ԴԱՏԱՐԱՆԸ ՄԵՐԺԵՑ ՀԱՄԱՍԵՌԱՄՈԼՆԵՐԻ ԼՈԲԲԻՍՏՆԵՐԻ ՀԱՅՑՆ ԸՆԴԴԵՄ "ԻՐԱՎՈՒՆՔԻ" ԵՎ ԹԵՐԹԻ ԳԼԽԱՎՈՐ ԽՄԲԱԳՐԻ
Արխիվ 12-16Արդարադատ դատարանը ցույց տվեց, որ Հայաստանում համասեռամոլության լոբբինգ իրականացնելը դատապարտելի է, եւ մեր երկրում պարարտ հող չկա ԼԳԲՏ համայնքի զարգացման ու տարածման համար: Եվ այսպես` երեկ դատավոր Ռ. Ներսիսյանի` նախագահությամբ Կենտրոն եւ Նորք-Մարաշ ընդհանուր իրավասության դատարանը վճռեց 16 համասեռամոլների լոբբիստների հայցն ընդդեմ "Իրավունք Մեդիա" ՍՊԸ-ի, Հովհաննես Գալաջյանի` պատվին եւ արժանապատվությանը պատճառած վնասի հատուցման պահանջի մասին, մերժել: Պետական տուրքի հարցը համարել լուծված: Հիշեցնենք` հայցվորները դիմել էին դատարան, իբրեւ թե վիրավորվելով նրանից, որ 17.05.2014 թվականին "Իրավունք" թերթի կայքէջում տեղադրվել է հետեւյալ վերնագրով հոդված` "Նրանք սպասարկում են միջազգային համասեռամոլ լոբբինգի շահերը. Ազգի եւ պետության թշնամիների սեւ ցուցակը": Եվ հոդվածի ներքին հատվածում տեղադրված էր 60 հոգու, այդ թվում հայցվորների ֆեյսբուքյան էջերի հղումներ, որոնց էլ ուղղված էր վերոնշյալ հոդվածը: Ի դեպ, պատիվ ու արժանապատվություն պահանջող վերոնշյալ անձինք նրանք էին, ովքեր երգչուհիներ Ինգա եւ Անուշ Արշակյանների հասցեին զազրելի գնահատականներ էին հնչեցրել` պաշտպանելով "Եվրատեսիլ" մրցույթի հաղթողին` տրանսվեստիտ Կոնչիտա Վյուրստին: Ինչեւէ, դատարանի վճռով եւս մեկ անգամ փաստվեց, որ մեր երկրում դեռեւս բարոյական արժեքները վերջնականապես կորած չեն, քանի որ հանուն ավանդական ընտանիքի, հանուն պետության, հանուն իրական արժանապատվության կան պայքարող առաջամարտիկներ` ի դեմս "Իրավունք" թերթի եւ թերթի խմբագիր Հ. Գալաջյանի եւ "Լեւ Գրուպ" փաստաբանական գրասենյակի գլխավոր տնօրեն Լեւոն Բաղդասարանի, ով պաշտպանեց պատասխանողի շահերը: Հավելենք, որ հայցվորներից համապարտության կարգով` հօգուտ Հ. Գալաջյանի բռնագանձվելու է 150 հազար ՀՀ դրամ` որպես փաստաբանի վարձատրության գումար, ինչպես նաեւ հայցվորներից համապարտության կարգով հօգուտ "Իրավունք Մեդիա" ՍՊԸ-ի` 150 հազար ՀՀ դրամ` որպես փաստաբանի վարձրատրության գումար:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ
