐԻ ՆՊԱՍՏԻ ՇՈՒՐՋ

Արխիվ 12-16

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԱԺ ՀՀԿ ԽՄԲԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ
ԵԿԱՆ ՓՈԽՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅԱՆ` ՄԱՅՐԵՐԻ ՆՊԱՍՏԻ ՇՈՒՐՋ


Երեկ ԱԺ ՀՀԿ խմբակցության նիստում քննարկվել են, այսպես կոչված, "Մայրության նպաստի" վերաբերյալ կառավարության առաջարկությունները: Ինչպես հայտնի է, հարցը վերջին մեկ ամսվա ընթացքում հասարակական լայն քննարկումների առիթ է դարձել: Ըստ էության, բոլոր այն առաջարկությունները, որոնք ինչ-որ չափով նվազեցնում են հղի կանանց ու նորածին երեխաներ ունեցող մայրերի եկամուտները, դուրս են մնացել Ազգային ժողով ներկայացրած օրենքի նախագծից, դրա փոխարեն` ծննդաբերության նպաստ է սահմանվում չաշխատող հղի կանանց համար, որոնց թիվը շուրջ 30 հազար է: Միաժամանակ, որոշ կարգավորիչ սահմանափակումներ են մտցվում նպաստների շուրջ` չարաշահումների դեմ: Նիստում քննարկվեց նաեւ պատգամավոր Հայկ Բաբուխանյանի առաջարկությունը, որը արձակուրդում գտնվող նորածին երեխա ունեցող աշխատող կանանց համար հնարավորություն է ստեղծում բացի նպաստից, ունենալ նաեւ այլ եկամուտներ, որոնք սակայն չպետք է գերազանցեն ամսական նվազագույն աշխատավարձը: Ինչպես հայտնի է, գործող օրենքն արգելում է երեխաներին խնամող մայրերին ունենալ որեւէ այլ եկամուտ, բացառությամբ երեխայի խնամքի նպաստի, իսկ այլ եկամուտ ունենալու պարագայում մայրերը զրկվում էին երեխայի խնամքի նպաստից: Ավելին, որոշ դեպքերում ստիպված էին վերադարձնել ստացված նպաստի մի մասը: Հ. Բաբուխանյանի առաջարկին կողմ են արտահայտվել ե՛ւ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը, ե՛ւ ԱԺ Սոցիալական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը:

ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ