Փաշինյանը հայց է ներկայացրել ընդդեմ ԶԼՄ-ների․ պահանջում է հերքում և 5 մլն դրամ փոխհատուցում Արմավիրում կինը վիճաբանությունից հետո այրել է ամուսնուն․ տղամարդը մահացել է Նոյեմբերի 24. Օրվա խոսք Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Արևմտյան հետախուզությունները կասկածում են Ռուսաստանին միջուկային մարտագլխիկով արբանյակ արձակելու նախապատրաստման մեջ Լեհաստանը գիշերը բացազատել է հակաօդային պաշտպանության համակարգեր՝ ռուսական անօդաչու թռչող սարքի հարձակման պատճառով Ռուսաստանը բալիստիկ հրթիռներ է արտադրում ռեկորդային տեմպերով. Ուկրաինայի ՊՆ New York Magazine. Պուտինը Քուշներին ցույց է տվել նրա պարտիզան պապի մասին արխիվային փաստաթղթեր «Հրապարակ»․ Կվճռվի Արցախի ներկայացուցչության ճակատագիրը «Փաստ». Ո՞ւմ ձեռքում կհայտնվի գլխավոր «ռուբիլնիկը»

ԳՐՈՂՆԵՐԸ ԳՐՈՂՆԵՐԻ ԴԵՄ

Արխիվ 12-16

ԳՐՈՂՆԵՐԸ ԳՐՈՂՆԵՐԻ ԴԵՄ

Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Էդիկ Ավետիսյանի նախագահությամբ, քննվում է ԵԿԲ 22442000 քաղաքացիական գործը, որով Հայ գրողների միավորումը դատական գործ է սկսել ընդդեմ Հայաստանի գրողների միության: Ըստ հայցի, Հայ գրողների միավորումը գույքային պահանջ է դրել, մասնավորապես վերջիններս պահանջում են Հայաստանի գրողների միության գույքային միավորներից որոշակի համապատասխան անշարժ եւ շարժական գույքի միավորների ձեռբերում:
Դատական հերթական նիստը կայացավ երեկ, որի ընթացքում ապացույցներ ներկայացնելուց հետո այսօր արդեն կհրապարակվի վճիռը: Իսկ մինչ այդ, տեղեկացնենք, որ նախկինում եւս Հայ գրողների միավորումը սեփականության իրավունքով ցանկանում էր տարածք վերցնել Հայաստանի գրողների միությունից: Այն ժամանակ տեղի ունեցան որոշակի դատական գործընթացներ եւ, ըստ էության, Հայաստանի գրողների միության համար բարենպաստ դատական ակտեր վերցվեցին: Ինչեւիցե, այժմ Հայ գրողների միավորումը կրկին բարձրացրել է խնդիրը եւ ցանկանում է նորից վիճարկել:

ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
Թեմայի մասին առավել մանրամասն "Իրավունքը" կներկայացնի առաջիկա համարում:

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ