Հրապարակվել է նոր Սահմանադրության տեքստը Նոր սահմանադրության նախագիծ պատրաստելու իրավունք ստացել ենք ձեզնից՝ ընտրությունների արդյունքով. Տեսանյութ Նոյեմբերի 23. Օրվա խոսք Ռուաստանցի բազմամարտիկ Ամիր Ալիևը բռնաբարության մեղադրանքով ձերբակալվել է Փարիզում Իրանի համար վաղուց ժամանակն է կողմնորոշվել ներքին արեւմտամետ ուժերի հարցով. Իրանական փորձագետ Քուշներ. ԱՄՆ-ն, Ռուսաստանը, Ուկրաինան և Եվրոպան առաջիկա շաբաթներին կքննարկեն անվտանգության ապագա ճարտարապետությունը Զելենսկի. Ռուսաստանը փոխել է Ուկրաինայի էներգետիկ ոլորտի վրա հարձակումների իր մարտավարությունը Կրեմլի արտաքին քաղաքականության նախագծերը պահանջում են խորը վերանայում. Ռուսական փորձագետ Ռուսական շուկան կորցրած գյուղատնտեսական արտադրանքը փաստացիորեն չի գտել այլընտրանքային սպառման ուղիներ. Տնտեսագետ Դուգինն. Զելենսկին և գլոբալիստները կատաղաած էին Շենժենում կայացած եռակողմ հանդիպումից

Կյանքի 81-րդ տարում մահացել է Վլադիմիր Մովսիսյանը

Արխիվ 12-16

Կյանքի 81-րդ տարում մահացել է Վլադիմիր Մովսիսյանը

 

Այսօր կյանքի 81-րդ տարում մահացել է Վլադիմիր Մովսիսյանը։ Վ. Մովսիսյանը սկսած դեռեւս խորհրդային տարիներից մինչ հիմա բարձր պաշտոններ է զբաղեցրել Հայաստանում։

2012 թվականից ի վեր ղեկավարում էր ՀՀ Նախագահին կից Սևանա լճի հիմնահարցերի հանձնաժողովը: Կենսագրությունը.

1959-1967թթ. աշխատել է ՀԽՍՀ Կալինինոյի, Կիրովականի և Ստեփանավանի շրջանների գյուղատնտեսության արտադրական վարչություններում, որպես գլխավոր անասնաբույծ։

1978-1984թթ. – ՀԽՍՀ Մինիստրների խորհրդի նախագահի տեղակալ:

1984-1990թթ. – ՀԽՍՀ Մինիստրների խորհրդի նախագահի առաջին տեղակալ:

1986-1988թթ. – ՀԽՍՀ պետական ագրոարդյունաբերական կոմիտեի նախագահ:

1988-1990թթ. – Գաղթականների գործերի հանրապետական հանձնաժողովի նախագահ:

1990թ. հունվարից – արտակարգ իրադրության օպերատիվ շտաբի պետ:

1991թ. դեկտեմբերից – 1996թ. – ՀՀ փախստականների հարցերով պետական վարչության պետ:

1996թ. – ՀՀ Գեղարքունիքի մարզպետ:

1996-1999թթ. – ՀՀ Գյուղատնտեսության նախարար:

1999-2004թթ. – ՀՀ վարչապետի խորհրդական:

2004 թվականից – ՀՀ անտառների վերականգնման և զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն:

2009 թվականից – ՀՀ Հանրային խորհրդի անդամ: 2012 թվականից – ՀՀ Նախագահին կից Սևանա լճի հիմնահարցերի հանձնաժողովի նախագահ:


Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ