Նարեկի «ստնտուկը» նիկոլի «ստնտուին» վնաս չէ․ ԶԱՐՄԱՆՔ Վեճեր, սադրանքի փորձեր եւ վստահության քվե՝ Հայաստանի նկարիչների միությունում Բանակում չծառայած մարդն իրեն հռչակել է մշտական գերագույն հրամանատար. Գեւորգ Պետրոսյան Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Ֆարմանյան Սահմանադրագետները լռում են Նիկոլյան Սահմանադրության մեջ ընտանիքից հանվում է «կին եվ տղամարդ» ձեւակերպումը. Նաիրա Զոհրաբյան Ինչպես է գլուխ գովում ճամբարափոխ համայնքապետը Թող իրանց հույս տան ընդդիմադիր լիդերները, որ իրենք կուռ են եւ ամուր. ՔՊ-ն վստահ է` 6 ձայնը ունեն Փաշինյանը հայց է ներկայացրել ընդդեմ ԶԼՄ-ների․ պահանջում է հերքում և 5 մլն դրամ փոխհատուցում Արմավիրում կինը վիճաբանությունից հետո այրել է ամուսնուն․ տղամարդը մահացել է

ԵՐԵՎԱՆՈՒՄ ԿԿԱՅԱՆԱ ՀԱՄԵՐԳ` ՆՎԻՐՎԱԾ ՎԱԶԳԵՆ ՍԱՐԳՍՅԱՆԻ 55-ԱՄՅԱԿԻՆ

Արխիվ 12-16

ԵՐԵՎԱՆՈՒՄ ԿԿԱՅԱՆԱ ՀԱՄԵՐԳ` ՆՎԻՐՎԱԾ ՎԱԶԳԵՆ ՍԱՐԳՍՅԱՆԻ 55-ԱՄՅԱԿԻՆ


Նոյեմբերի 5-ին Արամ Խաչատրյան համերգասրահում կկայանա համերգ՝ նվիրված ՀՀ ականավոր  ռազմական-քաղաքական-պետական գործիչ Վազգեն Սարգսյանի 55-ամյակին: Այդ մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասացին համերգի կազմակերպիչները: Համերգի ընթացքում կհնչեն Խաչատրյանի 3 կոնցերտները`Խաչատրյանի անվան եռյակի (Արմինե Գրիգորյան՝ դաշնամուր, Կարեն Շահգալդյան՝ ջութակ, Կարեն Քոչարյան՝ թավջութակ) և Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի կատարմամբ:

Երաժիշտների փոխանցմամբ՝ համերգասրահի ճեմասրահում Ա. Խաչատրյանի տուն-թանգարանը կներկայացնի լուսանկարների և անձնական իրերի ցուցահանդես` նվիրված Արամ Խաչատրյանի այն երեք ստեղծագործություններին, որոնք կհնչեն երեկոյի ընթացքում:

Նշենք, որ համերգը կկայանա Ա. Խաչատրյանի անվան 2-րդ միջազգային փառատոնի շրջանակներում: Ա. Խաչատրյանի անվան 2-րդ միջազգային փառատոնն անցկացվում է Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի և ՀՀ մշակույթի նախարարության համատեղ ջանքերով:

 

Վ. ՄՈՒՐԱԴՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ